ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեկ-մեկ ուզում ես տեսնել այն պաշտոնյայի դեմքը, որը գերության մեջ գտնվող զինվորի հորն ասում է՝ հաջորդ «պարտիայով» կկանչեմ հանդիպման

30 Նոյեմբեր 2020 Եթե շատերը հրապարակային չեն խոսում, թեև մեծ մասը պատրաստ է՝ բոլորը հասկանում են, որ անհնար է, հակապատմական է, երբ երկիրն այս սահմանագծին հասցրած մարդը շարունակում է չկառավարել երկիրը, ուղղակի անհնար է, որ շարունակի պաշտոնավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ով արդեն 8 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ չի կարող հաշվել, թե այս ընթացքում քանիսներն են եկել նրան այցելելու: «Եթե մատյանում նրանց գրանցեինք, փոխանցեինք Նիկոլ Փաշինյանի գրասենյակ և եթե նա ժամանակ ունենար ընթերցելու, որովհետև առավոտից գիշեր զբաղված է ֆեյսբուքում ստատուս գրելով, ոչ թե երկիր կառավարելով, կհասկանար, թե հասարակությունն ինչ էր մտածում իր մասին»:

Նա նշեց, որ շատ հորդորներ է լսել հացադուլը դադարեցնելու մասին, հուզիչ տեսարաններ են եղել, երբ տատիկը ձեռնոցներ է գործել բոլոր հացադուլավորների համար: «Երբեմն քննադատություններ են լսում, «Եթե Նիկոլը չէ, ապա ո՞վ». արդեն բավականին շրջանառության մեջ դրված հարց, մյուս հարցադրումը՝ բա առաջնագիծ ինչու չէիք գնացել»:

Մանուկյանի համոզմամբ՝ այս հարցերը հնչում այն մարդկանցից, որոնք թիկունքում հիմնականում կազմակերպիչներ ունեն: «Այն պարագայական գործողությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն է իրականացնում, ասում եմ՝ նրանից հետո ցանկացած մարդ կարող է լավ կառավարել երկիրը: Մեկ ընտանիք կառավարող մարդը շատ ավելի լավ կկառավարի երկիրը, քան Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա և մեկնաբանեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռատեսական չի գործում, իսկ կուտակված խնդիրները շատ են:

Դատավորներին խորհրդակցության հրավիրելու մասին Մանուկյանը մեկնաբանեց՝ եթե դատավորները կարող են նահատակված զինվորների աճյունների տեղափոխման հարցով օգտակար լինել կամ գեթ մեկ քայլով կարող են սահմանների անվտանգության, ճշգրտման հարոցով օգտակար լինել, ապա կարող էր ասել, որ քննարկումն արդարեցված էր, սակայն դատավորները դատավճիռ արձակելու համար են:

«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ մեղադրանքներ առաջադրելու համար է, մի մեղադրանք էլ ինձ է առաջադրել: Անցնող 2,5 տարին ցույց տվեց, որ Սասուն Խաչատրյանը կարող է օրինակ՝ այս սալահատակին մեղադրանք առաջադրի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա և կարծի, որ այս սալահատակը հակահեղափոխական է»,-ասաց նա:

Ռազմագերիների փոխանակման խնդրի չլուծման մասով էլ վերջինս նշեց, որ երեկ ռազմագերիներից մեկի հայրն է եկել, բորբոքված, առողջական վիճակը վատացել է, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են, այսօր կրկին եկել է՝ ասել, որ Կառավարությունից կանչել են, սակայն ավելի ուշ ասել են, որ հաջորդ խմբով կգնա Կառավարության հետ հանդիպման:

«Մեկ-մեկ ուզում ես տեսնել այն պաշտոնյայի դեմքը, որը գերության մեջ գտնվող զինվորի հորն ասում է՝ հաջորդ «պարտիայով» կկանչեմ հանդիպման, այդ պարտիաներով նրանք են պագևավճարներով սնվել, պարտիա են ասում ռազմագերու հորը»,-պատմեց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն այնքան չի տիրապետում ստորագրված փաստաթղթին, որ ուշադրություն չի դարձրել գերիների, աճյունների վերադարձը լինի նախապայման:

Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մեղքը բարդում է Ռուսաստանի վրա, Ադրբեջանի վրա, ասում՝ գնացեք ՌԴ դեսպանատան դիմաց, ցույց արեք, փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ, բայց Մանուկյանը համոզված է, որ այս խնդիրը կարող էր լուծել այն երկրի ղեկավարը, որը պատասխանատու է երկրի համար և կարող էր առաջնահերթությամբ այս խնդիրը լուծել:

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/dmBlMThdyHU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company