ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա

02 Դեկտեմբեր 2020 Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունակ է անընդհատ նոր ստեր հորինել, մանիպուլյատիվ հայտարարություններ անել իր՝ արդեն արված հին ստերի, սխալների արդարացման համար, վաղուց արդեն հայտնի է բոլորին։ Այն, որ նրա այսօրեական հայտարարությունը հակասում է նախորդ օրերի հայտարարություններին, ոչ մեկին արդեն չի զարմացնում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որի համաձայն՝ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու:

«Ենթադրենք, թե նա ճիշտ է, և 2018 թվականի դրությամբ Արցախի հարցը փակուղում էր: Այդ մասին Փաշինյանն իմացավ միայն 2020 թ․ սեպտեմբերի՞ն, հոկտեմբերի՞ն, թե փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առաջ։

Եթե ինքը պնդում է, որ 2018 թ․ հայտնի էր, ապա ինչո՞ւ էր 2.5 տարի անընդհատ ժողովրդին խաբում, ինչու էր գոռում, թե Արցախը Հայաստան է և վերջ, ինչու՞ էր դեռ 2018թ-ի օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում հայտարարում, թե Արցախի հարցը լուծելուց առաջ կգա և կհարցնի ժողովրդին։ Այդ ընթացքում ես իրեն հարցրի, թե այդ ինչպե՞ս է պատրաստվում նման հարցի պատասխանը ստանալ հրապարակում, և ոչ, ասենք, հանրաքվեով, նա պատասխանեց․ «Համարեք իմ ձևակերպումը միամիտ իջևանցու բացթողում»»,-ասաց Կյուրեղյանը՝ դիմելով Փաշինյանին.

«Նիկոլ, միամիտ իջևանցի, սա՞ էր քո բացթողումը, այս կապիտուլյացիոն փաստաթու՞ղթը։ Ո՛չ։ Սա հստակ ծրագրված քայլ էր, որին դու համաձայնել էիր չգիտեմ՝ ինչ գնով և որի իրականացման համար հենց քեզ բերեցին իշխանության»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը՝ ընդգծելով, թե մերժում է այն կարծիքը, որ Փաշինյանն ուրիշ տարբերակ չուներ, կամ խելքը չէր հասնում, չէր կարող, թիմը լավը չէր։

«Նա շատ լավ էլ գիտակցել է, թե ինչի համար է գալիս։ Նա եկել է, նրան բերել են, նա համաձայնել է մեր հերոսների արյան գնով ազատագրված Շուշին, Արցախը հանձնելուն։

Ըստ Կյուրեղյանի՝ իշխանական թիմի գործունեության արդյունքում տեղի է ունեցել ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի, հարևան Իրանի հետ հարաբերությունների ամենահնարավոր ձևով վատթարացում, Արցախյան հերոսամարտի, նրա հերոս հրամանատարների հերոսությունների արժեզրկում, Երկրապահի կազմալուծում, ընտանեկան արժեքների արժեզրկում, կրթության ոլորտի ապազգայնացում, հանրությանը «սևի» ու «սպիտակի» տարանջատում, Կառավարության, ԱԺ-ի, ՍԴ-ի բռնազավթում միանձնյա իշխանության հաստատման համար։

«Եվ այս ամենից հետո ասել, թե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր կարող անել, ստիպված էր, որովհետև վատ փաստաթուղթ էր ժառանգություն ստացել, նշանակում է՝ դավաճանին արդարացնել և դառնալ դավաճան։ Սա ծրագրված էր, և այն իրականացնելու համար որպես գլխավոր դերակատար նշանակված էր Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ նա համաձայնել էր այդ դերին՝ շատ լավ գիտակցելով, թե ուր է տանելու երկիրը»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։

Անդրադառնալով Փաշինյանի գրառման այն կետին, թե Կազանյան փաստաթղթում հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել, Կյուրեղյանն արձագանքեց.

«Եթե այդ փաստաթութը դեռևս 2011 թ․ ստորագրված էր, ապա ինչու՞ մինչև իր՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը չէր իրագործվում, արդեն ստորագրած փաստաթուղթը ինչու՞ նորից ստորագրեց՝ իր վրա վերցնելով իրականացման ողջ պատասխանատվությունը։ Ամեն դեպքում, նա մեր երկրին կպցրեց պարտվածի պիտակը, ոչ թե ուրիշները՝ 2011թ-ին»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման այն կետին, թե Շուշիի հարցը լուծված է եղել Մադրիդյան սկզբունքներով, որում, հստակ ասվում է, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, Կյուղրեղյանը հղում կատարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը.

«Պուտինն այդ առիթով ասել է՝ «ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր Փաշինյանը դեմ դրան, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակիչներին, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները։ Փաշինյանն ինձ ասաց, որ կտրուկ դեմ է դրան, հայկական կողմը շարունակելու է կռվել»։ Հիմա Փաշինյանն ու՞մ է խաբում, ինչու՞ է խաբում։ Չէ՞ որ խոսքը միայն ադրբեջանցիների վարադարձի մասին էր, ովքեր, ամենայն հավանականությամբ, առաջարկվող պայմաններում դժվար թե համարձակվեին գալ, և ոչ թե համամասնությամբ բնակչության քանակի ապահովման մասին։ Թե՞ տոկոս հաշվելու պարզագույն մաթեմատիկական գործողությունից ո՛չ ինքն է բան հասկանում, ո՛չ էլ կողքինները, և դեռ ավելին՝ համոզված է, որ իր «զոմբիներն» էլ չեն հասկանա»,-ասաց նա։

Ըստ Կյուրեղյանի՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա. «Նա դեռ պատասխան է տալու այս ամենի համար։ Փաշինյանը պետք է օրենքի ամբողջ ուժով պատժվի որպես սահմանադրական կարգը բազմակի անգամ տապալող, հայրենիքը վաճառքի առարկա դարձրած անձ»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:


Հեղինակ Մարիամ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company