ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելույթներ

Մենք կարող էինք կանխել պատերազմը, կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ

05 Դեկտեմբեր 2020 Շատ հատկանշական է, որ այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988-ին մեր ժողովուրդը միասնությամբ, մեծ հավատով հավաքվեց և երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ և արդար պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտանգությունը և վերամիավորում Հայաստանի հետ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց կառուցեցինք, հաղթեցինք պատերազմում։ Հայաստանի և Արցախի բանակը համարվում էր ամենահզորը այս տարածաշրջանում, սփյուռքի հետ համագործակցելով՝ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Հիմա հավաքվել ենք հին հրապարակում 30 տարի անց՝ վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով, և այն ամենը, ինչ արել էին Արցախի հարցի համար, գրեթե կորած է, բայց վտանգված է նաև Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով սահման և ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից։ Սա է վիճակը, հարմարվե՞նք»,-հայտարարեց նա։

Ըստ Մանուկյանի՝ 1988-ին դրված բոլոր խնդիրները նորից են դրվել և բոլորը պետք է լուծվեն։

«Մենք թշնամացանք իրար դեմ, թշնամացանք հայաստանցի-արցախցի, հին-նոր, սև-սպիտակ, ազնիվ-ոչ ազնիվ։ Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակը գլխատելը։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, մենք կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին և միայնակ առաջ գնացինք, իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական, գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մեզ մոտեցնում էին պատերազմին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե պատերազմի սկսելու հենց առաջին օրվանից եղան անգրագետ և դավաճանական որոշումներ, և մենք հասանք այս վիճակին։

«Մենք կարող էինք կանխել պատերազմը, կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ, և հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը՝ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ իրենց հետևողականորեն տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Այդպիսի բան աշխարհում չի լինում»,-ասաց նա։

Մանուկյանն ընդգծեց՝ Փաշինյանի հեռացումը միայն արժանապատվության հարց չէ, նրա իշխանության ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում։

«Նրանք մարդիկ են, որ ոչ մի բանի պիտանի չեն։ Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ նորից կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք և հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա՝ ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իր համար լավ։ «Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Այս շարժումն այն ճանապարհն է, որ իրեն հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,-հայտարարեց Մանուկյանը։

Նա նշեց, թե ինչ խնդիրներ պետք է զուգահեռ լուծվեն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո։ «Ստորագրված համաձայնագրի հետ երբեք չենք հաշտվի, դրանից չենք հրաժարվի, բայց այն կա։ Հրաժարվելը կնշանակի պատերազմ։ Պետք է անորոշությունները դարձնել հօգուտ Հայաստանի։ Երկրորդ՝ անվտանգության հարց՝ վերականգնել բանակը, մարտունակությունը։ Վերականգնել դաշնակցային հարաբերությունները։ Եթե ստեղծվի դաշինք Թուրքիայի դեմ, մենք դրա մեջ ենք լինելու։ Մտնել բանակցային պրոցեսի մեջ։ Անհայտ կորածների, գերիների, զոհված զինվորների ընտանիքների, փախստականների հարցերը լուծել»,-ասաց նա։

Շարունակելով իր ելույթը՝ Վազգեն Մանուկյանը կարևորեց Հայաստանի մթնոլորտի առողջացումը: «Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին և 2,5 տարի լուծում էին իրենց աշխարհաքաղաքական հարցերը` մեզ օգտագուրծելով որպես խաղալիք, պետք է մաքրել այդ դաշտը»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ամեն մի պարտությունից հետո սկսում է հաջորդ հաղթանակը, մենք պետք է կարճ ժամանակում ոտքի կանգնենք, ինքնավստահ լինենք և գնանք առաջ: «Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,-հավելեց նա:

https://youtu.be/6BcGV5VM-uE

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company