ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Փաշինյանն այսօր պղծեց Եռաբլուրը

19 Դեկտեմբեր 2020

Մեր սուգը երկար և անգամ հավերժ կլինի, եթե չպայքարենք, մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք ծնկելու իրավունք չունենք, մենք զիջելու իրավունք չունենք: Պետք է ոտքի կանգնենք, վերականգնենք մեր արժանապատվությունը, պետք է հավատանք մեր երկրին և ապագային: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ Սաղաթելյանի՝ այս ամենն իրականություն դարձնելու ներուժը մենք ունենք, հետևաբար, առանց ընկճվելու առաջ պետք է շարժվենք: «Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար, նա այսօր պղծեց Եռաբլուրը, նա կրկին երկիրը տանում է ցնցումների: Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռն ավելի թանկ է, քան հայրենիքը, ներքին կայունությունն ու համերաշխությունը»:

Նա շեշտեց՝ այս օրերին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են եղել, իր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի շոուն կազմակերպելով, սակայն նույնքան եռանդով չեն զբաղվել ո՛չ փախստականների, ո՛չ գերիների հարցով, ո՛չ մեր երկրի առաջ ծառացած խնդիրներով: «Իսկ, եթե հարց է դրվում աշխատել հանուն նրանց իշխանության պահպանման՝ նրանք ակտիվ և կազմակերպված են»:

«Այս մարդուն պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր հայրենիքը: Մեր գլխավոր նպատակն է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել մեր պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը, կանխել մեր երկրին սպառնացող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը, և վերջապես մեր երկրում հաստատել համերաշխություն, կայունություն, վերջ դնել այս պառակտումներին, ստին, կեղծիքին»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենի ճանապարհին մեկ խոչընդոտ կա, ավելի պարզ նա այդ խոչընդոտն անվանեց չարորակ ուռուցք, որը վերջինիս խոսքով՝ երկրի գերագույն, գլխավոր դավաճանն է, որին հեռացնելը պետք է միասնական ուժերով լինի: Սաղաթելյանը հիշեցրեց, որ երեքշաբթի օրվանից սկսվելու են համատարած դասադուլները, գործադուլները, բողոքի, անհնազանդության զանգվածային միջոցառումները, որին զուգահեռ շրջափակվելու են Կառավարության և նախարարությունների շենքերը:

«Ավելի լավ է՝ այդ աթոռները դատարկ մնան, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ, այդպես ավելի անվտանգ կլինի: Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա պետք է համակարգը հեռացնենք նրանից: Այլ ճանապարհ չունենք: Մենք հավատում ենք ձեզ, ես ձեր բոլորի աչքերին սուգ եմ տեսնում, բայց նաև լույս եմ տեսնում, հանուն մեր պայքարի, հանուն մեր երկրի: Սիրելի հայրենակիցներ, եկեք համախմբվենք, բռունցք անենք, ոտքի կանգնենք, վերականգնենք մեր արժանապատվությունը, կերտենք մեր երազանքի հայրենիքը, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հավատում ենք, բռունցք դառեք, ոտքի կանգնեք»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ ևս հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իրենց պայմանավորվածության մասին, որի համաձայն՝ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ-ում հայտարարում են գործադուլ, դասադուլ և բողոքի անհնազանդության զանգվածային միջոցառումներ:

«Երեքշաբթի օրը, ժամը 12-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում հանրահավաքի՝ զուգահեռաբար շրջափակելու ենք կառավարության և այլ նախարարությունների շենքերը: Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում: Այս կառավարության որոշումները հակապետական են, հակազգային են և չեն բխում մեր ժողովրդի շահից, հետևաբար, լավ է այդ աթոռները մնան դատարկ, դրանք ավելի անվտանգ կլինեն, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ: Ուրեմն, ինչպես պայմանավորվել ենք՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա այդ համակարգը պետք է հեռացնենք իրենից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/QSFWu_DHIe0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company