ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

Մեր հաղթանակ շատ մոտ է, քայլերը պետք է լինեն շատ հստակ, հաշվարկած միասին

22 Դեկտեմբեր 2020

Մենք ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով իրենց անելիքները:

Նա նշեց, որ կա երկու ճանապարհ․ առաջին ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի և չորրորդ ճանապարհը` կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը:

«Առաջարկում եմ ժողովրդի մի մասը մնա այստեղ, մի մասը այն կողմից, արդեն ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետև այս կառավարության գործունեությունը հակապետական, հակազգային է և այլևս մեզ պետք չէ»,-ասաց նա և կոչ արեց սադրանքների չդիմել:

«Մեր հաղթանակ շատ մոտ է, քայլերը պետք է լինեն շատ հստակ, հաշվարկած միասին»,-ասաց նա:

Մինչև ժամը 18։00-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որ պատվիրակությամբ ներկայանա և Հայրենիքի փրկության շարժման հետ քննարկի երկրում ստեղծված իրավիճակը. հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց՝ ինչպես պայմանավորվել են, վճռական քայլերով շարժվելու են առաջ։ «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք՝ մինչև ժամը 18։00-ը «Իմ քայլը» ներկայանա՝ մեզ հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և, վերջին հաշվով, խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ այս պահին շրջափակված են Կառավարութան, Դատախազության, ԿԳՄՍՆ շենքերը, անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են։

Նա նշեց, որ թեև եղանակը ցուրտ է, կան դժվարություններ, բայց իրենք ամուր են և միասնական։ «Մեր պահանջները հերթով թելադրելու ենք և գնանք առաջ, հետքայլ չկա, նահանջ չկա։ Կոչ եմ անում քաղաքացիներին, ովքեր տանն են, ներկայանալ հանրապետության հրապարակ, որոշվում է երկրի և ապագայի հարցը»,- ասաց նա՝ նշելով, թե շարունակելու են շրջափակված պահել կառավարական շենքերը՝ սպասելով իշխանական խմբակցության արձագանքին, ըստ որի էլ կպլանավորեն գործողությունները։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ առաջիկա ժամերին վրաններ կտեղադրեն հրապարակում՝ գիշերելու համար։

https://youtu.be/4Mo36N7xmGo

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործեր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ԵՄ դիվանագիտութ

16 Դեկտեմբեր 2025
Հրատարակութեան ընթացքի մէջ է գրքոյկ մը

ՀՅԴ Պուլկարիոյ Առանձնակի Կոմիտէի նախաձեռնութեամբ՝ հրատարակութեան ընթացքի մէջ է

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահակ

Նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

16 Դեկտեմբեր 2025
Ակնարկ. Դիմումին Եւ Ընդառաջումին Շարժա

Եւ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է փորձել վերլուծել այս յայտարարութեան առաջադրանքն

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրա

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

15 Դեկտեմբեր 2025
Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը ազգայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանած խօ

15 Դեկտեմբեր 2025
Հոգեհանգիստ` Դաշնակցական Նահատակուած Ե

Երէկ` կիրակի, 14 դեկտեմբեր, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գեր

15 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմա

Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանա

15 Դեկտեմբեր 2025
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկ

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպում

14 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company