ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Էլ ի՞նչ պիտի լիներ մեր հայրենիքի հետ, որ ձեր մեջ արթնանար հայը

25 Դեկտեմբեր 2020

Երբեմն սարսափով եմ արձանագրում, ու գնալով համոզումս թանձրանում է, որ Հայաստանը հայտնվել է երկու զուգահեռ, միմյանց անհաղորդ ու միմյանց խորթ, միմյանցից բևեռներով հակադիր իրականությունների և իրակությունների տիրույթում:

Երբեմն սարսափով եմ արձանագրում, ու գնալով համոզումս թանձրանում է, որ երկու՝ գենետիկ տարբեր կոդերով տեսակներ են ապրում մեր էս մի բուռ երկնքի տակ, տարբեր տագնապների, տարբեր արժեքային համակագերի, տարբեր ցավերի, տարբեր հող ու ջրի ժառանգորդ տեսակներ:

Ես, իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե էլ ի՞նչ պիտի լիներ մեր հայրենիքի հետ, որ ձեր մեջ արթնանար հայը. արթնանար մարդը, արթնանար արժանապատվությունը…

Մեր Հայրենիքի մի զգալի մասի կորուստը բավական չէ՞, բա 5000 զոհերի կյանքը գին չունի՞, բա՞ էն կորածների ու գերիների ճակատագիրը ձեզ չի՞ հուզում, բա՞ տասնյակ հազարավոր խեղված ու հաշմանդան երիտասարդների ապագան ձեզ չի՞ անհանգստացնում, բա Որոտանում այրվող ձեր հայրենակիցների տների ծխից ձեր ուղեղը չի՞ բորբոքվում, բա մեր սահմանին ու մեր քթի տակ ծածանվող թուրքի դրոշից ձեր սրտի զարկերը չե՞ն արագանում:

Բա դուք չե՞ք ամաչում, որ մի գիշերվա մեջ սկուտեղի վրա թուրքին տրվեց մեր հարյուրամյակի հաղթանակը, մեր Դադիվանքն ու Շուշին, բա դուք իսկապես հաշտ ե՞ք, չե՞ք գիտակցում, որ Արցախի Հանրապետությունը չկա, բա դուք չե՞ք տեսնում, որ էս մի ափ հողը չորս կողմից սահմանաներձ է ու թրքամերձ, բա դուք բոլորովին չե՞ք գիտակցում, որ անտեր մնացած մեր երկրի ու ժողովրդի հարցերը այլ երկրի բաժնի պետերի մակարդակով են լուծվում:

Բա դուք չե՞ք տեսնում, որ մեր երկիրը ոստիկանապետության է վերածվել և ով փորձում է ձայն բարձրացնել՝ Սյունիքից մինչև Երևան, հայտնվում է քննչական մարմնի մամլիչի տակ:

Բա դուք բոլորովին վիրավարված չե՞ք , որ 44 օր ձեզ հաղթանակ էին ստում, իսկ ձեր որդիներին մատաղացու էին դարձրել ու նրանց արյան գնով պարտություն էին կերտում:

Բա դուք չտեսա՞ք, որ ինքնահռչակ գերագույն հրամանատարի միակ հաղթահարած բարձունքը Եռաբլուրն էր, այն էլ՝ պղծելու գնով…
Բա դուք ինչպե՞ս եք հաշտվում այս մղձավանջի հետ, բա ձեր խիղճը բոլորովին չի՛ արթնանում, բա դուք չե՛ք հասկանում, որ այս դավաճանությունը հասցեատեր ու պատասխանատու ունի:

Բա դուք չե՞ք տեսնում, որ ժողովրդի վարչապետն այսօր թաքնվել է ճաղավանդակների, ոստիկանական զորքերի, զրահամեքենաների հետևում, բա դուք չե՞ք տեսնում, որ մրջազգային հանրույթը ծիծեղալով դրա վրա՝ մեր պետականության մնացորդացն է նվաստացնում, և իբրև չգոյության է մեզ վերաբերվում, բա դուք չե՞ք արձանագրում, որ դրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը նոր կորուստ ու նոր աղետ է:

Իսկ այսօր Երևանի քաղաքապետարանում ԻՔ-ի մի պատգամավոր առաջարկում էր քաղաքապետի ու տեղակալների աշխատավարձերը 100%-ով բարձրացնել: Իսկ երեկ պարզվեց, որ Էկոնոմիկային նախարարությունում մեր պատերազմի օրերին մոտ 50 մլն-ի պարգևավճար են ստացել:

Չէ՜, իսկապես, դուք չեք գիտակցում, որ այսպիսի բարոյական փլուզումով դժվար է ոտքի կանգնելը:

Հ.Գ
Երևի դեռ շատերը շարունակում են դուխով գլխարկ դնել, Էն Արծրունն էլ սպաներ է կրթում…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company