ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեզ պետք է անվտանգության բարձր մակարդակով, ազգային ու բազմաշերտ տնտեսություն

26 Դեկտեմբեր 2020

«ՀՀ»-ն գրել էր, որ մեր տնտեսությունն աշխատեցնելու համար, ճիշտ է, ներդրումներ են պետք, բայց, մանավանդ երբ խոսքն արտերկրից ներդրումների մասին է, հույժ կարեւոր է, որ դրանք, այսպես ասած, «սխալ փողեր» չլինեն։ Որովհետեւ մեր երկրի համար, հատկապես հիմա, անհրաժեշտ է բոլո՛ր ոլորտներում անվտանգային միջավայրի պահպանումը։ Արդի աշխարհում, երբ հաճախ դժվար է հասկանալ, թե ով է փողի իրական տերը, մեր երկրին ավելորդ զգուշությունը չէր խանգարի։ Եթե տնտեսական անվտանգությունն ապահովված չեղավ, ներդրման իրական փողատերն արդեն բացահայտ քաղաքականություն կարող է թելադրել։ Իբրեւ փաստ` բերենք Վրաստանի էներգետիկ շուկայի օրինակը, երբ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող ադրբեջանական ընկերությունը, տնօրինելով ենթակառուցվածքների մի մասը, նաեւ իր պահանջներն է թելադրում։ Ուզում ենք ասել` տնտեսությունը, այո, գումարն է, ներդրումներն են, բայց եթե զուտ գումարը եղավ, արագ վերելքը կարող է արագ վայրէջք էլ ապահովել։ Այլ կերպ՝ պետք է լինի պետական ուժեղ ձեռք, որ ուղղորդի ներդրումները, ոչ թե «նայի» ներդրողի ձեռքին։ Պետությունը չպետք է ռեստորան լինի, որտեղ գումար տվողը պատվիրի իր ուզած երաժշտությունը։ Տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է ազգային լինի ու բազմաշերտ։ Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն տնտեսության զարգացման արագ տեմպը, այլեւ՝ որակյա՛լ արագ տեմպը։ Խնդրո առարկայի շուրջ է «ՀՀ»-ի զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Այո՛, մեզ պետք է,- նշեց նա,- անվտանգության բարձր մակարդակով, ազգային, բազմաշերտ ու զարգացման որակյալ արագ տեմպով տնտեսություն։ Ցանկացած փոքր տնտեսություն ունեցող երկրների պարագայում կարեւոր է տնտեսության դիվերսիֆիկացումը՝ ճյուղային մակարդակով, նաեւ այդ տնտեսական աճն ապահովող ֆինանսական հոսքերի մասով։ Այսինքն՝ ո՛ր երկրներն են կամ ի՛նչ կազմակերպություններ են, որ գումար են ներդնում եւ ո՛ր ոլորտներում են այդ գումարը ներդնում։ Հաճախ զարգացող երկրներում տարբեր պետություններ՝ թշնամական կամ ոչ թշնամական տրամադրված, իրենց գումարները ներդնում են հանքահումքային ոլորտներում։ Եվ այն երկիրը, որտեղ եղել է այդ ներդրումը, դառնում է գաղութացված, զուտ հումք մատակարարող երկիր։ Նման երկրների տնտեսական աճը չի կարող որակյալ լինել եւ լուծել երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները։ Նույն Վրաստանի դեպքում. թուրքական կապիտալը ներդրվեց սահմանամերձ Աջարիայի երկրամասում, քանի որ այդտեղ պարարտ հող կար թուրքական տնտեսության հետ կապեր ստեղծելու համար։ Դրանից հետո թուրքական կապիտալը վերցրեց վրացական ծովամթերքի քվոտայի մեծ մասը։ Այսինքն՝ թուրքական նավերը ձուկը որսում էին Վրաստանի ջրային տարածքներում եւ վաճառում էին Վրաստանին ավելի թանկ գնով կամ արտահանում էին այլ երկրներ։ Այսինքն՝ Վրաստանից վերցվածը վաճառում են Վրաստանին ավելի թանկ։ Նույնը մեր պարագայում է՝ հանքարդյունաբերության ոլորտի «հերն անիծում» ենք՝ հումքն ենք արտահանում։ Մենք տարեկան մեծ քանակությամբ պղինձ-մոլիբդեն ենք արտահանում, բայց տեղում չունենք պղնձի վերջնական արտադրանք։ Որովհետեւ ներդրում արած երկրներն ու կորպորացիաները Հայաստանը դիտարկում են իբրեւ հումքային կցորդ։

-Տնտեսական անվտանգության տեսակետից շատ կարեւոր է էներգետիկ ոլորտը։ Եվ պատերազմի ժամանակ տեսանք՝ ինչ է անում Ադրբեջանը քարոզչական ոլորտում։

-Դիտարկումը միանգամայն ճիշտ է։ Ադրբեջանական «Սոկար» ընկերությունը վերցրել է շվեյցարական գազալցակայանների ցանցի մեծ մասը եւ այս պատերազմի ժամանակ այդ ցանցի միջոցով պրոադրբեջանական քարոզչություն է իրականացրել։ Նաեւ՝ կարողացան ներկայացնել այս պատերազմը ադրբեջանական կողմի տեսանկյունից։ «Սոկարը» մեծ ազդեցություն ունի նաեւ Վրաստանում։ Ուկրաինայում էլ ադրբեջանական ֆինանսական կապիտալը բավական ակտիվ է։ Այսինքն՝ եթե ուզում ենք մեր երկիրն անվտանգ դարձնել, ապա դա պետք է ունենա բազմագործոն համակարգ։ Առաջին հերթին՝ ուշադրություն դարձնենք տնտեսական անվտանգությանը՝ որտեղից են գումարներ գալիս, որ ոլորտներում են դրվում, ինչ ուղղությամբ է արտահանում արվում։ Արտահանման մասով էլ խնդիր կա. երբ այս կամ այն երկիրը մեծ կախվածություն է ունենում որեւէ պետությունից, ապա այդ՝ ներկրող պետությունն սկսում է պահանջներ թելադրել քաղաքական եւ այլ բնույթի։ Ուզում եմ ասել՝ տնտեսական դիվերսիֆիկացումը կարեւոր՝ անվտանգային նշանակություն ունի։

-Կարեւոր մեկ այլ խնդրի էլ ուշադրություն դարձնենք։ Որոշ դեպքերում օտարերկրյա կապիտալի հոսքը դեռ տնտեսական զարգացում չի ենթադրում։

-Այո, օտարերկրյա կապիտալի հոսքը դեռ չի նշանակում, որ կարող է ապահովվել տնտեսական զարգացում։ Օրինակ՝ մի շարք կղզի երկրներում, որտեղ կապիտալ ներդրումներ են արվում, շքեղ հյուրանոցներ կառուցվում, տեղի ժողովուրդները լավ չեն ապրում, քանի որ գումար ներդրողն աշխատակազմն էլ իր հետ է բերում։ Սա ասացի, որ մեզ համար էլ պարզ դառնա, որ պետք է գնահատենք, թե այս կամ այն ներդրումը ինչ սոցիալ-տնտեսական ազդեցություն է թողնում բնակչության կենսամակարդակի փոփոխության վրա եւ ներառական աճ ապահովո՞ւմ է, թե՞ ոչ։

-Արդի աշխարհում դժվա՞ր է պարզել՝ ով է ներդրվող գումարի իրական տերը։

-Հաճախ, այո, դժվար է պարզել կապիտալի իրական տիրոջը, քանի որ ներկայումս բաժնետիրական կորպորատիվ այս համակարգը թույլ չի տալիս մինչեւ վերջ պարզել ֆինանսական հոսքերի շղթան։ Հաճախ այս կամ այն խոշոր կորպորացիայի բաժնետեր է օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն, որի իրական սեփականատիրոջն անհնար է պարզել։ Սխեմաներ կան, որոնք դժվար է վերահսկել։

-Բայց մենք կարող ենք, չէ՞, այնպես անել, որ անվտանգային տնտեսական միջավայրն ապահովենք պետության կողմից հստակ՝ հրաժարման մեխանիզմի ամրագրմամբ։ Այսինքն` ֆինանսական՝ մեր երկրի համար ոչ ձեռնտու աղբյուրի հայտնաբերման դեպքում պետությունը կարողանա հրաժարվել ներդրողից։

-Իհարկե, կարող ենք։ Բայց դրա համար պետք է, որ պետությունը կարգավորիչ իր ֆունկցիան իրականացնի ամբողջ ծավալով։ Եվ դրանք միանշանակ է, որ վերահսկողությունը լինի ոչ միայն նախնական, այլեւ ընթացիկ քայլերի նկատմամբ։ Եվ երբ պետությունը տեսնի, որ հակապետական գործողություններ են արվում, կանխի դրանք եւ հստակ որոշումներ կայացնի։ Այդ հնարավուրւթյունները կան։ Միաժամանակ իրավական պետությունը պետք է գործի օրենքների շրջանակներում։ Հակառակ պարագայում նույն այդ ընկերությունները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ իրենց շահերի պաշտպանության համար։ Այսինքն՝ զուտ ցանկությամբ կամ առանց հիմքերի չենք կարող այս կամ այն միջազգային ընկերության գործունեությունը դադարեցնել։ Բավականին նուրբ հարց է, տնտեսական ու իրավական բլոկի լուրջ աշխատանք է ենթադրում՝ մանրակրկիտ ուսումնասիրություն պահանջող։ Պետք է ունենանք մեր տնտեսության համար ռազմավարական նշանակության ոլորտներ, որտեղ գործող կամ գործել ցանկացող ընկերությունների նկատմամբ իրականացվի նախնական եւ ընթացիկ խիստ վերահսկողություն։

-Հնարավո՞ր է այնպիսի մոդելի կիրառում, որ մեր երկրի համար գոնե ռազմավարական ոլորտներում ներդրումների համար սպասենք ոչ թե մեկնվելիք ձեռքերին, այլ համահայկական ներուժին։

-Անհերքելի է, որ հիմա նոր, երկարաժամկետ նախագծերի խիստ կարիք կա։ Իսկ այդ նախագծերն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գումար, այլեւ՝ տեխնոլոգիաներ եւ որակյալ աշխատուժ։ Ու, այո, ներուժի գործոնն օգտագործել է պետք։ Բայց միայն կոչն ու ներդրող հրավիրելը բավարար չեն։ Անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնք պատրաստ են սպասարկել այդ ծրագրերը, եւ համապատասխան կրթական համակարգ։ Հակառակ պարագայում կոչերն օդի մեջ կմնան։

-Դրա համար պետությունն ինքը պետք է չծուլանա, ակտիվանա։ Թե չէ անընդհատ ասում է՝ պետությունը վատ կառավարիչ է ու քաշվում է մի կողմ՝ ամեն ինչ մասնավորի հույսին թողնելով։ Չգիտես ինչու՝ այդ պետությունը վատ կառավարիչ չէ Չինաստանի պարագայում, որտեղ կան հստակ ռազմավարություններ՝ մասնավորին թողնվող ու պետությանը թողնվող ոլորտներ։ Ինչքանո՞վ է ճիշտ մեզ պես երկրի պարագայում ամեն ինչ լիբերալիզմին թողնելը։

-«Պետությունը վատ կառավարիչ է» ասվածը պետական համակարգի լիբերալ մտածելակերպի արդյունք է։ Դա անհասկանալի է, որովհետեւ, օրինակ, ճգնաժամերի ժամանակ սնանկանում են եւ՛ պետական, եւ՛ մասնավոր ընկերություններ։ Չկա որեւէ օրինաչափություն սնանկացման դեպքում։ Նույնիսկ կարող է կազմակերպությունը լինել պետական, բայց կառավարումը հանձնվել մասնավոր ընկերության։ Գիտեք՝ կառավարման այս մոդելն էլ կա։ Բայց մենք նախընտրեցինք արագ-արագ հրաժարվել պետական խոշոր ձեռնարկություններից, որոնց հետագա շահագործումը ցույց տվեց, որ մեծամասամբ անարդյունավետ մասնավորեցումներ եղան։ Էներգետիկ ոլորտում շատ կազմակերպություններ մասնավորեցվեցին ու… բարձրացավ սակագինը՝ ներդրումների անվան տակ։ Օրինակները շատ են, իրավիճակը՝ նույնը եւ այլն։ Չինաստանում ինչպե՞ս է՝ մասնավորեցումը ոլորտային է. որոշ ոլորտներ պետության համար ռազմավարական են եւ տնտեսության համար լոկոմոտիվ են դառնում, իսկ, օրինակ, առեւտուրը, ծառայություններն ազատականացվում են։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, ինովացիոն հետաքրքիր գաղափարների հիմքում հիմնականում պետություններն են եղել՝ տարբեր հետազոտական, ռազմական նախագծեր իրականացնելիս, ստացել են արդյունք եւ այն փորձել են ներդնել քաղաքացիական հատվածում։ Պետությունը պետք է դառնա մեր երկրի թիվ մեկ ներդրողը, լոկոմոտիվը։ Իսկ մեր հաջորդ տարվա բյուջեն ճիշտ հակառակն է փաստում. տնտեսական հարաբերությունների բաժինը կրճատել ենք 90 մլրդ դրամով։ Եվ երբ օտարերկրյա ներդրողը կամ մասնավոր ընկերությունը տեսնում է, որ պետությունը ներդրումները կրճատել է տնտեսության մեջ, ինքը եւս շահագրգռված չի լինում ներդրումների կամ՝ նոր անորոշություններ ու սպառնալիքներ է տեսնում, բոլոր նոր նախագծերը սառեցնում է կամ դադարեցնում։ Մեզ մոտ ամեն ինչ լիբերալացված է, ազատականացված է, բայց այդ ազատականացումն էլ շատ ծայրահեղ մոտեցումներով է։ Շահում են կոնկրետ մարդիկ ու կոնկրետ կազմակերպություններ։ Մինչդեռ, ինչպես ասացինք, մեզ պետք է տնտեսական իրական եւ որակյալ աճ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
26-12-2020



FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company