Հաղթելով՝ պարտվեցինք նաև տնտեսական ճակատում
29 Դեկտեմբեր 2020
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը
Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել տնտեսական ցուցանիշներին և սպասումներին։ Ըստ տնտեսագետի՝ եթե մինչև այս տարվա մարտահրավերները՝ կովիդի համավարակն ու պատերազմը, այս իշխանություններին հաջողվել էր տնտեսական երկնիշ զարգացում ապահովել, ապա այժմ տնտեսական բացասական անկումն ակնհայտ է՝ իր սոցիալական ծանր հետևանքներով և ժողովրդագրական պատկերի փոփոխության վտանգներով։
Հարցին՝ որքանո՞վ հայ-ադրբեջանական ճանապարհների ապաշրջափակումն ու համագործակցությունը կնպաստեն մեր երկրի տնտեսության բարելավմանը, Թադևոս Ավետիսյանը պատասխանել է, որ դա անհնար է, քանի որ թուրքն ու ադրբեջանցին ոչ թե Հայաստանի հետ տնտեսական զարգացման ծրագրերի է ձգտում, այլ մեր ամեն ինչին մեր գոյության հաշվին։
Մանրամասները՝ տեսանյութում
