ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանի տնտեսական քաղաքականությունից «ոչ էլիտան» ամենաշատն է տուժելու, եթե սահմանները բացվեն՝ կլինի արտագաղթ, եթե չբացվեն՝ սոցիալական բունտ

04 Հունվար 2021

Թե ինչ տեմպ կունենա 2020-ին սկսած գնաճը 2021 թվականին կախված է այն հանգամանքից, թե 2021 թվականն ինչ սցենարով կզարգանա, Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա, իսկ մենք լիահույս ենք, որ այդպես էլ կլինի ժողովրդի հուժկու ճնշման տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ ժողովուրդ ասելով նկատի չունի այն մարդկանց, ովքեր իջնում են հրապարակ, որովհետև, ըստ նրա, ամբողջ ժողովուրդն է Փաշինյանի դեմ խոսում՝ նախկին նախագահներ, վարչապետներ, հոգևորականներ, զինվորականներ, մտավորականներ. այս դեպքում դեռ հույս կա, որ երկիրը դուրս կգա այս ճգնաժամից՝ քաղաքական և տնտեսական առումներով:

«Ամեն լրացուցիչ օր, որ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, իր ապիկար թիմը զբաղեցնում է կառավարությունը, որևէ լավ բան չի լինի: Որևէ տնտեսական քաղաքականություն չի ներկայացվել: Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը կայանում է նրանում, որ իրենք ոչինչ չեն անի, մարդիկ թող իրենց գլխի ճարը տեսնեն: Որևէ փոփոխություն չի լինի: Վերջապես, չմոռանանք վարչապետի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հայտարարությունները՝ քովիդի արդյունքում կարող ենք 30 մլրդ դոլարի արտադրանք արտահանել, հետո օրինակ բերեց ընդամենը ալկոգելը, հայտարարեց՝ եթե ուզում ես լավ ապրել, օտար լեզու սովորիր, մաքուր հագնված գնա դաշտ: 2.5 տարում ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Այս մարդկանց կարծիքով ՀԴՄ-ն է, առևտուրն է տնտեսական աճի խթանը, բայց առևտրի ոլորտում տեսնում ենք 20 տոկոս անկում: ԿԲ-ում կառավարության հաշիվների վրա դեկտեմբերի 25-ի դրությամբ 280 մլրդ դրամ կար, 580 մլրդ դրամ արտաքին պարտքի ավելացման պայմաններում: Այսինքն՝ եթե կառավարությունը չգնար, պարտք չվերցներ, ուղղակի մեկ լումա չէր ունենա»,- ասաց նա:

Խաչատրյանը հավելեց՝ վերցրած պարտքը չի ուղղվել տնտեսական զարգացման վրա, ուղղվել է ընթացիկ ծախսերի վրա: «Ինչպե՞ս պետք է երկիրը զարգանա, անորոշության պայմաններում ներդնողները գումար չեն ներդնի, բնակչությունն իր վերջին մնացորդները դրամից փոխարկում է դոլարի, որպեսզի կուրսը կարողանա պահել, ԿԲ-ն իր ռեզերվներն է գցում շուկա, դա երկար չի կարող տևել»,- ընդգծեց նա:

Հարցին՝ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ են թանկացել, որքանո՞վ ավելցավ սոցիալական բեռը, նա արձագնքեց. «Առաջին անհրաժեշտության ապրանքները, ձու, ձեթ, ալյուր, նաև հեղուկ գազ և այլն, բոլորը թանկացել են և կթանկեն, գալիք տարի էլ հոսանքը կթանկի, դա կբերի նրան, որ սոցիալապես խոցելի խավերը կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում, դա նույնպես այսօրվա կռավարության վարվող քաղաքականության հետևանքն է: Նրանք պրոգրեսիվ հարկման սանդղակը վերացրեցին, համեմատաբար քիչ աշխատավարձ ստացողներն իրենց աշխատավարձից տոկոսային առումով շատ ավելի մեծ մաս են վճարում հարկ, գույքահարկի դեպքում էլ ավելի համեստ գույք ունեցող անձինք տոկոսային առումով ավելի շատ փող են տալիս: Վերջին փոփոխությունն էլ հազար դրամների հետ կապված, պարզ հաշվարկով տոկոսային առումով ավելի քիչ եկամուտ ունեցող մարդիկ ավելի շատ են վճարում: Վարչապետը հայտարարում է, թե սա էլիտայի բունտ է ընդդեմ ոչ էլիտայի. բայց իր տնտեսական քաղաքականությունից «ոչ էլիտան» տնտեսապես ամենաշատն է տուժելու, դա կբերի մեծ արտագաղթի, եթե սահմանները բացվեն, եթե սահմանները չբացվեն, մենք ականատես կլինենք սոցիալական բունտի, մարդիկ ուղղակի փող չեն ունենա, որ հաց գնեն»:

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե մի քանի ամսից թոշակներն ու աշխատավարձերը հնարավոր չի լինի վճարել, Խաչատրյանը նորից նշեց, որ 580 մլրդ պարտք են վերցրել և ծախսել են, իսկ հիմա մնացորդը 280 մլրդ է. «Եթե նոր հարկային եկամուտները չաճեն, հարկային հավաքագրման խնդիրներ կլինեն, և եթե չկարողանան դրսից փող բերել, չեն կարողանա թոշակ և աշխատավարձ վճարել, իսկ արդյո՞ք պարտք կարող են անել, որովհետև կառավարությունը պարտատոմսեր էր փորձում տեղաբաշխել դեկտեմբերի կեսերին և շատ անհաջող է եղել այդ փորձը, ի՞նչ են անելու»,- հարց բարձրացրեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ պարտատոմս թողարկելով չեն կարողանում ներքին պարտքը մեծացնել, պարտք վերցնել, որովհետև վստահություն չկա այս կառավարության նկատմամբ, արտաքին պարտք ինչպես են վերցնելու, չգիտեմ, որովհետև Արժույթի միջազգային հիմանդրամի հստակ սահամանափակումը կա՝ ՀՆԱ-ի 60 տոկոսից ոչ ավել, ի դեպ նոր պարտք վերցնելու համար իրենք ուռճացնում էին մեր ՀՆԱ-ն: «Ի՞նչ են անելու, չեմ պատկերացնում, ինչ է, ուզո՞ւմ են Ադրբեջանում ապրանք վաճառեն: Մեր արտահանումների, չհաշված հանքանյութը, 90 տոկոսը գնում է էթնիկ շուկաներին, այսինքն՝ Գլենդելի, Մոսկվայի Փարիզի և այլ քաղաքների հայերին, Ադրբեջան ի՞նչ են վաճառելու, ոչ մի բան: Սա հերթական ամբոխավարական, ոչնչով չհիմնավորված պնդումն է»,- շեշտեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրների լուծումը կլինի, եթե այս իշխանությունն օր առաջ հեռանա և գան կոմպետենտ մարդիկ, քաղաքական վիճակը կայունացնեն և տնտեսական քաղաքականություն իրականացնեն, այսօրվա կառավարությանում նույնիսկ էկոնոմիկայի փոխնախարար չկա, մարդիկ թերթում հայտարարություն են տալիս, որ փնտրում են էկոնոմիկայի փոխնախարար, ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական քաղաքականություն՝ առանց տնտեսական թիմի: «Ասում են՝ թուրքական նավահանգիստները կբացվեն և հղում են կատարում, թե հանդիպել, խոսել ենք, այսինքն ի՞նչ, Հայաստանը, Արդբեջանը և Ռուսաստանը քննարկել են թուրքական նավահանգիստների հարցը, ո՞ւմ են խաբում»,- նշեց նա:

Խաչատրյանը հավելեց. «Եթե վարչապետը խոսում է 30 մլրդ արտահանումների մասին, ինչպե՞ս կարելի է այդ մարդու տնտեսական քաղաքականությունը լուրջ վերաբերվել: Մեր ՀՆԱ-ն 12.5 մլրդ դոլար է, ինչպե՞ս է պատկերացնում ՀՆԱ-ից 2.5 անգամ ավելի մեծ արտահանում, մեր բյուջեի եկամտային մասը 3 մլրդ դոլար է, բյուջեի եկամտային մասից 10 անգամ ավել արտահանո՞ւմ, այդ մարդն ուզում եք տնտեսություն վերականգնի՞»:

Դիտարկմանը՝ վարչապետը չի հեռանում և նշում է, որ ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, և դա ընդամենը էլիտայի բունտ է, Խաչատրյանն ասաց՝ ի՞նչ է նշանակում դա էլիտայի բունտ է, հանրահավաքի ժամանակ ոչ միայն մտավորականներ, զինվորականներ, գիտնականներ, բժիշկներ, ուսուցիչներ են գալիս, այլ նաև գյուղացիներ, բանվորներ, վարորդներ, փոքր առևտրով զբաղվողներ: Ըստ Խաչատրյանի՝ Փաշինյանի հետ են մնացել օլիգարխները: «Տեսնենք ինքն ու օլիգարխներն ի՞նչ են անելու, այն օլիգարխները, որից ինքը բողոքում էր. որ չկարողացան գումար հետ գանձել, այդ օլիգարխները այսօր իր հետ են, իրեն են սատարում, հետևաբար ժողովրդի ճնշումը պետք է ավելանա, պետք է անցնեն ակտիվ գործողությունների, եթե ինքը չտեսնի ճնշում, վիճակը վատ կլինի, մարդիկ պետք է սա հասկանան: Խոսում է քաղաքական օարակարգի ու քննարկումների մասին, իհարկե, դու գնա, որ ընտրություններ լինեն, որովհետև ոչ ոք չի հավատա, որ դու կկարողանաս արդար ընտրություններ անել»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Խաչատրյանի, վաղը եթե 100 հազար մարդ էլ դուրս գա փողոց, Փաշինյանն ասելու է՝ իր օգտին քվեարկել է 880 հազար մարդ, ասելու է՝ բա 880 հազարին ինչ պատասխան տամ, եթե 100 հազարի ճնշումով դուրս գամ: «Այսօր նրա պատգամավորական ֆրակցիայում են լուրջ ներքին պրոցեսներ գնում, որովհետև այդ մարդիկ հասկանում են՝ անկախ նրանից, թե երբ կլինեն ընտրությունները, 88 պատգամավոր «իմ քայլը» չի ունենա, մարդիկ մտածում են ինչպես «սապոնվեն», որ Փաշինյաի ցուցակի առաջին տեղերում հայտնվեն, մյուս մասը մտածում է՝ ինչպես անցնցում հեռանա, որ իրենց մասին մոռանան, չասեն՝ դու Փաշինյանի քաղաքական ուժում պատգամավոր ես եղել, մյուս մասը մտածում է՝ սեփական ուժ ստեղծելու մասին, վերջապես փողոցի ճնշումն է, որ ստիպեց խոսել արտահերթ ընտրությունների մասին, նա հո հայրենիքի մասին չի՞ մտածում, իր աթոռի մասին է մտածում»,- շեշտեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company