ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկրում հարուստների և աղքատների միջև բևեռացվածությունն ավելի է խորանալու

07 Հունվար 2021

Նրանք ավելացրեցին ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը: Հիմա՝ այս 2021 թվականին, դարձյալ ավելանալու են նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի ակցիզային հարկերը: Ըստ էության, հարուստներին զիջված կամ ունևորներին զիջված հարկային բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա:

2020 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն, որով հաստատվում են հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված ինչ-ինչ միջոցառումներ, քաղաքացու գրպանի հաշվին պետական բյուջեն լցնելու նոր փորձեր են արվում:

Փաշինյանի նշյալ որոշմամբ՝ թանկանալու են ուսման վարձը, առողջապահական ծառայությունները, նվազեցվելու է շրջանառության հարկի շեմը, ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ՝ կարևոր է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այս հարկային ճեղքի համալրման որոշումը կամ քաղաքականությունը:

«2021 թվականի պետական բյուջեի համաձայն, որն արդեն իսկ օրենք է դարձել, նախատեսվում է, որ 2021 թվականի ընթացքում մոտ 9%-ով ավելի քիչ հարկեր է հավաքագրվելու, քան 2020 թվականին: Այսինքն, մենք 2021 թվականի ընթացքում ունենալու ենք լուրջ ֆինանսական, պետական եկամուտի հավաքագրման տեսանկյունից խնդրահարույց տարի: Նույնիսկ այդ պակաս 9%-ն է քիչ հավանական, որ այս կառավարությունը այս քաղաքականությամբ ի վիճակի լինի հավաքագրել: Չնայած իրենք նախատեսել են, որ 3.2% աճ պետք է լինի 2021 թվականի ընթացքում, այս ֆինանսական քաղաքականությամբ կամ այս ներդրումային քաղաքականությամբ հնարավոր չէ նույնիսկ դա ապահովել: Բացասական սպասումները բարձր են՝ ինչպես մասնավորի մոտ, այնպես էլ՝ պետական հատվածում: Եվ իշխանությունները փորձում են պետական բյուջեի եկամտային մասը ավելացնել՝ դարձյալ ի հաշիվ հասարակության, հիմնականում՝ ի հաշիվ միջին և աղքատ խավի:

Իսկ ինչո՞ւ են նրանք փորձում ավելացնել այդ եկամուտները, քանի որ այս կառավարությունը և հատկապես ֆինանսական բլոկը հասկանում է, որ ֆինանսական վարկային կազմակերպությունները, ինչպիսին Արժույթի համաշխարհային կազմակերպությունն է, Համաշխարհային բանկը, Եվրոպական զարգացման բանկը և այլն, նրանք վարկ չեն տրամադրի Հայաստանին 2021թ.-ի ընթացքում, եթե նա չկարողանա ավելացնել կամ գոնե պահպանել իր հավաքագրվող եկամուտները: Այլ կերպ ասած, վարկ չեն տրամադրի այն անձին, ում եկամուտները նվազում են: Հիմա Հայաստանի եկամուտները նվազում են, և այդ ֆինանսավարկային կազմակերպությունները, բնականաբար, Հայաստանի առաջ պահանջներ են դնելու լրացուցիչ հարկային եկամուտներ ավելացնելու համար: Այսինքն՝ եթե դու ինձանից վարկ ես վերցնում, իսկ այս կառավարությունը նախատեսել է, որ մոտավորապես 700 միլիոն վարկ պետք է վերցնի 2021թ.-ի ընթացքում, ապա դու պետք է քո եկամուտները ավելացնես»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերոնշյալ որոշման հավելվածի նկարագրական հատվածում եկամուտների ավելացման մի քանի ուղղություն է ներկայացված: Առաջինը, որին անդրադարձավ մեր զրուցակիցը, առողջապահության և կրթության ծառայութունների վրա ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ներդնումն է:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ տարիներ շարունակ այս ոլորտն ազատված է եղել ԱԱՀ-ից, քանի որ այն դիտվել է՝ որպես պետության համար գերակա ոլորտ, սոցիալական ոլորտ, և պետությունը նաև նպատակ է ունեցել աջակցել, խրախուսել այս ոլորտի զարգացմանը Հայաստանում: Տնտեսագետի խոսքով՝ այս ոլորտի առանձնահատկություններից մեկը նրանում է, որ հիմնականում, օրինակ՝ կրթության դեպքում, մեծ ծախսը բաժին է ընկնում աշխատավարձերին:

«Այսինքն, օրինակ՝ բուհի բյուջեի 80-90%-ը բաժին է ընկնում աշխատավարձերին: Իսկ երբ, օրինակ, ԱԱՀ ես ներդնում կրթական ծառայությունների վրա, այս դեպքում, երբ որ ուսման վարձի մեջ ԱԱՀ են ներառում, ստացվում է, որ նա հաշվանցելու բան չի ունենում: Ավելի կոնկրետ օրինակով ասեմ: Օրինակ՝ այս պահին ուսման վարձը 600 հազար դրամ է, կդառնա 700 հազար դրամ: Հաշվանցելու տեղ չկա, որ, օրինակ, հաշվանցես, դառնա 620, 630 կամ 650 հազար դրամ, ի տարբերություն, օրինակ, արտադրության, երբ, օրինակ, հացի արտադրության մեջ ձեռք ես բերում այլուր, ձեթ և այլն, որոնց մեջ ԱԱՀ կա: Այս դեպքում ստացվում է, որ այդ 20%-ը միանգամից աճ է լինում: Այսինքն՝ ուսման վարձերը 600 հազար դրամից կդառնան 700 հազար դրամ, իսկ 700․000 դրամ ուսման վարձի դեպքում բուհն այդ 100 հազարը վերցնելու է և ուղարկելու է պետական բյուջե, իսկ այն 600 հազար դրամը դարձյալ մնալու է իրենց մոտ: Բուհի եկամուտները դրանից չեն ավելանալու: Ուղղակի բուհը բարձրացած ուսման վարձը վերցնելով ուսանողից՝ այն փոխանցելու է պետական բյուջե»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ նման իրավիճակ է լինելու նաև առողջապահական ծառայությունների դեպքում:

«Տարբեր հաշվարկներով՝ առողջապահական ծառայությունները կազմում են տարեկան մոտ 500 միլիարդ դրամ, դիցուք, եթե 20%-ով ավելի հարկենք այս ծառայությունը, ապա պետական բյուջե, օրինակ, պայմանական 80-100 միլիարդ դրամ գումար կարող է գալ: Եվ նրանք այս եկամուտները փորձում են հավաքագրել, որպեսզի ավելացնեն Հայաստանի վարկունակությունը, եկամուտների աճը, հակառակ դեպքում իրենց վարկ չեն տրամադրի: Այսինքն՝ նպատակը միջազգային կազմակերպություններից վարկ ստանալն է, նպատակը պետական բյուջե լցնելն է՝ առողջապահության կամ կրթության ծառայությունների վրա ԱԱՀ դնելով: Ուրիշ նպատակ չի հետապնդում»,- հավելեց տնտեսագետը:

Երկրորդ ուղղությունը, որին անդրադարձավ Սուրեն Պարսյանը, շրջանառության հարկի շեմի նվազեցման միտումն է:

«Այս պահին շրջանառության հարկի ռեժիմում կարող են գործել մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Այս քաղաքականության արդյունքում նրանք դարձյալ ցանկանում են այս շեմն իջեցնել: Դարձյալ հիշեցնեմ՝ մի քանի անգամ այդ շեմը բարձրացրել են, իջեցրել, բայց վերջում եկան 115 միլիոնի վրա՝ նպատակ ունենալով, որ դարձյալ փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ակտիվ տնտեսական գործունեություն իրականացնի, բայց 2020 թվականը բավական վատ տարի եղավ փոքր ու միջին բիզնեսի համար: Հիմա այս կառավարությունը, ըստ էության, դարձյալ փորձում է ավելի խստացնել հարկային քաղաքականությունը, հատկապես միջին բիզնեսի համար: Այսինքն՝ սա միջին բիզնեսին հարվածող հարկային քաղաքականություն է»,- նշեց տնտեսագետը:

Երրորդ ուղղությունը, որը կարևորեց տնտեսագետը, գյուղմթերքի ԱԱՀ հարկի հաշվանցման հնարավորությունների ստեղծումն է:

«Սրա խորքում ընկած է սուպերմարկետների շահերը սպասարկելը: Երբ սուպերմարկետները բանջարեղեն, միրգ են ձեռք բերում գյուղացուց, դիցուք՝ 1կգ կարտոֆիլ են ձեռք բերել գյուղացուց 200 դրամով, նրանք 20 տոկոս ավելացնում են ԱԱՀ, իրենց շահույթն ավելացնում են, վաճառում են, դառնում է, ենթադրենք՝ 240 դրամ: Իսկ, օրինակ, մեր բակի խանութը, որը շրջանառության հարկով է աշխատում, կարող է ընդամենը 20 դրամով ավելացնել, կդառնա 220 դրամ, և վաճառել: Հիմա այդ սուպերմարկետների տերերը, ըստ էության, հասկանում են, որ իրենց բանջարեղենի, մրգի գները ոչ մրցունակ են բակային խանութների համեմատ, նրանք պահանջներ են դրել այս կառավարության առջև, որ հնարավորություն տան, որպեսզի գումարը ոչ թե 240 դրամ դառնա իրենց մոտ, այլ դառնա բակային խանութի գներին մոտ՝ 210-220 դրամ: Այս քաղաքականության արդյունքում մեծ հարված կհասցվի փոքր խանութներին, բակային խանութներին, որոնք բանջարեղենի, մրգի առևտրով են զբաղվում, որոնց գները համեմատաբար ավելի ցածր են, քան սուպերմարկետներինը: Խոշոր այդ սուպերմարկետները նույնիսկ այստեղ են ուզում իրենց շուկան ընդլայնել: Ամեն ինչ, ըստ էության, ամբողջ մանրածախ առևտուրը փորձում են նաև սրանով իրենց ձեռքը վերցնել»,- կառավարության որոշումը մեկնաբանեց Սուրեն Պարսյանը:

Ըստ տնտեսագետի՝ կառավարության այս քաղաքականությունը, ըստ էության, ծայրահեղ լիբերալ մոդելն է, որն իրականացնելու ընթացքում իշխանությունն արդեն իսկ ցույց է տվել իր ձախողումը:

«Դիցուք, 2020 թվականի հունվարի 1-ից նրանք ներդրեցին համահարթ եկամտային հարկի քաղաքականություն, որի արդյունքում բարձր աշխատավարձ ստացողները վճարում են նույն եկամտային հարկը՝ 23%, ինչ ցածր աշխատավարձ ստացողները: Բացի այդ, մենաշնորհները, օլիգարխները, որոնք 20% շահութահարկ էին վճարում, դարձավ 18%: Այս հարկային զիջումների արդյունքում պետական բյուջե 30-40 միլիարդ դրամ ավելի քիչ գումար գնաց, և այդ քիչ գումարի համալրման բեռը դրվեց հասարակության վրա: Նրանք ավելացրեցին ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը: Հիմա՝ այս 2021 թվականին, դարձյալ ավելանալու են նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի ակցիզային հարկերը: Ըստ էության, հարուստներին զիջված կամ ունևորներին զիջված հարկային բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա,- նշեց Սուրեն Պարսյանը և ավելացրեց,- Նկատի ունենալով, որ այս կառավարության հիմնական քաղաքականությունն ուղղված է՝ հարկային բեռը փոխանցել ամբողջ հասարակությանը, հատկապես միջին և աղքատ խավին, ապա այս քաղաքականության և հարկաբյուջետային այս մոդելի արդյունքում մեր հասարակությունն ավելի է աղքատանալու: Դրա լավագույն փաստարկը նաև պաշտոնական վիճակագրությունն է: 2019-ին՝ 2018թ․ համեմատ, աղքատությունը կամ աղքատների թիվն ավելացել է մոտ 3%-ով: Եվ վստահեցնում եմ, որ 2020-2021թթ․ նման քաղաքականության արդյունքում դարձյալ աղքատների թիվն ավելանալու է և նաև ավելանալու է եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը: Այսինքն՝ մեր երկրում հարուստների և աղքատների միջև բևեռացվածությունն ավելի է խորանալու»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company