ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկնիշ տնտեսական աճը հերթական ուտոպիական և ամբոխավարության դրսևորումն է՝ իրատեսությունից կտրված

08 Հունվար 2021

Ինչի՞ հիման վրա է էկոնոմիկայի նախարարը 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ կանխատեսում՝ վարչապետի խոստացած 30 միլիարդ դոլա՞րն են արտադրելու, Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարա՞նը, թե՞ Վանաձորի գազաբալոնային համակարգերի գործարանն է աշխատելու, որ վարչապետը գնաց «լենտ»-ը կտրեց, բայց այդ գործարանները կա՛մ չաշխատեցին, կա՛մ մի քանի ժամ աշխատեցին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ունենալու հայտարարությանը:

«Չեմ հավատում էկոնոմիկայի նախարարի կանխատեսումներին, Ֆինանսների նախարարության կանխատեսումները խիստ լավատեսական են, նույնիսկ այս իրավիճակում Միջազգային ֆինանսական կազմակերպությունը 3,5 տոկոսի չափ է կանխատեսում արել, այնպես որ, երկնիշ տնտեսական աճը հերթական ուտոպիական և ամբոխավարության դրսևորումն է՝ իրատեսությունից կտրված»:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հայտարարությունները չեն համապատասխանում, նշեց, որ պատճառն այն է, որ Կառավարությունը չի գործում որպես մեկ ամբողջական մարմին, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները պետք է իրար հետ խնդիրները քննարկեին և համատեղ հայտարարությամբ հանդես գային:

Անդրադառնալով գնաճին և նախարարի այն հայտարարությանը, որ նոյեմբեր ամսին սահմանաչափից քիչ է գները բարձրացել՝ կազմելով երկու տոկոս, Արթուր խաչատրյանը նկատեց, որ պետք է հասկանալ, թե ինչ ձևով են պարզել, որ թանկացումը երկու տոկոս է կազմել:

«Նոյեմբեր ամսին ձուն, ձեթը, շաքարավազը թանկացել են, ո՞նց է որոշում՝ երկու տոկոս է, թե ինչքա՞ն է, թող մտնեն խանութ և տեսնեն՝ քանի տոկոս է գնաճը կազմում, մարդկանց հարցրեք, տեսեք՝ երկու տոկոսո՞վ է թանկացել: Այսօր տնտեսությունն իր պարտավորությունները չի կատարում, տնտեսական զարգացման ռազմավարություն մեր երկրում գոյություն չունի, պետությունը հույսը դրել է, որ Ադրբեջան ապրանք կարտահանեն, ու տնտեսությունը կաճի, որը ծիծաղելի է: Պետք է շահութաբեր ձեռնարկություններ ստեղծվեն, պետք է ձեռնարկություններ ստեղծեն այն ոլորտներում, որտեղ մասնավոր բիզնեսը վախենում է գործել, օրինակ՝ պետք է ծառայի պետությունը, իսկ նրանք եկամտաբեր բիզնեսները մասնավորեցնում են: Օրինակ՝ Գեոեդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը մասնավորեցրել են այն հիմնավորմամբ, որ եկամուտ է ապահովվում և ավելի մեծ մրցակցային առավելություն ունի, քան մասնավոր ընկերությունները: Ո՞վ է տեսել, որ շահութաբեր ձեռնարկությունը սեփականաշնորհեն, վերջապես պետական ձեռնարկության շահառուները ժողովուրդն ու պետությունն են, մասնավորեցնում են իբրև թե շուկան խթանելու համար, այսինքն` փոխանակ բիզնեսում պետության դերը ուժեղացնեն, ընդհակառակը՝ նվազեցնում են: Հանքերը ևս պետք է պետական լինեն, թող պետությունը հարկերը շահագործի կամ պարտավորեցնի, որ հասույթի 80 տոկոսը վերադառնա Հայաստան: Ոչ թե հանքերը շահագործվեն, և գումարը անհասկանալի տեղ գնա՝ գնա օֆշորային հաշիվներին»:

Խոսելով դրամի անկման հավանականության և սպառման կրճատման մասին՝ Արթուր խաչատրյանը նշեց, որ դրամի անկման ֆունդամենտալ պատճառը պատերազմը չէ, այլ հասարակության և բիզնեսի խոր անվստահությունն է պետության նկատմամբ, որին շուտով կգումարվի սոցիալ-տնտեսական ազդեցությունը:

«Սպառման կրճատումն ունի երկու պատճառ՝ նախ մարդկանց եկամուտները կրճատվել են՝ կապված տարբեր գործոնների հետ՝ տնտեսական անկում, կորոնավիրուս, պատերազմ և երկրորդը՝ հոռետեսական ակնկալիքներ։ Այդ երկուսը գումարվել են իրար, և սպառումը նվազել է: Մարդիկ չեն ցանկանում վերջին գումարը ծախսել: Նախարարը հիմնական խնդիրը չի ասում, որ տնտեսությունը անկման վիճակում է, և մարդիկ գումար չունեն, նաև լավատեսություն չունեն, նրանք չեն վստահում իշխանություններին և գումարը չեն ծախսում: Հիմա ասում են՝ ժողովո՛ւրդ, գումարը ծախսեք, որ տնտեսությունը շնչի, իսկ պետական կապիտալ բյուջեն քանի՞ տոկոսով է կատարվել, այսինքն՝ պետությունը իր պարտավորությունները դնում է ժողովրդի վրա, կապիտալ բյուջեն սարսափելի թերակատարված է: Հիմա մեղադրում են պատերազմին և քովիդին, անցած տարի մեղադրում էին, որ ատկատներ չկային, դրա համար պետական բյուջեն չի կատարվել, պատճառաբանում էին՝ ավելի լավ է չկատարվի, քան թե կոռուպցիոն ռիսկերով ուղեկցվի, այսինքն` բոլորը մեղավոր են՝ իրենցից բացի»,-ընդգծեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company