ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մոսկովեան փորձաքննութեան ընդառաջ…

10 Հունվար 2021

Կու գամ այն եզրակացութեան, որ Վարչապետ Փաշինեանի Յունուար 4, 2021 թուակիր երկարաշունչ յօդուածը, որ կը փորձէ Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութեան համար հիմնաւորում փնտռել Արցախեան դիւանագիտութեան անցեալի փուլերուն մէջ, ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ հանրութեան ուշադրութիւնը շեղելու ձգտող կանխամտածուած մէկ քայլ իշխանաւորի մը կողմէ, որ ունի հանրութեան տեսողութենէն հեռու՝ իր յստակ օրակարգը և կը յամառի իր ձեռքերուն մէջ պահել իշխանութիւնը և իր ամէնօրեայ տարածքային զիջումներով (անսալով թշնամիի պահանջներուն) աւելի ևս խորացնել և մշտնջենաւորել մեր պետականութեան պարտադրուած այս պարտութիւնը։

Այլապէս ինչպէ՞ս բացատրել ներկայի տեղեկութեան սովը քուլիսներու ետին գաղտագողի պատրաստուող համաձայնութեան բնագրերու մասին, որոնց բովանդակութեան լիովին քաջատեղեակ կը թուի ըլլալ թշնամին ի տարբերութիւն ՀՀ քաղաքացիին և առհասարակ հայ ազգի զաւակներուն։

Վիճելի և ապակողմնորոշող բազմաթիւ երեսներ ունին Վարչապետի թուղթին թէզերը, որոնց էութիւնը պէտք է անպայման բացայայտել։ Եւ սակայն այդ բոլորը՝ միայն ա՛յն բանէն ետք, երբ Վարչապետը կտրականապէս վերջ կը դնէ իր և իր կառավարութեան արուեստականօրէն երկարաձգուող իշխանութեան և ինքզինք կը յանձնէ հանրութեան և պատմութեան դատաստանին։ Այս է, որ կը թելադրէ հայ անկախ պետականութեան գոյատևման վերին հրամայականը այսօր։ Մի փորձէք մեզ բռնել այս ապայժմէ վիճաբանութիւններուն մէջ, երբ նոր ճգնաժամ մըն է, որ կը պատրաստուի Մոսկուա ձեր այցելութեամբ և որուն մասին դուք որոշած էք լռել։

Տարրական իմաստութիւն է, որ պարտութեան բովէն անցած իշխանութիւնը պէտք է դադրի իր գոյութեամբ խոչընդոտելէ պետականութեան առողջ գործընթացը երկրին մէջ։ Հայ անկախ պետականութիւնը պէտք է դադրի ըլլալէ քաւութեան նոխազը Վարչապետի սպառած իշխանութեան և այս վերջինով խորհրդանշուող բարոյալքիչ պարտութեան։ Ընդունիք կամ ոչ ՝ դուք ամէն օր կը գործէք պարտութեան դիրքերէ՝ դիմագրաւելով թուրքևազրպէյճանական դիւանագիտական գրոհը և, անշուշտ՝ բազմադիմի քաղաքականութիւնը Ռուսաստանի՛, որ այսօր այլևս չունի տոկուն և ինքնավստահ և փորձառու խօսակից մը, որ խօսի ՀՀ գործադիր իշխանութեան ինքնիշխան դիրքերէն։ Այս մեծ բացն է, որ ներկայ իշխանութիւնը իր շարունակուող գոյութեամբ կը պարտադրէ հայոց հայրենիքին։ Եւ այնպիսի ժամանա՛կ՝ երբ Հայաստան պէտք է կարողանայ յաջողութեամբ դիմակայել մոսկովեան մարտահրաւէրի բոլոր բարդ բաղադրիչներուն։

Ամէն քաղաքական ուժ, որ կը գործէ ՀՀ Սահմանադրութեան տանիքին տակ, իր դերը ունի հայ անկախ պետականութեան յղացքին մէջ։ Բայց մանաւանդ՝ ամէն քաղաքական ուժ ունի իր պիտանիութեան ժամանա՛կը մեր երկրի ազգային գերագոյն շահի կշիռներով չափուած, որմէ անդին անոր գոյութիւնը անընդունելի բեռ է ազգին և հայրենիքին վզին։ Իսկ ներկայ պարագային՝ հսկայ ռի՛սկ մը մեր պետականութեան հաշւոյն։ Հետևաբար ամէն քաղաքական ուժ լռելեայն պարտաւորուած է պիտանիութեան կենսական սահմանը բծախնդրօրէն յարգելու։ Ասոնք Սահմանադրութեան չգրուած տողերն են, որոնք պէտք է գրուին օրը-օրին իմաստուն ղեկավարներու քրտինքով։ Կը կրկնենք անգամ մը ևս։ Այսօր, իշխանութեան ղեկը վերստին հանրութեան յանձնելո՛վ է միայն, որ ներկայ իշխանութիւնը կը մտնէ իր պատմական դերին մէջ։

Խորհրդարանական մենատիրութեան ներկայ պայմաններուն մէջ, ՀՀ հանրութեան մէկ մեծ շերտը (որպէս քաղաքական ընդդիմութիւն) իր արդար պահանջներուն համար լուծում կը փնտռէ ապաւինելով քաղաքացիական անհնազանդութեան զէնքերուն և պահանջելով ձեր հրաժարականը։ Մի ստիպէք, որ ան սկսի չհաւատալ նոյնիսկ այդ զէնքերուն և մի հրէք պետական գործընթացը դէպի քաղաքական քաոս։

Դուք շատ լաւ գիտէք, թէ վերջին խօսքը կը պատկանի հանրութեան, իսկ այս վերջինը – ձեր իսկ քաղաքականութեան որպէս հետևանք — արագօրէն կը դիմէ դէպի բևեռացում կամ դէպի հաւաքական փախուստ քաղաքականութեան բեմէն։ Երկու հակոտնեայ իրականութիւննե՛ր՝ որոնց էական պատգամը սակայն մէկ է մեր պետութեան և մեր ապագային համար։ Մեր երկրի քաղաքական բեմը պէտք է դուրս գայ իր ներկայ հոգեբանական փակուղիէն և այդ փակուղին ստեղծողը և ամրապնդողը երկրի պարտութեան պատասխանատու իշխանութիւններն են յանձինս ձեզի և ձեր կառավարութեան։ Մի՛ փորձուիք ժողովուրդի բարոյալքուած շերտերու կրաւորականութեան վրայ կառուցելու ձեր խախուտ իշխանութիւնը։ Խախուտ իշխանութենէն պէտք է օր-առաջ ձերբազատուիլ։ Ան կորստական է և ոչինչ կրնայ խոստանալ։ Ան կը պատուհասէ ձեզ և մեր երկիրը հաւասարապէս թէ՛ ներքին և թէ՛ արտաքին սպառնալիքներուն դիմաց։

Այժմ կը խօսուի ձեր Մոսկուա այցելութեան մասին և դժբախտաբար քաոսային մթնոլորտի մէջ և զուրկ՝ ճշգրիտ տեղեկութեանց սնունդէն։ Կը թուի, թէ պիտի նստիք Իլհամ Ալիևի հետ յետ-պատերազմեան հաշուեյարդարի։ Բոլոր տեղեկութիւնները ցոյց կու տան, որ Ալիև ճամբայ կ՚ելլէ թուրքևազրպէյճանական ծաւալապաշտ ակնկալութիւններու նոր փաթեթ մը թևին տակ։ Կը խօսուի Հայաստանին և Արցախին պարտադրուած պարտութիւնն ու տարածքային կողոպուտը պաշտօնականացնող դաշնագրի մը մասին։ Նմա՛նը՝ Կարսի ապօրինի պայմանագրին…

Ի չգոյէ դրականօրէն հաւաստիացնող մանրամասնութեանց՝ մենք ստիպուած ենք ակնկալել յոռեգոյնը և մեր խօսքը ուղղել ձեզի այդ իսկ մեկնակէտէն։

Եթէ նուազագոյն հաւանականութեամբ իսկ ճիշտ են այս կանխատեսութիւնները, դուք պէտք է մերժէք երթալ Մոսկուա։ ԴՈՒՔ ՊԷՏՔ Է ՊԱՀԱՆՋԷՔ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐՈՒ ԱՄԲՈՂՋ ՓԱԹԵԹ ՄԸ ՈՐՊԷՍ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՁԵՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ։ Վերանայումնե՛ր՝ որոնք ետ կը շրջեն ծուռ դարձած անիւը։ Վերանայումնե՛ր՝ որոնք դուրս կը շպրտեն նախկին բոլշևիկեան սահմանագծերով գործ տեսնելու մոլորութիւնը։ Վերանայումնե՛ր՝ որոնք դուրս կը բերեն թշնամի ուժերը Շուշիէն, Հադրութէն, Բերձոր-Լաչինէն, Քարվաճառէն և այլ զգայուն կէտերէ և զանոնք ժամանակաւորապէս կը յանձնեն ՌԴ խաղաղապահ ուժերու իրաւասութեան մինչև որ օրինաւոր բանակցութիւններով ճշտուի փոխադարձ անվտանգութեան տրամաբանական և արժանապատիւ ելքը պատերազմող կողմերու միջև։ Նաև վերանայումնե՛ր՝ որոնք միանգամընդմիշտ դուրս կը բերեն թշնամի ուժերը Սիւնիքի սահմաններէն և Սիւնիքը ամբողջութեամբ կը վերականգնի որպէս անվիճելի և անքակտելի մասը մեր հայրենիքին։ ԿԸ ԿՐԿՆԵՆՔ. ԱՅՍ ԲՈԼՈՐԸ՝ ՈՐՊԷՍ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՁԵՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ։

Թերևս ըսուի, որ այս պահանջները շատ ծանր են և անիրագործելի՝ ներկայ օրերու դիւանագիտական միջավայրին համար։ Եթէ այդպիսին է օրուան գնահատականը (և հաւանաբար է), հետևաբար ոչինչ կայ դրականօրէն իրագործելի ձեր Մոսկուա ճամբորդութեան մէջ բացի մեր ժողովուրդի կոկորդն ի վար հրուելիք նորանոր զիջումներէ և պարտութիւններէ։

Իսկ եթէ դուք ի վիճակի չէք պահանջուած հաստատակամութեամբ դիրքորոշուելու հայ անկախ պետականութեան այս կենսական չափանիշներուն վրայ, դուք առհասարակ պիտի հրաժարիք որևէ նոր քայլ առնելէ Հայաստանի Հանրապետութեան և Արցախի Հանրապետութեան հաշւոյն։ Որ ինքնաբերաբար կը նշանակէ, որ ձեր կառավարութիւնը լիովին սպառած է իր քաղաքական դրամագլուխը և զուրկ է կառավարման համար անհրաժեշտ քաղաքական կամքի կենսական պաշարներէն։ Բա՛ն մը՝ որ մեր եզրակացութիւնն էր այն իսկ օրէն, որ դուք գաղտնաբար ստորագրեցիք պարտութեան այդ անասելի թուղթը։

Եզրափակելէ առաջ, քանի մը խօ՛սք՝ նաև Ռուսաստանի մասին։

Այսօրուան մեր մեծագոյն մարտահրաւէրը Ռուսաստանն է և իր տարածաշրջանային քաղաքականութի՛ւնը՝ որ շարունակաբար լինելութեան մէջ է և՝ դժուա՛ր գուշակելի։ Ռուսաստան ոչ մեր բարեկամն է և ո՛չ՝ մեր թշնամին։ Ձգուած իր վիճակին՝ ան ունի բոլոր յատկութիւնները թէ՛ մէկը և թէ՛ միւսը ըլլալու և յաճախ՝ երկուքը միաժամանա՛կ։ Այս վերջինին ցայտուն օրինակն էր Նոյեմբեր 9-ի Յայտարարութիւնը, ուր Փութինեան դիւանագիտութեան «բարի»ն և «չար»ը մեզի «հրամցուեցան» ռուսական նոյն թանձր աղցանով, որ ցարդ անմարսողութիւն կը պատճառէ ամէն մէկ հայու։ Որմէ կը հետևի, որ կարելի չէ Ռուսաստանի պէս մեծապետական ուժը թողուլ առանց համապատասխան ՀՀ դիւանագիտութեան։ Շեշտը յատկապէս դնելով «համապատասխան» բառին վրայ։

Այսօր, մեր թշնամիներն են Թուրքիան և Ազրպէյճանը, որոնց բնական դաշնակիցներն են Իսրայէլն ու Վրաստանը և որոնք, իրենց կարգին, կը խանգարեն Ռուսաստան—Հայաստան—Իրան Հիւսիս-Հարաւ Առանցքի բնականոն կենսագործունէութիւնը։ Հարցո՛ւմ. նկատի ունենալով այս բարդ աղիւսակը՝ որո՞ւն բարեկամն է արդեօք և որո՞ւն թշնամին՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը այսօր…և ինչո՞ւ։ Եւ ի՞նչ դրդապատճառներէ սնուելով։ Եւ ի՞նչ ռազմավարական ստորոգելիներ ընդգրկելով իր բարդ հաւասարութեան մէջ։

Այս է մեր հարևանութեան մերկ պատկերը ներկայիս, որ Հայաստանի կողմէ կը պահանջէ նոր և թափանցող տեսողութիւն և անհամեմատօրէն աւելի մեծ իրազեկութիւն տարածաշրջանային և համաշխարհային իրականութեան։ Կը պահանջէ բազմամակարդակ և խորքային ռազմավարութիւն՝ ընդհանուր հաշուարկին մէջ ընդգրկելով բոլոր վերոյիշեալներու բոլոր «ներքին գործարանները» և ևս առաւե՛լն։ Նաև կը պահանջէ հայ քաղաքական ղեկավարութեան աննախընթաց զօրաշարժը ճկունութեան և խիզախութեան համախառն ուժականութիւններով։ Կը պահանջէ յաղթանակող ուժի ինքնագիտակցութիւն և տեսիլք։

Պայման է, որ Հայաստանը բացառիկ հանճարով անցընէ մոսկովեան իր փորձաքննութիւնը, որպէսզի կարողանայ (Խրիմեան Հայրիկէն սերտած իր դասերով) համարձակօրէն տեղ գրաւել տարածաշրջանային հարիսայի սեղանին շուրջ։

Եւ այդ տեղը կարելի չէ «գնել» թշնամիին հող զիջելու վատառողջ քաղաքականութեամբ։

Կարօ Արմենեան
Յունուար 8, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company