ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրաւունք Չունինք Ընկրկելու

11 Հունվար 2021

Աղէտալի էր 2020 տարին:

Առանց խղճահարութեան եւ զղջումի կը բաժնուինք` 365 օրերը դարձեալ չտեսնելու հաւատքով:

Դառն եղաւ անցնող տարուան փորձառութիւնը: Արցախէն Հայաստան, սփիւռք, եւ հոս` Լիբանան:

Հարուած ստացաւ համայն հայութիւնը Արցախի մէջ եւ Հայաստանի: Ոչ ոք մեր կողքին կանգնեցաւ, ոչ մէկ ուժ յայտարարողական մակարդակէ անդին գործնական զօրակցութիւն ցուցաբերեց մեր հայրենիքին եւ հայութեան դէմ թուրքեւազրպէյճանական ցեղասպանական յարձակումին դէմ դնելու ճիգերուն:

Հայրենի ղեկավարութիւնը ժողովրդավարական նորօրեայ ըմբռնողութեամբ միանձնեայ մոլեգնութեամբ, թեթեւութեամբ դիմագրաւելով պատերազմը, անհեռանկար անձնատուութեամբ թշնամիին յանձնեց հայ երիտասարդներու արեամբ ազատագրուած Արցախը:

Պարտութեան մղուեցաւ հայութիւնը:

Նուազագոյնը` կասկածելի մեքենայութեամբ փորձուեցաւ տապարահար դարձնել համայն հայութեան երազը:

Վտանգուեցաւ նաե՛ւ Հայաստանը իր սահմաններով:

Մանաւա՛նդ վտանգուեցաւ իր գոյութիւնը, ապագան:

***

Տագնապահար է Լիբանանը:

Աննախընթաց տնտեսական, ելեւմտական, քաղաքական եւ ընկերային տագնապ, քաղաքական միահեծան ղեկավարութեան անշնորհք վերաբերմունք, դրամատնային ընտրանիի եւ դրամատիրական ցեցերու շահագործում, համայնքային շահադէտ դրսեւորում, օրինակներ են միայն անցած եւ շարունակուող տագնապի երեսներուն:

«Քորոնա» ժահրը եկաւ յաւելեալ ծանրութիւն բեռցնելու քաղաքացիին ուսերուն:

Եւ չուշացաւ երրորդը` նաւահանգիստի պայթում-ոճիրը: Նոյն անհոգութեան, անտարբերութեան, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք աղէտ, որ հարուածեց համայն Լիբանանը եւ իւրաքանչիւր լիբանանցի:

Պէյրութն ու շրջակայքը վերածուեցան դժոխքի:

Ու դժոխքի վերածուեցաւ նաեւ լիբանանցիին կեանքը:

Դարձեալ համատարած սարսափ, հիասթափութիւն եւ յուսալքում:

***

Այս ընդհանուր յուսաբեկումի մթնոլորտին մէջ կը դիմաւորենք Նոր տարին:

Հայու խիզախութեամբ, աննկուն կամքով, վերականգնելու վճռականութեամբ պիտի դիմաւորենք, պարտաւո՛ր ենք դիմաւորելու Նոր տարին:

Հայո՛ւ Նոր տարին:

Այլ ընտրանք չունինք:

Երբ որոշած ենք ապրիլ, գոյատեւել, պարտութիւնն ու անձնատուութիւնը ճզմել, նախ պարտինք մեր հոգիներէն դուրս շպրտել պարտուողականութեան որեւէ տուայտանք, տկարութիւն:

Չենք կրնար չապրիլ:

Չենք կրնար հոգիներու պարտութիւն դրսեւորել:

Բռնցքուելու պահն է:

Անհատներ կրնան պարտուիլ, նոյնիսկ պարտութեան առաջնորդել բանակներ:

Հայու կամքը, նահատակներու արիւնը, խիզախ մարտնչումն ու երկաթեայ բազուկը կը վերադարձնեն յաղթանակը:

2021-ը պէտք է ըլլայ յաղթանակի կերտման ճանապարհի առաջին փուլը:

Թէ՛ Լիբանանի մէջ, թէ՛ Հայաստանի:

Ցաւը մեր սրտին, կը դիմաւորենք Նոր տարին, ցաւը վերածելով զրահի եւ ուժի` կերտելու մեր ապագան, մեր բոլորի ապագան:

Մոմ եւ խունկ մեր նահատակներու յիշատակին:

Պատիւ հայութեան ամուր կամքի շէնքին խճաքար մը աւելցնող իւրաքանչիւր հայուն:

2021-ը թող ըլլայ հայութեան վերընձիւղման տարին:

Հայ մարդուն արիւնն ու քրտինքը գետին պիտի չմնան:

Իրաւունք չունինք ընկրկելու:

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company