ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանն այսօր Մոսկվայում կանաչ լույս վառեց թուրքական վաղեմի երազանքի՝ Պանթուրքիզմի իրականացման համար

11 Հունվար 2021

«Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Ալիև – Փաշինյան հանդիպումը համարում եմ Հայաստանում վարչապետի աթոռը զավթած անձի հերթական դավաճանական քայլը՝ հայ ժողովրդի նկատմամբ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ վերլուծելով քիչ առաջ Մոսկվայում ավարտված եռակողմ հանդիպման արդյունքները։

«Փաշինյանի ստյոպիկսաֆարյանական սազանդարներն օրեր շարունակ թմբկահարում էին, թե «Հայրենիքի փրկության շարժում»-ը հնարավորություններ չի տալիս, որպեսզի Նիկոլը հանգիստ խղճով գնա մոսկովյան հանդիպմանը, որտեղ նա, իբր, Հայաստանի համար կարևորագույն հարցեր պետք է լուծի, այնինչ, բառացիորեն րոպեներ առաջ մենք տեսանք, թե ինչով էր իրականում զբաղված եղել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը: Ըստ եռակողմ ղեկավարների ամփոփիչ ելույթների, ակնհայտ էր, որ Փաշինյանն անկարող է եղել լուծելու մեր հասարակության համար հրադադարից հետո, թերևս, ամենակարևոր և զգայուն հարցը՝ գերիների փոխանակման խնդիրը: Նա ինքը դժգոհություն հայտնեց այդ առիթով, իր եզրափակիչ խոսքում հայտնելով, թե հանդիպման ընթացքում իրեն չի հաջողվել հարցի լուծման վերաբերյալ որևէ պայմանավորվածության գալ: Հետևաբար, ես ուզում եմ հասկանալ՝ իսկ ի՞նչ հարց լուծեց այնտեղ այսօր Նիկոլ Փաշինյանն՝ ի օգուտ հայկական կողմի…Թերևս ոչ մի, ինչն, իհարկե, սպասելի էր, որովհետև խայտառակ կերպով պարտված ստահակը, նմանօրինակ բանակցությանը մասնակցելու իրավունք ուղղակի չուներ: Ի դեմս Ալիևի քամահրական և հեգնական վերաբերմունքի, մենք ականատես եղանք Փաշինյանի հերթական անարժանապատիվ նվաստացման տեսարանին: Իհարկե, Փաշինյանը վաղուց արդեն քաղաքական դիակ է, պարզապես ցավալին այն է, որ նվաստացնելով Հայաստանի Հանրապետության դե յուրե ղեկավարին, Ալիևն, այսպիսով, նվաստացնում է նաև մեզ ու մեր երկիրը»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի եզրափակիչ խոսքում հիշատակված՝ տարածաշրջանային տրանսպորտային միջոցների վերաբերյալ այսօր ձեռք բերված բարենպաստ պայմանավորվածության մասին հայտարարությանը՝ Լիլիթ Գալստյանը նկատեց՝ Փաշինյանի այսօրվա մոսկովյան այցի գլխավոր նպատակը Մեղրիով թուրքի ոտքը Հայաստանի տարածքում բացելն էր. «Փաստորեն, Նիկոլին նվաստացնելով, Ադրբեջանն այսօրվա բանակցություններից կորզեց մեկ օրակարգ՝ Մեղրիով տրանսպորտային ճանապարհի բացում դեպի Նախիջևան, որի մասին խոսելիս, Ալիևը լկտիաբար հայտարարեց, թե դրանից օգտվելու են նաև տարածաշրջանի այլ երկրներ նույնպես…Իսկ ովքեր են մեր տարածաշրջանի այլ երկրները՝ պարզ չէ՞, որ Թուրքիան: Հանուն ինչի՞ է Թուրքիան ավելի քան մեկ հարյուրամյակ պայքարել Մեղրիի նվաճման համար՝ բացառապես Պանթուրքիզմի երազանք իրականություն դարձնելու նպատակի համար: Հետևաբար, փաստենք, որ դավաճան Փաշինյանն այսօր Մոսկվայում կանաչ լույս վառեց թուրքական վաղեմի երազանքի՝ Պանթուրքիզմի իրականացման համար»,- արձանագրել է Լիլիթ Գալստյանը:

Ամփոփելով հանդիպման իր տպավորությունները, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ցավով նկատել է՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանն իր համար փառահեղ հաղթանակի մի նոր էջ է բացում, թողնելով մեզ մեր 5000 անմեղ զոհերի, 10. 000-ից ավել վիրավորների և դեռ անհայտ թվով անհետ կորածների ու գերեվարվածների անորոշ ճակատագրի, կորցրած հայրենիքի ու պարտության զգացողության, պառակտված հասարակության և անհեռանկար պետականության հետ, ինչը Նիկոլ Փաշինյանի նվերն էր՝ հայ ժողովրդին: Ըստ վերջինիս, պակաս ցավալի և անպատվաբեր չէ նաև այն հանգամանքը, որ վերոհիշյալ պարտությունը մենք դեռևս շարունակում ենք կրել դավաճան և ստահակ, թրքահպատակ Նիկոլ Փաշինյանի հետ:

Լիլիթ Գալստյանը փաստել է նաև. «Երբ ստահակ և դավաճան Փաշինյանը հասկացավ, որ ինքն այսօրվա հանդիպմանը հաջողության չի հասնում՝ որևէ կերպ լուծելու այս պահին մեր ժողովրդի առաջ ծառացած ամենազգայուն խնդիրը՝ գերիների վերադարձի հարցը, նա պարտավոր էր այդ նվաստացուցիչ հանդիպման ավարտին ուղղակի թողնել ու դուրս գալ դահլիճից, ոչ թե կանգնել ու Ալիևի հեգնական ու արհամարհական վերաբերմունքի ներքո պարտվողական ելույթ ունենալ:

Իրականում, Նիկոլ Փաշինյանը մեր ձախողումների և պետականության ոչնչացման խորհրդանիշն է, նա որևէ դրական ձեռքբերում մեր երկրի համար չի կարող բերել: Այս մարդը մեր համազգային ամոթն է, մեր կորուստների գլխավոր մեղավորն ու պատճառը: Նա հստակ հանձնառությամբ է իշխանության եկել՝ քանդելու Հայոց պետականությունը, իսկ այդ հանձնառությունը նա ստացել է մեր վաղեմի և ոխերիմ թշնամիներից, ինչն էլ մինչ այս պահը «պատվով» և անշեղորեն կատարում է: Հետևաբար, դավաճանին օր առաջ հեռացնելու և պատասխանատվության ենթարկելու օրակարգը շարունակում է մնալ «Հայրենիքի փրկության շարժման» գլխավոր ու առաջնային նպատակը»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company