ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանն իրականացրեց Թուրքիայի 100 տարվա երազանքը՝ Մեղրիով ճանապարհ հատել և բացել պանթուրքիզմի ճանապարհը

12 Հունվար 2021

Երեկ Մոսկվայում տեղի ունեցածը նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության շարունակությունն էր, որը մեկ անգամ ևս վավերացրեց այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի ներկայացնում Հայաստանի շահերը, ավելին՝ նա ուրացել և դավաճանել է Հայաստանի շահերը և շարունակում է այդ դավաճանական ընթացքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը։

«Հայաստանի փլուզումը շարունակվում է, մենք ամեն օր արձանագրում ենք կորուստներ, և դրանք կարձանագրենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Երեկ տեղի ունեցածը խայտառակ էր, պարտվողական, նվաստացուցիչ, և եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անձ լիներ, կարող էինք չանդրադառնալ, բայց մենք ականտես ենք լինում մեր արժանապատվության կորստին, պետականության կոլապսին, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս կատարել այն հաստատումը, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական շահերը դավաճանող և այդ հանձնառությամբ իշխանության եկած անձ է»,-ասաց Գալստյանը։

Նա նկատեց՝ իշխանամերձ շրջանակները պնդում էին, որ մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը գերեվարվածների ու անհետ կորածների վերադարձն է, բայց, ըստ Գալստյանի, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր խաթարելու ՀՀ ինքնիշխանությունը՝ հանձնելու Մեղրին։

«Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդես էր գալիս ողբերգակի, պարտվածի, ստորացվածի մի կերպարով, և նա նույնիսկ ունեցավ այն համարձակությունը, որ մամուլի ասուլիսի ժամանակ իբրև կարևորագույն ձեռքբերում հայտարարեց ճանապարհների ապաշրջափակումը և դրա արդյունքում տնտեսական նորարարությունների ներդրումը, ինչը տարածաշրջանում խաղաղություն կհաստատի»,-նշեց նա։

Ըստ Գալստյանի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում բացվեց թուրքի «ոտքը», «շնչառությունը»։

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սպասարկեց Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, որովհետև Ալիևը հաստատեց, որ Ադրբեջանից բացի այս պրոյեկտի շահառուներից մեկը հարևան երկրներն են՝ վստահաբար նկատի ունենալով Թուրքիային։ Թուրքիայի 100 տարվա երազանքը՝ Մեղրիով ճանապարհ հատել և պանթյուրքիզմի ճանապարհը բացել, իրականացվեց դավաճան, սրիկա Նիկոլ Փաշինյանի ձեռքով»,-ասաց Գալստյանը։

ՀՅԴ ԳՄ անդամը նշեց, թե իր կարծիքով՝ Փաշինյանը տեղյակ է եղել, թե ինչ օրակարգով է գնում Մոսկվա։ «Նրա օրակարգում բացարձակապես գերիների վերադարձի հարցը չէր, մինչդեռ օրեր առաջ ընդդիմությանը մեղադրում էին, թե վերջինս իր «խափանարար» գործունեությամբ թույլ չի տալիս գերիների վերադարձը։ Նիկոլ Փաշինյանը հողը հանձնելու հետ հանձնել է նաև մեր զավակներին, գերիներին, ՀՀ քաղաքացիների անվտանգության խնդիրը բացարձակապես Փաշինյանի օրակարգում չէ»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/DAYsxSimM-c

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company