ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանը Հայրենի՞ք է, թէ՞ բնակավայր

13 Հունվար 2021

Մենք սխալ չափանիշով կը գնահատենք Նիկոլ Փաշինեանը եւ իր նմանները։

Գոյութիւն ունի վերանկախացած Հայաստանի իշխանութիւնը իր ճիրաններուն մէջ պահող շրջանակ մը, ուրկէ իշխանութեան աթոռին բարձրացող առաջնորդները որակապէս եւ մտածելակերպով գրեթէ նոյնն են։ Փաշինեան չի տարբերիր միւս առաջնորդներէն։

Եւ այս մարդոց նկատմամբ մեր չափանիշին սխալը ո՞ւր կը կայանայ։

Մենք այս մարդոց կը դիտենք այն մեկնակէտով, որ ասոնց համար Հայաստանը հայրենիք է եւ Հայաստանի ժողովուրդը Հայութիւն է, որն ունի սեփական հարուստ պատմութիւն, սեփական հարուստ մշակոյթ եւ հաւաքական առաքելութիւն։

Բայց մենք կը սխալինք, կը սխալինք չարաչար։

Այս մարդոց համար Հայաստանը հայրենիք չէ՝, այլ՝ բնակավայր։

Այս մարդոց համար Հայաստանի ժողովուրդը Հայ չէ, այլ՝ պատահականօրէն ի մի հաւաքուած սոսկ բնակիչներ։

Այս մարդոց համար մենք չունինք ո՛չ ուրոյն պատմութեան եւ ո՛չ ուրոյն մշակոյթ, այլ՝ ունինք սեփական փորը կշտացնող պատահական հաւաքականութիւն, որ դատապարտուած է քարշ տալու իր գոյութեան։

Այս մարդոց համար մենք հաւաքական առաքելութիւն չունինք, այլ՝ անստոյգ ապագայով օրը օրին ապրող մարդիկ։

Լեւոն Տէր Պետրոսեանէն սկսած մինչեւ Նիկոլ Փաշինեան այսպիսի մարդոց վստահուած է Հայաստան անունը կրող հողատարածք մը։

Երբ փոխենք մեր մօտեցումներուն սխալ չափանիշը, կը հասկնանք թէ ի՞նչ եւ ինչո՞ւ տեղի կ՚ունենան Հայաստանի մէջ իշխանութիւններու իրագործած իրադարձութիւնները, քանդումները, կորուստները, հարստացումները…։ Նաեւ կը հասկնանք, թէ ի՞նչ, ինչո՜ւ եւ ինչպէ՞ս կը գործեն պետական կառոյցներու վրայ հերթականօրէն զետեղուող գլխաւոր պաշտօնատարները, որոնք կը վերածուին հլու հնազանդ կամակատարներու, մինչեւ իսկ մեղսակիցներու եւ բաղադրիչներու՝ իշխանաւորներու պարտադրած դաւադրութիւններուն։

Այս մարդոց համար Հայաստան հայրենիք, Հայ ժողովուրդ, հայոց պատմութիւն, հայ մշակոյթ եւ ազգային հաւաքական առաքելութիւն գոյութիւն չունի։

Բայց գոյութիւն ունի հողատարածք մը Հայաստան անունով, որ հայրենիք չէ։ Գոյութիւն ունի հաւաքականութիւն մը, որ լոկ բնակիչներն են այդ տարածքին։

Նոյնիսկ Խորհրդային տարիներուն այսպիսի մտայնութիւն եւ գործելաոճ չէր կրցած զարգանալ։ Ժողովուրդը, մինչեւ իսկ որոշ հայ կոմունիստ ղեկավարներ, ամրօրէն կառչած մնացին հայրենիքի եւ ազգի գաղափարին, ազգային պատմութեան եւ մշակոյթին։ Անոնք ապրեցան, գործեցին եւ ստեղծագործեցին, միշտ այն հաւատքով, որ հայրենիքը եւ ազգը ունին առաքելութիւն, ունին դեռ իրագործելի անկատար տենչեր, ունին ապագայ՝ իբրեւ Հայաստան եւ Հայութիւն։

Հայրենիքի հողէն պոկուած Սփիւռքը ամենէն հեռաւոր ափերուն իսկ ամրօրէն կառչած մնաց Հայութեան հայեցի ինքնութեան եւ Հայաստանի երազին։

Փոխենք մեր սխալ չափանիշերը։

Փոխել կարենալու համար պէտք է սկսիլ Նիկոլ Փաշինեանէն եւ իր նմաններէն։

Սեդօ Պոյաճեան

Յունուար 12, 2021
Լոս Անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company