ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ապաշրջափակումից կկորցնենք մեր տնտեսական անկախությունը

13 Հունվար 2021

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու միտքը, ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, երկրորդ կողմ ունի Ադրբեջանի և Թուրքիայի համար։

Այս փուլում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին դրույթն օրակարգ բերելը հանրության «աչքին թոզ փչել է»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թադեւոս Ավետիսյանը` անդրադառնալով երեկ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը։

Ավելի քան 3 ժամ տևած եռակողմ հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարել էին, որ աշխատանքային խումբ կստեղծվի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն աջակցելու նպատակով։

«Կորցրել ենք հայրենիքի մի մասը, ռազմական ու տնտեսական կորուստներ ունեցանք։ Նման իրավիճակում կարծես երեխային խաղալիք կամ կոնֆետ առաջարկեն տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին խոսելով։ Սա չի կարող Հայաստանի համար երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմք դառնալ»,–ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում պետք է հաշվի առնենք, որ ապաշրջափակման դեպքում գործ ունենք 2 պետությունների հետ, որոնք հայ ժողովրդի նկատմամբ դեռ դարերից եկող թշնամական վերաբերմունք ունեն։

Ավետիսյանը նշում է, որ բացարձակ անորոշություն է այն հարցում, թե ինչպես պետք է տրանսպորտային ճանապարհները կառուցվեն և շահագործվեն։
Տնտեսագետը հիշեցնում է` Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակել է իր աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով։ Այսինքն` Թուրքիան այդ խաղաքարտով փորձում էր Արցախի հարցը հանգուցալուծել հօգուտ իրեն։ Ավետիսյանը շեշտում է` չկա ոչ մի երաշխիք, որ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուց հետո Ադրբեջանը մի օր չի որոշի սահմանափակումներ իրականացնել` չեղարկելով ամեն ինչ։

Տնտեսագետը նշում է` Ադրբեջանը նավթ և գազ արտադրող երկիր է և հայտնի է, որ իր երկրում այդ ռեսուրսներն էապես էժան են։ Բնականաբար, էներգետիկ ռեսուրսների հաշվին դժվար է լինելու մրցակցել այդ երկրի տնտեսության հետ, ինչը կհանգեցնի շուկայից տեղական արտադրողների դուրսմղմանը և սննկացմանը։ Կկրճատվի մեր արտահանման ներուժը, այդտեղից եկող հարկային եկամուտները կնվազեն։ Օրինակ` մեր վերամշակող ընկերությունների հիմնական ծախսերը ջերմոցներում էներգետիկ ռեսուրսն է, իսկ երբ ադրբեջանցիներն ավելի մատչելի գնով են ջեռուցում իրենց ջերմոցները, գյուղմթերքի գինն էլ կարող է ավելի մատչելի լինել։ Ավետիսյանը նշում է`ադրբեջանական գյուղմթերքը մտնելու է հայկական շուկա` տեղական արտադրանքը դուրս մղելով։

Փաշինյանի փրկօղակը. 25-ամյա օրենքից մինչև գաղտնի պայմանագիր ու պարտադրված դեմարկացիա

«Այս ամենից զատ, տնտեսության անվտանգության հարց կա, քանի որ ինտեգրման ենք գնում այնպիսի երկրների հետ, որոնք մեզ կանգնեցրել են գոյատևման խնդրի առաջ։ Մեծ հաշվով` Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատկերացնում հայ ժողովրդի զարգացումը, խաղաղ գոյատևումը և մրցակցությունը` պարզ հարևանական հարաբերությունների մեջ։ Օրինակ, Վրաստանի հետ չունենալով հանդերձ թշնամական խնդիրներ, միևնույնն է, թուրքական կապիտալը գրավել է վրացական տնտեսության հիմնական ուղղությունները»,–ասում է Ավետիսյանը։

Նա վստահեցնում է` տնտեսական անվտանգության մեր ռիսկերն անչափելի կդառնան։ Հարցն այն է, որ ներդրումների դեպքում էլ Թուրքիան և Ադրբեջանն են ավելի ակտիվ լինելու, իսկ այլ երկրների դեպքում ներդրում կատարելը ռիսկային կհամարվի` հաշվի առնելով առկա անորոշությունները։

Ավետիսյանի խոսքով` ապաշրջափակումից կկորցնենք մեր տնտեսական անկախությունը և կախվածության մեջ կհայտնվենք թուրքական կամ ադրբեջանական կապիտալից։ Իսկ մեր տնտեսական կախվածությունը վաղը շրջվելու է մեր դեմ` կործանարար հետևանքներով։

Բացի այդ, ըստ տնտեսագետի, եթե Հայաստանի աշխատաշուկայում թուրք կամ ադրբեջանցի գործատուներ հայտնվեն, կստացվի` որոշ խմբի եկամուտները կախված են լինելու հենց նրանցից։ Այսինքն` եթե նայում ենք տնտեսական ապաշրջափակմանը երկարաժամկետ առումով, ստացվում է, որ ռիսկի տակ ենք դնում մեր տնտեսական համակարգի գոյությունը։

Ալիևը հայտարարել է Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների մասին

Թադեւոս Ավետիսյանը նշում է` մեծ հաշվով` ապաշրջափակումն ավելի շատ օգուտներ է բերելու Թուրքիային և Ադրբեջանին, իսկ մենք պետք է հաշվարկենք, թե ինչ ենք շահելու մեզ բաժին հասած որոշ օգուտների դիմաց։ Տնտեսագետը վստահ է, որ իրականում այս ամենի հետևում թաքնված է թուրք–ադրբեջանական տանդեմի նպատակը` հայրենազրկելու, թուրքականացնելու հայերիս։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company