ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա կարելի է բնութագրել որպես կապիտալի փախուստ երկրից

26 Հունվար 2021

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, 2020 թվականի ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանում կատարված ներդրումների ծավալն էապես նվազել է։ Ո՞րն է է ներդրումների կրճատման պատճառը։

-Ցավոք սրտի, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը շարունակաբար կրճատվում է։ Կրճատվել է 2010-ին, 2020-ին և շարունակվելու է նաև 2021-ին։ Պատճառները մի քանիսն են։ Առաջին ու անկյունաքարային պատճառն այն է, որ ներդրումային միջավայրը մեր երկրում նպաստող չէ, ընդհակառակը, ներդրումային ռիսկերն աճում են հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով։ Խոսքը վերաբերում է քաղաքական ռիսկից մինչև կառավարման ձախողումները։

Այս գործընթացները, որոնք տեղի են ունենում և տեղի են ունենում բացառապես քաղաքական ու նեղկուսակցական շահերի դրդմամբ, որևէ աղերս չունեին իրական խնդիրների հետ։ Այսինքն՝ խնդիրները մնացին, մեր փոքր շուկան իր մենաշնորհային բարձր աստիճանով ըստ էության փոփոխությունների չենթարկվեց։ Ընդհակառակը, քաղաքական ռիսկերն աճեցին։ Դատական համակարգի որոշակի փոփոխությունները՝ կապված կոմերցիոն գաղտնիքի հետ, նաև հարկային փոփոխությունները չտվեցին արդյունք։ Փաստն այն է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվում է։ Եվ սա կարելի է բնութագրել որպես կապիտալի փախուստ երկրից, որն ինքնին դրական չէ։

Դրան գումարվեց նաև Covid 19-ը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Դրա դեմ պայքարն ու հակաճգնաժամային ծրագիրն ըստ էության ձախողվեց, որովհետև մենք ունեցանք բազմաթիվ ծրագրերի հետաձգում, այդ թվում՝ ներդրումային, որովհետև տևական ժամանակ կառավարությունը ստիպված, բայց ուշացած գնաց լոքդաունի։ Ամբողջական լոքդաունը հյուծեց տնտեսությունը, հատկապես հեռանկարային ոլորտները՝ զբոսաշրջությունը, հանրային սննդի, ծառայությունների ոլորտները շղթայաբար վնասներ կրեցին։ Այստեղ նոր ներդրումների մասին խոսելն անիմաստ էր, որովհետև եղած ներդրումներն արտահոսեցին այդ ոլորտներից։ Եթե դիտարկենք վերջին 11 ամիսների պաշտոնական թվերը, հենց էապես կրճատվել է ծառայությունների ոլորտը, մոտ 17 տոկոսով նաև կրճատվել է մանրածախ առևտրի շրջանառությունը։ Ես կարծում եմ՝ հակաճգնաժամային այն ծրագրերը, որոնք իրականացվեցին, իրավիճակին համահունչ չէին։ Եվ շատ հաճախ, նաև ուշացած էին։

Մյուս կարևոր պատճառը կապիտալ շինարարության ծավալների կրճատումն է։ Պետությունը ևս մասնակից է ներդրումային շուկային, և դա արտահայտվում է ենթակառուցվածքների վրա պետության կապիտալ ծախսերով՝ ճանապարհներ, դպրոցներ, սոցիալական ենթակառուցվածքներ և այլն։ Փաստենք, որ 2018, 2019, 2020 թվականներին տարեկան այդ ծրագրերի մոտ 50 տոկոսից ավելին չի կատարվել։ Այդ 50-60 տոկոս թերակատարումը նշանակում է, որ դու վերցնում ես հարկեր, բայց չես ներարկում տնտեսություն։ Սա էլ է հյուծում տնտեսությունը։ Երկրորդ, սա շատ մտահոգիչ հաղորդագրություն է բիզնեսի համար։ Այսինքն՝ դրսի և ներսի ներդրողները, երբ տեսնում են, որ պետությունը հետաձգում է իր կապիտալ ծախսերը, ի վերջո իր պլանավորած ներդրումները չի անում, սա կարևոր գործոն է։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ ներարկումներն ունենում են մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Երբ պետությունն այդ ծախսերը կատարում է, դրա հետ մեկտեղ գալիս են նաև մասնավոր ներդրումներ, և իրականում դա լրացուցիչ պահանջարկ է բերում, լրացուցիչ տնտեսական ակտիվություն։

-Ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար, հետպատերազմյան շրջանում հնարավո՞ր է ներդրումային դաշտում աշխուժություն ունենալ։

-Ամենակարևոր ուղղությունները նրանք են, որոնք ես արդեն նշեցի։ Այսինքն՝ այդ բոլոր խնդիրները համակողմանի և ամբողջական մոտեցմամբ պետք է լուծվեն։ Կապիտալ ծախսերը պետք է իրապես կատարվեն, ավելացվեն նաև, որովհետև տնտեսությունն ունի ներարկման մեծ անհրաժեշտություն։ Երկրորդ, կայունությունն է կարևոր։ Այսինքն՝ այդ նույն քաղաքական կայունությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև այսօրվա քաղաքական, աշխարհաքաղաքական, պատերազմով պայմանավորված ռիսկերը շատ կարևոր են նաև ներդրողների համար, դրանք պետք է դառնան կառավարելի։ Այսինքն՝ եթե մենք այսօր մեր երկրում ունենք գոյատևման ռիսկեր և մեծ անորոշություն վաղվա օրվա նկատմամբ, այս պարագայում ակնկալել, որ օտարերկրյա ներդրողները կակտիվանան, դա այդպես չէ։ Իսկ առանց ներդրման, հնարավոր չէ որևէ կերպ դուրս գալ այս վիճակից, որովհետև ներդրումները ոչ միայն լուծում են աշխատատեղի ու սոցիալական խնդիր, ավելացնում են մեր ՀՆԱ-ն, այլ նաև դրանք գեներացնում են հարկեր, որոնք պետք են սոցիալական ծախսերի համար։

Կա նաև մեկ շատ կարևոր հանգամանք՝ ընդհանուր առմամբ պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը՝ 2021 թվականի պետական բյուջեն, որը պատերազմի օրերին ոտքի վրա քննարկվեց ու ընդունվեց, որևէ կապ չունի մեր իրողությունների, խնդիրների ու մարտահրավերների հետ, որոնց առաջ մենք կանգնած ենք։

-Այսինքն՝ բյուջեն պետք է վերանայվի՞։

-Այո, միանշանակ, այդ ծախսային բոլոր ծրագրերը պետք է հակաճգնաժամային լույսի կառավարման ներքո կազմվեն, այդ թվում՝ սոցիալական աջակցման ծրագրերը։ Մենք իրավունք չունենք մոտավորապես ծրագրեր կատարել ու այս սուղ պայմաններում միջոցներ ծախսել։ Այո, կա բարձր ռիսկ ու իրողություն, որ այդ ծրագրերից շատերը, որոնք պետական բյուջեից ստանում են ծախսեր, անարդյունավետ են և օր առաջ պետք է վերափոխվեն։

Եվ վերջապես, դրան զուգահեռ պատասխանատվություն պետք է լինի, այսինքն՝ նոր վերանայված ծրագրերը պետք է ունենան անհատականացված, շատ հստակ ոլորտային պատասխանատվություն։ Ի վերջո, այս ձախողումների համար, որոնք դառնում են նաև բացասական վիճակագրություն, պետք է շատ կոնկրետ պատասխանատվություն, ոչ միայն լղոզված քաղաքական, այլ նաև շատ կոնկրետ հետևանքներով։ Եթե չկա ծրագրի արդյունք, ապա դրան պետք է հետևի շատ խիստ պատասխանավությունը։ Սա շատ կարևոր է ընդհանրապես կառավարման արդյունավետության տեսանկյունից։ Հակաճգնաժամային կառավարման կարևոր բաղադրիչներից է թիրախավորումը, քայլերի ճիշտ հաջորդականությունը, նաև պատասխանատվությունը։

Այսօրվա իշխանություններից այս ամենն ակնկալելն ուղղակի անհնար է և անիրատեսական, որովհետև այն վարքագիծը, որն ունեցել են, որը բերել է այս վիճակին, շարունակվում է նաև այսօր։ Եվ անձափոխությամբ, գումարելիների տեղը փոխելով գումարը չի փոխվելու։ Երբ ձախողած նախարարին տեղափոխում ես կամ փոխարինում այլ նախարարով, դա բովանդակային առումով բան չի փոխում։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Ռազմավարական համաձայնագրի մը ստեղծած վ

Այդ քլիշէ յայտարարութեան մէջ, յիշատակութիւն կայ նաեւ 8 Օգոստոսի՝ Ուաշինկթընի ս

10 Դեկտեմբեր 2025
Տարածաշրջանում ձևավորվում է թուրք–քաթա

Քաթարը Անկարայի հետ հանդես կգա Լիբանանի վերաբերյալ նոր առաջարկով․Ի՞նչ նոր իրադ

10 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Մէկ է Դաշնակցութիւնը: Մէկ ամբողջութիւն է: Չկան արեւմտահայ եւ արեւելահայ զան

10 Դեկտեմբեր 2025
Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի հա

Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնորեն լուսաբանված փորձերը, որոնց ընթացքո

09 Դեկտեմբեր 2025
Հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հար

09 Դեկտեմբեր 2025
Վեհափառի այցը Մարսել և տեղի իշխանությա

Ֆրանսիան, որպես Սփյուռքի ամենամեծ գաղութներից մեկը, փաստացի Վեհափառի այցելությ

09 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Կառավարութիւնը միաժամանակ սկսաւ գրգռել իսլամ ամբոխը հայ ժողովուրդին դէմ` հաւատ

09 Դեկտեմբեր 2025
Իրանի վերաբերմունքը տարածաշրջանում խաղ

Հարավկովկասյան տարածաշրջանը մշտապես եղել է աշխարհաքաղաքական լարվածությունների

08 Դեկտեմբեր 2025
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company