ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա կուսակցական պայքար չէ, սա պետք է դառնա համաժողովրդական պայքար

05 Փետրվար 2021

Թեեւ վերջին շրջանում հաճախակիացել են Հայրենիքի փրկության շարժման վախճանի մասին լուրերը, սակայն վեցնյակի վերջին հանդիպումից հետո շարժումը վերսկսեց անհնազանդության ակցիաները։ Նախօրեին խորհրդարանի դիմաց էին քաղաքացիներին հավաքել՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարներով ու «դավաճան» գրառումներով. «Չենք ուզում Ազգային ժողովում օրենք ընդունի մի պատգամավոր, ով չի տիրապետում հայաստանյան իրավիճակին, եւ նա հայ կոչվելու իրավունք չունի»։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ Հայրենիքի փրկության շարժումը ոչ թե փլուզվում է, այլ նոր թափով է վերսկսում ակցիաները։ hraparak.am-ը զրուցել է Իշխան Սաղաթելյանի հետ։

– Վեցնյակի վերջին հանդիպման ընթացքում քննարկե՞լ եք արդյոք արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարեց, որ ինքը մասնակցելու է։

– Մեզանից որեւէ մեկն արտահերթ ընտրություններին դեմ չէ, արտահերթ ընտրությունները եղել է մեր պահանջը։ Բայց մենք ներկայացրել ենք արտահերթ ընտրություններին հասնելու մեր ճանապարհային քարտեզը եւ օրակարգը։ Իհարկե, իշխանությունները պետք է ձեւավորվեն ժողովրդի կամարտահայտությամբ եւ ընտրությունների միջոցով, բայց ընտրությունները չեն կարող տեղի ունենալ այս չարիքի կառավարության, մասնավորապես՝ Նիկոլի վարչապետության օրոք, որովհետեւ իր ամեն օր ավել մնալը կորուստ է մեր երկրի համար, իր վարչապետությամբ մեր երկրում երբեք կայունություն եւ խաղաղություն, համերաշխություն չի լինելու, եւ մեծ վտանգ կա, որ այդ ընտրություններում ինքն օգտագործելու է վարչական ռեսուրսը, որովհետեւ հասկանում է՝ եթե չվերարտադրվի, դատվելու է։
Բացի այդ, Շուշին թուրքական անվանող, այդ քաղաքական թիմով ո՞նց են կազմակերպելու ընտրություն, իրենք ընդհանրապես ունե՞ն իրավունք ընտրություն կազմակերպելու եւ այս ժողովրդից քվե խնդրելու։

– Այս տրամաբանությամբ՝ իրավունք չունեին պատերազմից հետո պաշտոնավարելու, բայց, ինչպես տեսնում ենք, երեք ամիս է անցել․․․

– Դրա համար ենք ասում, որ օր առաջ նրանց պետք է հեռացնել։

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ցանկալի ճանապարհը շարժման ճանապարհային քարտեզով առաջ գնալն է, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի արտահերթ ընտրություն, ինքը կմասնակցի։ Ասում են՝ ինքը միայնակ չէ, վեցնյակում էլի ուժեր կան, որ չեն բացառում մասնակցությունը։ Այս հարցը քննարկե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում նման դիրքորոշմանը։

– Եթե Նիկոլի վարչապետությամբ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում շարժման ներկայացուցիչները, իր մասնակցության կամ չմասնակցության դիրքորոշումը կճշտի։ Մենք ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, որ երկրի փրկության ելքն այս իշխանության հեռացումն է, եւ մենք դա հաստատել-վերահաստատել ենք նախկինում հրապարակած ճանապարհային քարտեզում։

– Իշխանական ճամբարում կարծում են, որ ձեր օրակարգը քաղաքացիների կողմից աջակցություն չստացավ, երեկ էլ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքացիների համար իշխանությունն այսօր ավելի լավն է, քան ընդդիմությունը, հենց այս պատճառով էլ ընդդիմադիր որոշ լիդերներ գտնում են, որ պետք է ընտրության գնալ, փողոցով հարց չի լուծվում։

– Եթե իրենց թվում է, որ մեր երկիրը կարող են հասցնել անդունդի եզրին, կորցնել մեր հայրենիքի մի կարեւոր մասը, դառնան այսքան զոհերի, անհետ կորածների, գերիների պատճառ ու այս ամեն ինչի արդյունքում պատասխանատվություն չկրեն, իրենք շատ սխալ պատկերացում ունեն մեր ժողովրդի մասին։ Եվ եթե իրենց թվում է, որ կարող են մոլորեցնել մեր հանրությանը, շարունակել իշխել եւ վերջնականապես կործանել մեր պետականությունը, կրկին սխալվում են։ Ես վստահ եմ, որ իրենց հեռացումը երկար չի տեւելու։

– Ինչպե՞ս, նոր գործիքակա՞զմ եք կիրառելու, անցած ամիսների ակցիաները բավարար չէին, որ իշխանությունն ընկրկեր ու հեռանար։

– Ակնհայտ է, որ իրենք անհայրենիք մարդիկ են, կառչել են իրենց աթոռներից եւ ամեն ինչ անելու են այդ աթոռները պահելու համար։ Միակ ճանապարհը համաժողովրդական ճնշման միջոցով այս իշխանություններին հեռացնելն է։ Անշուշտ, մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, բայց նաեւ բացթողումներ, այս ամենը լուծելով՝ մենք պայքարը նոր հուն պիտի մտցնենք, նոր թափ հաղորդենք եւ առաջիկայում տարբեր տիպի մեծ ու փոքր բողոքի, անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր անցկացնենք։ Կշարունակվեն նաեւ իրավական գործընթացները․ ինչպես գիտեք՝ երեք հաղորդում է ներկայացված դատախազություն։

– Իսկ շարժման լիդերները պատրա՞ստ են նոր թափով պայքար սկսելուն, իրենց ուժերը ներդնել այդ պայքարում։ Որքան էլ հերքեք տարաձայնությունները, բայց տեսնում ենք, չէ՞, առնվազն 3 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, վերջին ընտրություններին տասնյակ հազարավոր քաղաքացիների քվե են ստացել, մինչդեռ ակցիաներին այդ մարդիկ չեն մասնակցում։

– 100 տոկոս կոնսենսուս կա, որ պայքարը շարունակելու ենք մեր ընտրած ձեւաչափում, իսկ թե ով ինչքան է այդ պայքարում ներդրնում ունենում, կարծում եմ՝ մեկը շատ, մեկը՝ քիչ մասնակցություն ունենում են։ Սա կուսակցական պայքար չէ եւ չպետք է այդպիսին լինի, սա պետք է դառնա համաժողովրդական պայքար, կուսակցությունները այդ հսկայական պահանջը ձեւակերպող, առաջ տանողներն են։ Կուսակցությունները պատրաստ են այդ պատասխանատվությունը ստանձնելու։

– Բայց որոշ ուժեր ավելի շատ կուսակցական, քաղաքական շահով են առաջնորդվում, ասում են՝ ԲՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրությունների։ Եթե ներսում չկա վստահություն․․․

– Դուք այս հարցերը կուղղեք ԲՀԿ-ին եւ կստանաք պատասխանները, բացի այդ, մենք տեսնում ենք բազմաթիվ հայտարարություններ ԲՀԿ-ի կողմից։

– Դուք չե՞ք ուղղել, օրինակ՝ եթե հունիսին արտահերթ ընտրություններ հայտարարեն, ի՞նչ եք անելու։

– Մենք այդ հարցը չենք քննարկում, մեր օրակարգը հիմա դա չէ։

– Իսկ «17-ի ֆորմատ» ձեւակերպումը ճի՞շտ է, թե՞ վեցնյակն է որոշումներ կայացնում։ Քանի կուսակցություն է ձեզ հետ, շարժման խորհրդի կազմում ովքեր են՝ ցանկը չհրապարակվեց։

– Շարժման խորհրդի կազմը հազար անգամ տեսել եք, հրապարակային բաց նիստեր են անում, 40-ից ավել անձ է ներգրավված, բոլորին էլ, կարծում եմ, ճանաչում եք, այստեղ ինտրիգ չկա։ Ինչ վերաբերում է 17-ի ֆորմատին, այդ ֆորմատը չկա այն պահից, երբ ձեւավորվեց Հայրենիքի փրկության շարժումը։

– Իսկ քանի՞ կուսակցություն կա շարժման մեջ, լսում ենք, որ վեցն են որոշումներ կայացնում։

– Կարծում եմ՝ այդ լուրերն այլ տեղ ուղղորդելու նպատակով է արվում, շարժման ղեկավարությունը, անդամները պարբերաբար տարբեր ֆորմատներով հավաքվում են, ունենք ընդլայնված, նեղ նիստեր, հանձնաժողովներ եւ այլն։ Ձեր ասած վիճակը չէ։

– Իսկ հրապարակում տեղադրված վրանին ի՞նչ ճակատագիր է սպասվում։ Հնարավո՞ր է ապամոնտաժեք։

– Երբ տեսնենք, որ այլեւս արդյունավետ չէ, այդ օրվանից վրանը կհանենք։ Ցրտի պայմաններում այդ վրանն անհրաժեշտ էր։ Մեկ ամիս շարունակ այնտեղ նստացույց է եղել, միջավայր է ձեւավորվել, մարդիկ պարբերաբար եկել-գնացել են։ Երբ հասկանանք, որ այլեւս պետք չէ, կհանենք, չի բացառվում, որ ինչ-որ պահի նորերը պետք լինեն՝ ավելացնենք։

Լուսինե Շահվերդյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company