ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Աբսուրդը հասել է նրան, որ այս իշխանությունը տնտեսական զարգացումը կապում է Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ

06 Փետրվար 2021

Ինչից այս Կառավարությունը ենթադրեց, որ մինչև այս տարվա վերջ ինքը շարունակելու է գոյատևել և շարունակելու է իր ազգակործան ուղին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ֆինանսների նախարարն ասել է, որ մինչև տարեվերջ կառավարության պարտքը կմոտենա 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դեպքում մոտավորապես 400-500 մլն-ի միջակայքում է, Կենտրոնական բանկի պարտքը կմոտեցնի 8.9 մլրդ դոլարի:

Նրա խոսքով՝ այս Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կորցրեց այդքան տարածքներ, տվեց հազարավոր զոհեր: «Ակնհայտ է, որ զոհերի թիվն ավելի քան 5000 է, այլապես իրենք գաղտնի չէին պահի այդ թիվը, չէին համարի պետական գաղտնիք, ինչը դարձյալ աբսուրդի թատրոնից է: Ես հույս ունեմ, որ այս Կառավարությունը շատ ավելի շուտ դուրս կնետվի, իսկ պատասխանատուները կհայտնվեն ճաղերի հետևում: Նրանք, ովքեր պատասխանատու են ձախողումների համար, պետք է պատասխան տան»,- ասաց նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են տնտեսական քաղաքականությունը, կանգնած են տնտեսական և պարզ՝ աշխատավարձ տալու խնդրի առջև և դրա համար ստիպված են պարտք վերցնել:

«Հիշեցնեմ, որ հունվարի 27-ի պարտքի մասին չէին էլ ուզում խոսել, իհարկե դա գաղտնի պահել չէր լինում, բայց չէին շեփորահարում, ինչպես դա արեցին 2019 թվականի սեպտեմբերին: Պարտքը, որն իրենք ներգրավել են ավելի բարձր տոկոսադրույքով է, քան նախորդ ինստրումենտները, և եթե համեմատենք այս եվրոբոնդերի թողարկումը պարտքային այլ գործիքների, օրինակ՝ միջազգային այլ կազմակերպությունների պարտքերի հետ, ապա կտեսնենք, որ չափազանց թանկ են: Այսինքն՝ մի քիչ ավելի թանկ են, քան 2019 թվականին, բայց ավելի թանկ են, քան այն միջազգային վարկերը, որոնք ՀՀ նախորդ կառավարությունները ներգրավվում էին»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այն պարտքերը, որը ներգրավում էր նախորդ իշխանությունը, դրանք նպատակային պարտքեր էին, որոնք գնում էին հիմնական միջոցների ստեղծմանը, իսկ այս պարտքը, որ ներգրավում է, ընթացիկ ծախսերին է ուղղված:

«750 մլն դոլարի պարտքը ներգրավել է 144A տիպի պարտատոմսերով, որոնք հասանելի են միայն ինստիտուցիոնալ ներդրողներին և որոնց նկատմամբ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի վերահսկողությունն ավելի թույլ է: Այս տիպի պարտատոմսերի քննադատները նշում են դրանց թափանցիկության պակասը և մտահոգ են, որ նման թղթերն ազատորեն շրջանառվում են Միացյալ Նահանգներում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախկին կառավարությունները, ներառյալ նրանք, որին մաս է կազմել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նախարարի կամ գլխավոր գանձապետի կարգավիճակով, շեմ էին սահմանում 60 տոկոսը, իսկ այժմ այդ շեմը բարձրացրել են մինչև ՀՆԱ-ի 70 տոկոսը:

«Շատ հետաքրքիր է, թե ինչը դրդեց պարոն Ջանջուղազյանին 10 տոկոսով արտաքին պարտքի շեմը բարձրացնել և դա ներկայացնել որպես նորմալ երևույթ: Բյուջեի օրենքով խոսում են 500 միլիոն դոլար բարձրացնելու մասին, բայց 750 մլն դոլար արդեն բարձրացրել են, մեր արտաքին պարտքը հասցնելով մոտ 8 մլրդ դոլարի, իսկ մինչև տարեվերջ ուզում են հասցնել 9 մլրդ դոլարի: Այսինքն՝ վարկը վերցնում են, որպեսզի կարողանան պահել իրենց Կառավարությունը, կարողանա թոշակ և աշխատավարձ տալ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե ինչպես պիտի սպասարկեն կուտակվող արտաքին պարտքը, նախկին պաշտոնյան նկատեց, թե այդ ի՞նչ ստեղծեցին գրեթե 3 տարվա ընթացքում, որ մի բան էլ վերադարձնեն:

«Փաշինյանը գնաց և կտրեց Մերձավանի գործարանի ժապավենը, որը պետք է արտադրեր կենցաղային տեխնիկա, չկա այդ գործարանը, Փաշինյանը գնաց և կտրեց Վանաձորում գործարանի ժապավենը, որտեղ պետք է գազաբալոնային սարքավորումներ արտադրեր, չկա այդ գործարանը: Ի՞նչ են ստեղծել, որ կարողանան այդ պարտքը վերադարձնեն, որևէ բան չեն արել, ունենք կատարյալ ձախողված տնտեսական քաղաքականություն: Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ տնտեսական զարգացումը կապում են Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմամբ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզի Մերձավան համայնք, և ներկա գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը, բայց այդպիսի գործարան առ այսօր չի գործում։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս իշխանությունը փորձեց 2019 թվականը ցույց տալ տնտեսական աճի տարի, բայց աճը վերագրեցին առևտրին և ծառայություններին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company