ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայրենիքի փրկության շարժման օրակարգում մեկ գլխավոր նպատակ կա՝ հայրենիքի փրկության հարցը

07 Փետրվար 2021

– Տիկի՛ն Կյուրեղյան, ի՞նչ է կատարվում ընդդիմադիր ուժերի մոտ՝ կապված առաջիկա արտահերթ ընտրությունների հետ, ի՞նչ որոշում կա: Արդյո՞ք ուժի մեջ է այն հայտարարությունը, թե չեն մասնակցելու Փաշինյանի կազմակերպած ընտրություններին:

– Այսօր մեր երկիրն ունի մի կառավարություն, որն անկարող եղավ դիվանագիտական ճանապարհով կանխելու 2020-ի 44-օրյա պատերազմը, չօգտագործեց արդեն սկսված պատերազմը ավելի շուտ դադարեցնելու հնարավորությունները, որի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, հայրենական տարածքների ահռելի կորուստներ, որը պատերազմի դադարից երկու ամսից էլ ավել ժամանակից հետո առանց գերիների, անհետ կորածների վերադարձի հարցերը քննարկման սեղանին դնելու՝ շարունակում է նոր համաձայնագիր ստորագրել։ Կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրելուց հետո երկրում տիրող հանդուրժողականության մթնոլորտն օրեցօր խորանում է։

Երկրում առկա սոցիալ-տնտեսական, պարենային, էներգետիկ անվտանգային մարտահրավերների օրեցօր խորացումը դիմակայելու ՀՀ կառավարության անկարողությունը ակնհայտ է, աքսիոմատիկ ճշմարտություն։ Եվ այս ամենը «Հայրենիքի փրկության շարժման» շուրջ է համախմբել երկրի համար մտահոգ, հայրենիք սիրող, պետություն ու պետականություն կարևորող բոլոր մտահոգ մարդկանց։ Դավաճան վարչակազմի հրաժարականն են պահանջում կաթողիկոսները, ԳԱԱ-ն, դասախոսներ, մշակույթի գործիչներ, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, բժիշկներ, մտավորականներ, անհատներ։ Նրանք բոլորը համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ փրկել մեր երկիրը, հայրենիքը կործանումից, կանգնեցնել պետականության կործանումը, կայունացնել վիճակն ու սկսել զբաղվել մեր գերիների վերադարձով, անհետ կորածների որոնման աշխատանքներով, վերականգնել մեր բանակը, քայքայված տնտեսությունը, ճիշտ հարաբարություններ կառուցել մեր ռազմաքաղաքական գործընկեր երկրների հետ, վերականգնել երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը:

Այս նպատակին հասնելու համար պետք է լուծել մի քանի կարևոր խնդիրներ՝ ազատվել գործող դավաճան, թրքամետ, երկիրը թշնամուն վաճառած վարչախմբից իրենց ղեկավար վարչապետի հետ, կանգնեցնել գահավիժումը, կայունացնել երկրում վիճակը, նախապատրաստել երկիրը արտահերթ ընտրությունների, ձևավորել նոր որակի իշխանություն, որը կկարողանա և կուզենա զբաղվել երկիրը փրկելու ծանր, բայց ոչ անհնար գործընթացով։

Փաշինյանը դավաճան է, բայց ոչ դեբիլ և շատ լավ հասկանում է, որ իր ու վարչախմբի վարկանիշը օրեցօր նվազում է, իսկ Հայրենիքի փրկության շարժումը հզորանալու է, որ այս վիճակը երկար չի կարող տևել և գալու է օրվա կառավարության և վարչապետի հեռանալու օրը, իսկ նոր որակի իշխանություն ձևավորելու պահանջը հանգեցնելու է արտահերթ ընտրությունների, որոնց արդյունքում իր ղեկավարած ուժը խայտառակ պարտություն է կրելու։ Ուստի և շրջանառության մեջ է դրել իր ղեկավարության օրոք արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին դիսկուրսը։ Դրանով նա հույս ունի հանրության մեջ դժգոհության դրսևորումը թուլացնել, նրանց մեջ փոփոխությունների հույսը կապել անմիջապես ընտրությունների հետ, հետին պլան մղել իր հեռացման պահանջի առաջնահերթությունը։

Նա փորձում է թուլացնել վարչապետի աթոռից իր հրաժարականի, հեռացման պահանջը, իսկ դրանից հետո կարող է նույնիսկ ընտրություններ չհայտարարել, իսկ եթե ամեն դեպքում հասկանա, որ շարժումն իր ուզած չափով չի թուլացել, ապա հանրության առաջ «կվնգստա» հետևյալ կոչով՝ «Ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, ես ձեր ընտրյալն եմ, և ինձ մերժելով՝ ընդդիմադիրները ձեզ են մերժում, ձեր ընտրությունն են կասկածի տակ դնում։ Ես ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկեք ու փրկեք ինձ, եկեք ու նորից ընտրեք ինձ»։ Այսինքն՝ նա հանրային քննարկումները վարչապետի հրաժարականի անխուսափելիության դիսկուրսից տեղափոխում է դեպի արտահերթ ընտրություններ Նիկոլով, թե առանց Նիկոլի դիսկուրսի։ Եվ պետք չէ, որ մենք կուլ տանք այդ խայծը։

Ընդդիմադիր ուժերը բազմիցս հայտարարել են, որ երկրում իրավիճակի փրկության ելքը արտահերթ ընտրություններն են, բայց որին հասնելու համար նախ պետք է լուծել առաջնային խնդիրը՝ ազատվել գործող վարչապետից, նրա դավաճան թիմից։ Ընդդիմադիր շարժումը իր նպատակին հասնելու համար սահմանած խնդիրների լուծման հստակ առաջնահերթություն է սահմանել և գնում է այդ օրակարգով՝ հրաժարական, վիճակի կայունացում ժամանակավոր կառավարությամբ, և ապա արտահերթ ընտրություններ։

– Ընդդիմադիր 6 լիդերների հանդիպում տեղի ունեցավ, որոնց թվում էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ու ՀՀ 2-րդ նախագահը․ ի վերջո, ինչի՞ շուրջ էր հանդիպումը, որևէ կոնկրետ բան քննարկվե՞լ է, համաձայնություն կայացվե՞լ է: Ի՞նչ կարող եք ասել այդ հանդիպման մասին:

– Ձեր նշած հանդիպումը ընդդիմադիր ուժերի լիդերների հերթական հանդիպում էր, որտեղ քննարկված հարցերի մասին հենց իրենք իրենց տարբեր հարցազրույցներով հայտնում են։ Մի բան ակնհայտ է, որ Հայրենիքի փրկության շարժման նպատակը չի փոխվել, այդ նպատակին հասնելու համար լուծվելիք խնդիրներն ու դրանց առաջնահերթությունները չեն փոխվել։ Այդ հանդիպումներում քննարկվում է շարժումը հզորացնելու, ողջ հանրապետության մեջ տարածելու, նորանոր խմբեր ներգրավելու, վարչակազմի հեռացման օրը մոտեցնելու մարտավարությունը։ Քննարկվում են ամենօրյա ու ավելի հզոր անհնազանդության ակցիաներով շարժման առաջնային՝ վարչակազմի հեռացման, խնդիրը լուծելու առավել արդյունավետ տարբերակներ։

– Տպավորություն է՝ ընդդիմության օրակարգում մնացել է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, Արցախի տարածքների կորուստը, Սյունիքի անձեռնմխելիության հարցերն այլևս օրակարգում չեն, չի՞ ստացվում՝ միայն պաշտոնի գալու հարցն է մնացել ընդդիմության օրակարգում:

– Գիտեք, նման հարցադրումը կարծես արատավոր շրջանի մեջ է գցում հանրության մեջ «Հայրենիքի փրկության շարժման» վերաբերյալ պատկերացումները։ Արցախի հանձնելը, Սյունիքի անձեռնմխելիության հարցեր, և ոչ միայն, բոլոր նման հարցերը տեղավորվում են «հայրենիքի փրկության» համատեքստում, այդ հարցերը եղել են ու կան ընդդիմության օրակարգում։ Այսօր, ցավոք սրտի, այդ հարցերի լուծման բոլոր լիազորությունները օրվա ապիկար իշխանությունների ձեռքին են, իսկ նրանք չեն ուզում, չեն փորձում նույնիսկ լուծել այդ հարցերը։

Նորից եմ կրկնում՝ Հայրենիքի փրկության շարժման օրակարգում մեկ գլխավոր նպատակ կա՝ հայրենիքի փրկության հարցը, իսկ այդ նպատակին հասնելու համար ձևակերպված օրակարգը սահմանել է լուծվող խնդիրների առաջնահերթություններ՝ վարչապետի հրաժարական, վարչակազմի հեռացում, ժամանակավոր կառավարության ձևավորում, որը կկանգնեցնի մեր պետականության կորստի գահավիժող ընթացքը, կկայունացնի երկրում իրավիճակը, կվերականգնի երկրի բարոյահոգեբանական վիճակն ու կկազմակերպի արտահերթ ընտրություններ, ինչի արդյունքում կձևավորվի նոր որակի իշխանության։ Ձեր նշած հարցերը ի նպաստ Հայաստանի կարող են լուծել միայն նոր որակի, պրոֆեսիոնալ, ազգային իշխանությունը։

– Տիկին Կյուրեղյան, ի՞նչ եք կարծում, իմքայլական պատգամավորների կողմից Շուշին Շուշա ասելը քաղաքական գի՞ծ է, միամտությո՞ւն , թե՞ պատահականություն:

-Ես դեռ 2018-ից իմ բոլոր ելույթներում և հարցազրույցներում բարձրաձայնել եմ, որ իմքայլականների այս խումբը եկել է երկրի կործանման ծրագրով։ «Միակուսակցական որոշումների հնարավորությունն արդյո՞ք չի տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրման, ինչպիսիք են.

Արցախի ազատագրված տարածքների հետ հանձնում գրավյալ տարածքների անվան տակ, ինչպես նշում էր հեռացող դեսպանը, ռուսական զորամասերի՝ Հայաստանի տարածքից հանելու պահանջ, ինչպես եղավ Վրաստանում, մերժել Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում»,- սրանք իմ խոսքերն են դեռևս 2018թ-ին։

Օրվա իշխանությունների քայլերում ես ոչ մի անկարողություն, միամտություն կամ պատահականություն չեմ տեսնում։ Նրանք հստակ գործում են իրենց քաղաքական ծրագրով, որի վերջնական նպատակը Հայաստան երկրի կործանումն է։

Նրանք օր առաջ պետք է հեռանան ու պատժվեն հայրենիքի դավաճանության համար նախատեսված ամենադաժան միջոցներով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company