ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է

10 Փետրվար 2021

Մեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, «Ազատության» հետ հարցազրույցում ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը: Վերջինս անդրադարձել է իշխանությունների որոշմանը արտահերթ ընտրությունների չգնալու կամ դրանք հետաձգելու վերաբերյալ:

-Ինչպե՞ս եք գնահատում իշխանության որոշումը` չգնալ արտահերթ ընտրությունների կամ այսպես ասենք` առնվազն մինչև հունիս այդ թեման փակել:

– Իշխանության որոշում չէր եղել գնալ արտահերթ ընտրությունների, եղել էր Նիկոլ Փաշինյանի կողմից նետված խայծ, որ մենք քննարկում ենք ընտրությունների հնարավորությունը, որպեսզի հասարակության դիսկուրսի օրակարգը փոխի, որովհետև հասարակությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քննարկման արդյունքում և այլ ուսումնասիրությունների արդյունքում տեսավ, որ ինքը որևէ հնարավորություն չունի այդ ընտրություններին հաղթելու:

– Ինչո՞ւ պարոն Խաչատրյան:

– Որովհետև ինքը նույնիսկ իր հեղինակության գագաթնակետում ուներ ժողովրդի ընդամենը 37.5 տոկոսի աջակցությունը:

– Շատ լավ, դե ուրեմն գնայիք, ընտրություններին դուք հաղթեիք, ինչո՞ւ չուզեցիք:

– Նայեք, հիմա ընտրությունների հարցը. ընտրությունների հարցն առաջինը դրել է «Հայրենիքի փրկության շարժումը», և «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է` պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց Փաշինյանը չպետք է կազմակերպի այդ արտահերթ ընտրությունները:

– Դա նախապայման է, պարոն Խաչատրյան, իսկ ո՞վ ասաց, որ դուք պիտի կազմակերպեք այդ ընտրությունները:

– Իսկ ո՞վ ասաց, որ Փաշինյանը պետք է կազմակերպի:

– Փաշինյանը գործող իշխանությունն է` լեգիտիմ ընտրված…

– Հայաստանի Հանրապետությունում միշտ ընտրություններում հաղթել գործադիր իշխանությունը, և հիմա եթե Փաշինյանն ուզում է ազնիվ ընտրություններ, թող ինքը ետ քաշվեր, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցկացներ ընտրությունները: Փաշինյանը բազմաթիվ անգամ քննադատել է Տիգրան Մուկուչյանին, այսօր Տիգրան Մուկուչյանը դեռևս ԿԸՀ-ի նախագահն է, ինչո՞ւ, որպեսզի ինքը դարձյալ իր շնորհքն օգտագործի և էլի գործող գործադիր իշխանության համար ձայներ ապահովի:

– Այդ փաստարկի առիթվ իշխանությունն ասում է` մենք անցկացրել ենք ընտրություններ, որոնց արդյունքները դուք ընդունել եք, իսկ ձեր դաշինքում են Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», ով ընտրակեղծիքից խոսի, նրանք պիտի լռեն:

– Իսկ Փաշինյանը 17 թվականին, որ ասում էր` ընտրությունները կեղծված էին, ինքն ընդունել է արդյունքները` ստանձնելով մանդատ:

– Բայց միևնույն է` ասել է, որ կեղծված էին, բայց դուք 18-ին չեք ասել, որ կեղծված են:

– Որովհետև ինքը կեղծելու պատճառ այն ժամանակ չուներ, բայց փորձեր արվեցին:

– Դուք արտահերթ ընտրությունները պահանջ դրե՞լ եք, դուք ասել եք` մեզ տվեք իշխանությունը, մենք անցկացնենք ընտրությունները:

– Ոչ, մենք ասում ենք` պիտի լինի ագային համաձայնության կառավարություն, տվել ենք միայն վարչապետի թեկնածուի անունը, և միտարի հետո պետք է լինեին ընտրություններ:

– Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ Վազգեն Մանուկյանն ունի ժողովրդական աջակցություն և վստահություն, որ նա պիտի անցկացնի ընտրությունները և գլխավորի այս անցումը:

– Կա իշխանություն, կա ընդդիմություն, իշխանությունն իր թեկնածուին է առաջարկում, ընդդիմությունն իր թեկնածուին է առաջարկում:

– Իսկ եթե Վազգեն Մանուկյանն ասում է, որ այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցելը բացառվում է, դա կլինի խայտառակություն, ի՞նչ քննարկի նրա հետ, դուք չե՞ք ուզում արտահերթ ընտրություններ, պարոն Խաչատրյան:

– Մենք առաջինն ենք խոսել արտահերթ ընտրությունների մասին, մինչև այս իշխանությունները…

– Բայց նախապայմանով:

– Իսկ ինքն ի՞նչ նախապայմաններ է դնում, ասում է` ես պետք է կազմակերպեմ, և էլի ասեմ` ինքը նույնիսկ այնքան չի վստահում նույնիսկ սեփական 83 պատգամավոր ասեմ, ուսապարկ ասեմ, թե չգիտեմ, որ նույնիսկ խոսում էր Ազգային ժողովի ինքնարձակման մասին, որովհետև վախենում էր, որ եթե ինքը հանկարծ գնար, հրաժարական տար, կարող է հանկարծ իր պատգամավորները, որոնցից մեծամասնությունը շատ լավ հասկանում է, որ այլևս երբեք պատգամավոր չի դառնա և կվերադառնա իրենց նախկին խղճուկ, մոխրագույն կյանքին, իր սեփական պատգամավորներին չէր վստահում:

– Պարոն Խաչատրյան, որտե՞ղ են ձեր աջակիցները, ինչո՞ւ նրանք հրապարակներում չեն, ինչո՞ւ դժգոհողները փողոցներում չեն:

– Մեր աջակիցները հրապարակներում են, և ամսի 20-ին մենք էլի հանրահավաք ենք կազմակերպելու:

– Ի՞նչ օրակարգով:

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի մենք կասեցնենք ձախողումը, մեր պետությունը վայրկյան-վայրկյան ձախողվում է, գլորվում է դեպի անդունդը: Այս 24 ժամվա ընթացքում պարզվեց, որ այլևս Հայաստանի Հանրապետությունն Արցախ զորք չի ուղարկելու, այսինքն` ՀՀ-ն ինչպե՞ս է պատրաստվում հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավորը առանց զորք ուղարկելու: Օրինակ եմ ասում:

– Դա պաշտոնապես չի հաստատվել:

– Այո, ասել է` գաղտնիք է եղել, էլի գաղտնիք է եղել: Էս Պաշտպանության նախարարությանը որ թողնես, գաղտնի էլ կպահեն, որ նախարարի եղբայրն օգնական է նշանակվել:

– Գուցե մարդիկ դժգոհ են Փաշինյանից, բայց եթե հարյուր հազարներով չեն գալիս ձեր հանրահավաքներին, նշանակում է արդյոք, որ ձեզ չեն ուզում տեսնել իշխանության:

– Հիմա օրակարգում Փաշինյանի խնդիրն է, ուրեմն Փաշինյանի ցույցերից հետո` 18 թվականից, ամենամեծ ցույցերը, ամենաշատ մարդկանց փողոց հանել ենք մենք:

– Մի քանի հազար, դա արդյոք այն կրիտիկական զանգվածն է:

– Բայց ինքն այդքան էլ չկարողացավ անել, իրենք փորձեցին Վազգեն Մանուկյանի մուտքը Շիրակի մարզ փակել, 20 մարդ չկարողացան հանել, Արտաշատում …

– Ինքը չի նշանակել հանրահավաք, կոր չի արել իր աջակիցներին գալ:

– Պատահական եկան հա՞, քանի՞ հազար մարդ էր Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ փակել: Ինքը Սիսիանում քանի՞ հոգի մարդ կարողացավ հավաքի:

– Բայց դուք էլ փորձել եք հացադուլ, նստացույց, գործադուլ, ոչ մի բան չի աշխատել, չեն աջակցում ձեզ հարյուր հազարներով: Որտե՞ղ են այդ մարդիկ:

– Ո՞վ ասեց, որ չի աշխատել: Այդ մարդիկ նստած աջակցում են, հայհոյում են, քննադատում են: Մի մասն հայհոյում է, դա է մեր ժողովուրդը:

– Հնարավո՞ր է Դաշնակցությունը նախընտրական պլատֆորմ տրամադրի Ռոբերտ Քոչարյանին, նա քանի որ կուսակցություն չունի, այսինքն` ինքը գլխավորի ձեր կուսակցությունը, այդպես մասնակցի:

– Ռոբերտ Քոչարյանը կարող է սեփական պլատֆորմն է ստեղծում: Կլինեն ընտրություններ, կհասկանանք` ով ինչ պլատֆորմով է առաջ գալիս, և հնարավոր է ամեն ինչ:

– Չե՞ք բացառում:

– Աշխարհում ոչ մի բան չի կարելի բացառել: Չի նշանակում, էլի եմ ասում, վերնագիր չդնեք է, որ Դաշնակցությունը չի բացառում Քոչարյանի հետ, մենք այդ հարցը չենք քննարկում:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործեր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ԵՄ դիվանագիտութ

16 Դեկտեմբեր 2025
Հրատարակութեան ընթացքի մէջ է գրքոյկ մը

ՀՅԴ Պուլկարիոյ Առանձնակի Կոմիտէի նախաձեռնութեամբ՝ հրատարակութեան ընթացքի մէջ է

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահակ

Նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

16 Դեկտեմբեր 2025
Ակնարկ. Դիմումին Եւ Ընդառաջումին Շարժա

Եւ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է փորձել վերլուծել այս յայտարարութեան առաջադրանքն

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրա

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

15 Դեկտեմբեր 2025
Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը ազգայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանած խօ

15 Դեկտեմբեր 2025
Հոգեհանգիստ` Դաշնակցական Նահատակուած Ե

Երէկ` կիրակի, 14 դեկտեմբեր, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գեր

15 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմա

Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանա

15 Դեկտեմբեր 2025
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկ

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպում

14 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company