ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Անգամ համեմատության եզր չկա աբխազական ճանապարհի և Թուրքիայով ու Ադրբեջանով անցնող ճանապարհների միջև

10 Փետրվար 2021

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային այն հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ իրականում սա դեռ միայն առաջարկ է, սակայն այդ հաղորդակցությունը ողջամիտ տարբերակ է և տրամաբանական։ «Այն թե տնտեսական իմաստով է առավել արդյունավետ, միաժամանակ, նաև բխում է Հայաստանի ազգային շահից։ Կարծում եմ, սա կարող է իրական այլընտրանք լինել գործող ճանապարհին, ի տարբերություն այն օրակարգի, որ առաջ է քաշվում գործող իշխանությունների կողմից, որով փորձում են կերակրել մեր հասարակությանը։ Պետք է հասկանալ, որ այդ նախագծի իրական նպատակը մեկն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի երկարաժամկետ շփման ապահովում՝ ի վնաս մեր աշխարհագրական առավելությունների և մեր ապագա ներուժի։ Դրանով մենք ավելի կկտրվենք տարածաշրջանից ու կախվածության մեջ կհայտնվենք, այդ տրամաբանության մեջ՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը կդարձնեն իրենց շահերի կցորդ՝ մինչև մեր պետության վերջնական կազմաքանդումը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթգիծ չի լինելու շատ պարզ պատճառով, որովհետև անհասկանալի մեծ արժեք կունենա այդ ենթակառուցվածքների շինարարությունը, իսկ ՀՀ-ն նման միջոցներ չունի, միաժամանակ, դրա տնտեսական արդյունավետությունը կասկածի տակ է։ Հայաստանի ո՞ր քաղաքացին իր բեռը կամ հենց իրենք պատրաստ կլինեն 1000 կմ անցնել Ադրբեջանի տարածքով, որ ի վերջո՝ հասնի Ռուսաստանի Դաշնություն։ Եթե անգամ այդ ճանապարհը ինչ-որ հրաշքով սարքվի, այն չի աշխատելու։ Բավական է, 1-2 անգամ որևէ մեկի բեռը կորավ կամ վնասվեց և արդյունքում Հայաստանը կդադարի դրանից օգտվել ու այն պարզապես չի գործի»։

Ըստ տնտեսագետի՝ փոխարենը աբխազական երկաթուղու վերականգնման համար հնարավոր կլինի միջոցներ հայթայթել ներդրումներ կատարելու, և գուցե գրեթե ոչնչացված ու գոյություն չունեցող հաղորդակցությունը վերականգնելու համար։

«Իրականում այն կարող է տնտեսապես արդյունավետ լինել և բնական է, որ շատերը դրանում հետաքրքրված կլինեն, այդ թվում՝ տարածաշրջանում խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը և Իրանը։ Ես կարծում եմ, քանի որ օբյեկտիվորեն այն կլինի արդյունավետ ճանապարհ և կծառայի իր նպատակներին, հետևաբար, այդ ենթակառուցվածքների հետգնման հնարավորությունը շատ ավելի իրատեսական կլինի։ Մի բան, որ բացարձակ չի կարելի ասել այն նախագծի վերաբերյալ, որ առաջարկվում է գործող իշխանությունների կողմից,։ Սա ունի օբյեկտիվ հիմք, հեռանկար և կարծում եմ կդառնա նաև իրականություն՝ հենց միայն այն պատճառով որ ձեռնատու է տարածաշրջանի խոշոր խաղացողներին, բխում է նաև Հայաստանի շահից և արդյունավետ կլինի նաև տնտեսական տեսանկյունից։ Անգամ համեմատության եզր չկա աբխազական ճանապարհի և Թուրքիայով ու Ադրբեջանով անցնող ճանապարհի միջև, քանի որ վերջինը ընդամենը փուչիկ է, ընդամենը փաթեթավորում է, որի հիմքում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահն է, որը վնասելու է մեր երկրի ու ժողովրդի շահին»։

Նա ընդգծեց, որ միայն միամիտը կարող է մտածել, որ Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրը միայն Արցախն էր և նրանք արդեն մոռացել են իրենց դարավոր ծրագրերի մասին։

«Իրենք առիթը բաց չեն թողնելու և առաջ են մղելու իրենց ազգային շահը։ Որքանով այդ ծրագրերը կյանքի կկոչվեն՝ բնական է, որ իրենք շտապում են, քանի որ եթե Հայաստանում իրավիճակ փոխվի և գան իրական ազգային մտածողություն ունեցող մարդիկ և այդ ծրագիրն այլևս կյանքի կոչվելու հնարավորություն չի ունենա»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company