ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ուսապարկերի իշխանությունը և «նախկինների» ուրվականը

01 Մարտ 2021

Կարծում ենք՝ արդեն շատերի համար է հասկանալի, որ Նիկոլը «խաղը» տա­նուլ է տվել, բայց ոչ իրեն դեռևս վարչապետ երևակայողի: Վերջինս, ի հեճուկս առողջ տրամաբանության և հասարակական-պատմական գործընթացների բոլոր կանոնների, փորձում է ապացուցել հակառակը … Իրեն կարելի է հաս­կա­նալ, որով­հետև նա բոլորից լավ գիտի, թե ինչ կարող է լինել Կառավարության թիվ 1 շենքը լքելուց հետո, բայց դժվարանում եմ հասկանալ իր շուրջը գտնվող­նե­րից շատերին, որոնք հայտնի կենդանու համառությամբ ուզում են կիսել Նիկոլի ոչ նախանձելի ճա­կա­տա­գիրը: Ընդ որում, այն դեպքում, երբ դեռևս չեն սպառել հայոց պետա­կա­նու­թյունն անդարձ կործանումից փրկողի կարգավիճակում հանդես գալու հնա­րա­վո­րությունը: Նիկոլը հաստատ այդպես չէր վարվի … Նա հանուն իր կաշվի փրկության բո­լորին փուռը կտար, ինչպես և անում է ոչ հազվադեպ, երբեմն էլ չգիտակցելով, որ այս կամ այն արարքը կարող է ավելի բարդացնել հենց իր վիճակը, ինչպես որ եղավ ռուսական «Իսկանդեր» զինատեսակի 10 տոկոսով կրակել-չկրակելու բացա­տրու­թյունից հետո: Վերջին շրջանում Նիկոլը և իրքայլական շրջանակները փոր­ձում են հանրության աչքում քավության նոխազ դարձնել հայկական բանակը՝ պա­տե­րազ­մում կրած պարտության մեղավոր նշանակելով բարձր հրամանատա­րա­կան կազ­մին: Անհերքելի է, որ, բոլոր բացթողումներով և վրիպումներով հանդերձ, բա­նակն իր վրա է կրել պատերազմի ծանրությունը, ուստի պարզապես փոքրոգի ու տմար­դի է պատասխանատվության իր բաժինը նույնպես բանակի վրա բարդելու՝ այսպես կոչված քաղաքական ղեկավարության պահվածքը:

Միանշանակ է, որ պա­տե­րազ­մում մեր կրած պարտության հիմնական մեղավորը օրվա քաղաքական իշխա­նու­թյունն է իր անձռնհաս վարքագծով, որը երկիր, մասնավորապես՝ պա­տե­րազմող երկիր ղեկավարելը փոխարինել էր սնամեջ ճառախոսությամբ: Էլ չենք խոսում դա­վա­ճանության մեղադրանքի մասին …

Նիկոլի այդպիսի վարքագիծը սպասելի է այնքանով, որ նա մտա­ծում և գործում է բոլոր նոր­մա­տիվ­ներից դուրս և հենց դրանով էլ վտանգավոր է, որովհետև ցան­կացած պահի կարող է իր հետևորդներին ներքաշել արկա­ծա­խնդ­րության մեջ: Նա դա կարող է անել ոչ թե այն պատճառով, որ քաջ է, այլ, ինչպես վերջին շրջանում հաճախ են ասում, իր ներքին վախերի մղումով, նույնիսկ՝ իր կամքից անկախ: Եվ քանի որ Նիկոլի համախոհները (իսկ այդպիսիք, ցավոք, դեռևս կան) նրա չունեցած ազնվությանն ու «բացառիկ հան­ճա­րին» հա­վատում են անվերա­պա­հո­րեն, իրենց առաջնորդի խոսքով կարող են դիմել նաև ծայրահեղ քայլերի: Թե ինչ կարող է լինել հետևանքը, արդեն տեսել ենք 2008-ի մարտի 1-ին՝ ուղիղ 13 տարի առաջ: Իսկ նոր «մարտի մեկի» պատասխանատվությունը Նիկոլը, բնականաբար, կրկին կփորձի բարդել իր ընդդիմադիրների վրա, որովհետև ինքը կարող է լինել «թիվ մեկ պա­տաս­խանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»: Արդյունքում կունենանք ան­մեղ­սունակ իրավիճակ, երբ կա հետևանք, բայց չկա պատասխանատու:

Նույնիսկ ակնհայտ դավաճանը հասարակության մեջ կարող է ունենալ հե­տևորդ­ներ: Այդ երևույթը նույնիսկ կարելի է հասկանալ, եթե հետևորդների թիվը մտահոգիչ չէ: Երբ այդպիսիների թիվն այնքան է, որը կարող է դիտարկվել իբրև «ընտ­րա­զանգված», արդեն մտահոգիչ է: Նշանակում է՝ ինչ-որ կարևոր բան հա­սա­րակության կյանքում խանգարված է: Իմ կարծիքով, մեր հասարա­կու­թյունն այսօր հենց այդ վիճակում է: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ արցախ­յան 44-օրյա պատերազմում և տեղի է ունենում դրանից հետո, վկայում է այն մասին, որ մեր հան­րության մեջ կարևոր մի բան էականորեն խաթարված է, այլապես իր գե­րա­կշիռ մե­ծա­մասնությամբ բարոյական արժեքներ դավանող և պետականամետ մտածո­ղու­թյան կրող հասարակության մեջ պատերազմում պարտված իշխանությունը ոչ մի­այն չէր կարող կառչած մնալ իշխանական կարգավիճակից, այլև կամավոր կհրա­ժարվեր: Մեզանում դա տեղի չունեցավ… Դատելով հասարակության իմ­քայ­լա­մետ, որ նույնն է, թե՝ ուսապարկամետ շրջանակներից եկող արձա­գանք­ներից, հիմ­նա­կան պատ­ճա­ռը «նախկինների» վերադարձի ուրվականն է: Որ նախ­կի­նում քիչ չէին վատ ու հոռի երևույթները, դրանում երկրորդ կարծիք դժվար թե լինի:

Բայց արդյո՞ք ներկայումս ամեն ինչ լավ է կամ, այսպես ասենք, չկան այն վատ երևույթները, որոնց համար մեղադրում են «նախկիններին»: Միանաշանակ կան: Դրանց մասին նույն­պես շատ է գրվել, գրել եմ նաև ես, ուստի չեմ կրկնվի: Բայց կա մի շատ կարևոր տարբե­րու­թյուն. այսպես կոչված «նախկինների» ժամանակ մեր պետականությունը երբեք վտանգված չի եղել, մեր հայրենիքի հատվածները թշնա­մուն չեն հանձնվել, և եթե պատերազմում տվել ենք զոհեր (իսկ պատերազմն առանց զոհերի չի լինում), փո­­խա­րենը ունեցել ենք Հաղթանակ, որով մխիթարվել ենք: Այն ժամանակ մենք գի­տե­ինք, թե հանուն ինչի են զոհվել մեր հարազատները: Իսկ այժմ Նիկոլի ջերմեռանդ պաշտպաններն ինձ կարո՞ղ են ասել, թե հանուն ինչի՞ են նրանք զոհվել: Հա­նուն ՈՉՆՉԻ՞: Անշուշտ, կոռուպցիան, եթե հասնում է մեծ չափերի, կարող է խարխլել պե­տության հիմքերը, և միանշանակ է, որ այդ երևույթի դեմ պիտի լինի մշտական և իրական պայքար: Պայքարի բացակայության պայմաններում այն կարող է պար­զա­պես կուլ տալ պետությունը և բարոյալքել հասարակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք. «նախկիններին» կոռումպացվածության մեջ մեղադրողներից քանիսն են, որ չէին անի նույնը, եթե դրա հնարավորությունն ունենային: «Թավշե­գործ­ների» անցած մոտ երեքամյա ճանապարհը վառ օրինակն է այն բանի, որ այդ գայթակղությանը դիմանում են հիմնականում նրանք, ովքեր պարզապես չեն ունե­ցել «հավելյալ եկա­մուտ» տուն տանելու հնարավորություն:

Նիկոլի «տեսաբաններից» ոմանք վերջերս հաճախ են շահար­կում 1996-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Վ. Մանուկյանի կողմ­նա­կից­ների՝ գրոհով մուտ­­­քը Ազգային ժողով: Ընդ որում, շահարկողների թվում են նաև այն օրերի իշ­խա­նական ճամբարի որոշ ներկայացուցիչներ, որոնք կարևոր տեղեր են գրավել նաև իմքայլական ճամբարում: Վերջինները, սակայն, խուսափում են ասել, թե ինչու՞ տե­ղի ունեցավ այդ գրոհը: Մի՞թե ոչ այն պատճառով, որ նախա­գա­հական ընտրու­թյուն­նե­րում պարտված Լ. Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմը բռնազավթեցին իշխանությունը՝ երկաթյա վարագույր իջեցնելով մեր անկախ պետականության ժո­ղո­վրդավարության վրա: Իսկ այսօր նույն այդ մարդիկ իրենց իրավունք են վերա­պա­հում խոսելու ժողովրդավարությունից և սահմանադրականությունից՝ լինելով դրանց առաջին ոտնահարողները: Ովքեր «մար­տի 1-ի» համար մեղա­դրում են «նախ­կին­ներին», թող նեղություն կրեն հիշելու, թե իրենք ինչ էին անում 1996-ի սեպ­տեմ­բե­րի 25-ից հետո: Ընդ որում, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ 1996-ին ընդդի­մու­թյան թեկնածուն հաղթել էր, բայց նույնը բոլո­րո­վին էլ ակնհայտ չէր 2008-ին:

Որպես խոսքիս ամփոփում՝ ուզում եմ նիկոլամետ ընտրազանգվածին հար­ցնել:

– Մտածելու առիթ չի՞ տալիս, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը ինչու է ան­հան­գս­տացրել հատկապես Թուրքիային և Ադրբեջանին: Ընդ որում, Թուր­քիա­յին՝ քաղա­քական բարձր ղեկավարության մակարդակով: Ինչո՞ւ են հենց Թուր­քիա­յին ան­հան­գս­տացնում հարևան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործըն­թաց­ները: Երբվանի՞ց է Թուրքիան դարձել ժողովրդավարության օրրան և մտա­հոգ­վում է, որ հարևան սահմանակից երկրում կարող են իշխանության գալ ոչ ժողո­վր­դա­վար ուժեր: Թուրքիան ի՞ր համար է մտահոգված, թե՞ մեզ համար: Կամ մի՞թե նա այնքան թույլ է, որ այդպիսի հարևանի առկա­յու­թյունից զգուշանալու պատճառ ունի: Վերջապես, ինչո՞ւ միայն Նիկոլը և թուրքական իշխա­նու­թյունները ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայ­տա­րարությունը որակեցին հեղաշրջման փորձ: Այս ամենից հետո հայը ումի՞ց ավելի շատ զգուշանալու պատճառ ունի. Նիկոլի՞ց և իր ուսա­պար­կերի՞ց, որոնց բնա­կան դաշնակիցը ցեղասպան Թուրքիան և Ադր­բե­ջանն են, թե՞ «նախկիններից», որոնք հայրենիք չեն վաճառել և երկիրը դեպի պար­տու­թյուն չեն առաջնորդել:

Առկա իրավիճակում նախապատվություն տալ ուսապարկերին՝ նշանակում է պարզապես չգիտակցել մեր պետականությանը պատուհասած աղետի աստի­ճա­նը: Այդպիսի վարքագիծը չի կարող ներվել նույնիսկ անմեղսունակին:

Հ․Գ․ – Եթե մարտի 1-ին Նիկոլը Հանրապետության հրապարակում հավաքի նույնիսկ հարյուր հազար հանդիսատես (դրա կեսը հավաքելուն անգամ խիստ կաս­կա­ծում եմ), դարձյալ չի կարող ոչինչ նշանակել, որովհետև դրա առնվազն 90 տո­կոսը պարտադրված ներկայություն է լինելու:


Վարդան Պետրոսյան

28. 02. 2021թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company