ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ավտոբուսներով բերման ենթարկված քանակը բան չի փոխելու

01 Մարտ 2021

«Ժողովրդին» իսկապես համոզեց, որ Հայաստանում ընտրությունները հետայսու փողոցում են տեղի ունենալու։ «Ժողովուրդն» էլ մոլորված չգիտի՝ ո՞ր հանրահավաքին գնա, ընտրի «թալանչի» հների՞ն, թե սրանց, որոնք «թեթեւ սխալներով», բայց գոնե «ժողովրդի ծոցեն ծնած»ի լոզունգով վերջնականապես պառակտեցին այդ նույն ժողովրդին, ատելություն սերմանեցին, ապիկարությունը նշաձող դարձրին, սերունդ կործանեցին, երկիր հանձնեցին, ցինիզմն ու ֆեյքը դարձրեցին արժեք։

Ուրեմն այդ նույն ժողովուրդը մեծ ոգեւորությամբ դագաղներ ու ծաղկեպսակներ ուղարկեց 2018-ի իշխանավորների տուն, խորովածը ազգային արժեք դարձրեց, եռագույնները մեքենաների թափքերին փռած բլոտ խաղաց, հրճվեց, որ վերջապես չի վերցնելու 10.000 դրամ ու ընտրություն կատարի։ Էնտեղ բռնություն չկար, քավ լիցի, էնտեղ թավիշ էր, տոն էր։ Էնքան տոն, որ այսօր դեռեւս գինովցած՝ հազարավոր զոհերը, մեր հայրերի ու ընկերների արյունով ազատագրված հայրենիքի կորուստը դարձավ «տխուր, բայց դե ինչ անենք, պատերազմ է» հաստատում։ Ամա՚ն, հանկարծ տեր եւ տիկին վարչապետի գնդակահարությունը բեմադրածներին հետ չբերենք։

Անցյալի սխալներն ուղղելու համար էինք բերում դրան, ի՞նչ եղավ։ Հարյուրապատիկ ավելացան հոռի երեւույթները, պետական ռեսուրս օգտագործելով իշխանության մնալը, նույն «գործարար» դարձած օլիգարխները, ծիծաղելի կադրային քաղաքականությունը, խնամի-ծանոթ-բարեկամով առաջ գնալը, անհանդուրժողականությունը, տնտեսական կոլապսը, օրը ցերեկով սուտ խոսելու յուրահատուկ արվեստը, ֆեյքերի մշակույթը, քաղաքացիական հասարակության ի սպառ վերացումը։ Կոկորդ էիք պատռում 3 տարի առաջ… Ու՞ր եք հիմա։ «Թեթեւ սխալ»ների արդյունքում կորցրեցինք մեր լավագույն տղաներին ու Արցախը։ Ոմանց համար դա էական չէ, պատկերացրեք արդեն հնչում են՝ «հասկացանք էլի, զոհեր, հողեր, վերջացրեք՝ անցնենք առաջ»… ու անցնենք առաջ «նիկոլ» կոչվող չարիքով, որին նույնիսկ Թուրքիան է պաշտպանում… Եւ մենք շնչում ենք նույն օդը… փաստորեն։

Իմ համար բացարձակ էական չէ՝ այսօր որտեղ քանի հոգի կլինի։ Որովհետեւ ավտոբուսներով բերման ենթարկված քանակը բան չի փոխելու։ Ես գիտեմ, որ այսօր իշխանության ընտրություն չեմ անելու, դրա ժամանակը կգա, եւ բոլորս կկատարենք մեր սահմանադրական պարտքը։ Ես այսօր ընտրելու եմ իմ ընտանիքի ու իմ ընկերների համար Հայաստանու՛մ ապրելու իմ սահմանադրական իրավունքը։ Ես այսօր հաստատ չեմ մտածելու Բաղրամյանում հավաքված ո՛ր քաղաքական ուժը ի՛նչ է առաջարկում։ Ես այսօր պայքարելու եմ, որ իմ մի բուռ հողը պղծած երեւույթը հեռանա։ Մնացածը որոշվում է Սահմանադրությամբ։ Իսկ երբ լինեն ընտրություններ եւ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, ամենայն հանդուրժողականությամբ կարելի է բանավիճել, իրար համոզել կամ չհամոզել։ Միայն սեւ ու սպիտակի վերածված հայը այս քարուքանդ հայրենիքում բռունցք դառնա։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company