ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայ դատ

Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

02 Մարտ 2021


(Փետրվարի 15-28, 2021 թ.)

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Փետրվարի 19-ին Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական և նպատակաուղղված ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, շուրջ քսան նահանգներից երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Հայաստանին ու Արցախին։

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ, մասնավորապես Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար կոնկրետ աջակցություն, տարածաշրջանային զարգացումներում և հակամարտության վերջնական կարգավորման գործում ԱՄՆ ներգրավվածության մեծացում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, Հայ գերիների ազատ արձակմանը նպաստում, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստում և ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

Վերջերս ձևավորված ԱՄՆ 117-րդ Կոնգրեսում բավական կարճ ժամանակում ձևավորվեց նաև Կոնգրեսի հայկական խումբը, որը ներառում է 113 կոնգրեսականներ։ Խմբի համանախագահներն են մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը և Դեյվիդ Վալադաոն, խմբի փոխնախագահը Ադամ Շիֆն է։ Կոնգրեսի հայկական խմբի շուրջ մեկ տասնյակ անդամներ, վերջին երկու շաբաթվա ընթացքում պարբերաբար բարձրաձայնել են հայ համայնքին հուզող խնդիրները, որոնք գլխավորապես վերաբերում են ադրբջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Անցնող փրկու շաբաթների ընթացքում Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը նաև հայտարարել է միանգամից երկու կրթական ծրագրերի համար ընդունելություն, որպեսզի համայնքային երիտասարդներին փոխանցվի քաղաքական գործունեության, ինչպես նաև սփյուռքում հայկական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Ավստրալիա

Փետրվար ամսվա երկրորդ կեսին կարևոր ձեռքբերումներ է գրանցել նաև Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը։ Նախ փետրվարի 16-ին Ավստրալիայի խորհրդարանին ներկայացվեց խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն փոխանցվել է նաև Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Արդեն փետրվարի 21-ին Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է ավստրալիական կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020 թ. արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի և ավսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնեն ողջունել է ռազմական գործողությունների դադարումը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

Նախորդ ամփոփագրում հայտնել էինք, որ Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը՝ ի դեմս Ներկայացուցիչների պալատի ճանաչել էր Արցախի Հանրապետության անկախությունը և խստորեն դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան, իսկ արդեն փետրվարի 17-ին Ներկայացուցիչների պալատի բանաձևին է միացել նույն նահանգի Օրենսդիր ժողովը։

Եվրոպա

Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը նախաձեռնել է խնդրագրի ստորագրում՝ ուղղված Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին՝ կոչ անելով վերջինիս Եվրոպական Միության տարածքում անհապաղ արգելել թուրքական ծայրահեղ-ազգայնական «գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը։

Մավրիդեսը վկայակոչել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում ֆրանսիական կառավարությունն արգելեց այդ խմբի գործունեությունը երկրի տարածքում։

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Հայ Դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը սոցիալական ցանցերի միջոցով իրականացրել է իրազեկման արշավներ՝ նպատակ ունենալով եվրոպական շրջանակների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի վրա, իսկ Սումգայիթյան ջարդերի հերթական տարելիցի օրը գրասենյակը ակտիվորեն շրջանառել է 1988 թ. Եվրոպական Խորհրդրանի կողմից ընդունված մի պատմական բանաձև, որում եվրոպացի օրենսդիրները ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հայապատկան բնույթը, Սումգայիթյան դեպքերը որակում որպես կոտորած և աջակցում Արցախի՝ Հայկական ՍՍՀ-ին վերամիավորվելու պահանջը։

Նախորդ երկշաբաթյա ժամանակահատվածում կարևոր աշխատանքներ են իրականացրել նաև Հայ Դատի Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի և Նիդերլանդների հանձնախմբերը։ Մասնավորապես Հայ դատի Անգլիայի հանձնախմբի պատասխանատուն հեռակապով քննարկում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանի հետ և բարձրացրել հայությանը հուզող հարցերի լայն շրջանակ։ Բելգիայի հանձնախումբը հայ գերիների հարցը բարձրացրել է երկրի ֆեդերալ կառավարության առաջ, իսկ Ավստրիայի հանձնախումբը ավարտել է Haytadology 2 օնլայն դասընթացը, որին մասնակցեցին եվրոպահայ ավելի քան ութսուն երիտասարդներ:

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի՝ տարիներով կատարած անխոնջ աշխատանքի արդյունքում, Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» հերթական որոշումը, որը Նիդերլանդների կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Չնայած Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բազմակի ճանաչմանը՝ Նիդերլանդների կառավարությունը դեռևս այդ քայլը չի կատարել։ Այս որոշումը հստակորեն դիմում է կառավարությանը՝ պաշտոնական ճանաչման պահանջով։

Կանադա

Սումգայիթի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ՝ խորհրդանական Բոբ Սարոյան հատուկ ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում, նշելով, որ պատմությունը կրկնվում է և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում կան հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր փախստականներ, իսկ հարյուրավոր գերիներ էլ ադրբեջանական կալանքի տակ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում։

Հարավային Ամերիկա

Հայ Դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը կոշտ ձևով հակադարձել է Ադրբեջանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Սերխիո Պերեզ Գունելային, քանի որ վերջինս կատարել էր անթույլատրելի հայտարարություններ։ Հայ Դատի հանձնախումբը հիշեցրել է դեսպանին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործություններն ու ջիհադիստական ահաբեկիչների մասնակցությունը ռազմական գործողություններին։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
01.03.2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company