Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
02 Մարտ 2021
Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։
Բանակի և Հանրապետության նախագահի վրա շարունակվում են ճնշումները։ Մեր աջակցությունը շատ կարևոր է։
Մեր ներկայությամբ, վճռականությամբ, պինդ կանգնելով հասնում ենք արդյունքի։ Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, սա մեր տունն է, խրամատը։ Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք։ Սա այն խրամատն է, որը պետք է ամուր պահենք։ Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վերջ։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան
