Հայաստանում աննախադեպ իրավիճակներ են բոլոր ուղղություններով․ Հրայր Կարապետյան
04 Մարտ 2021
Հրապարակ TV-ն Երևանի Բաղրամյան փողոցում զրուցել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական շրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, անդրադարձել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանն ու վարչապետի կտրուկ, ամբոխավարական հակաքայլերին: «Պատերազմում պարտված, երկրի կառավարումը բոլոր ուղղություններով տապալած իշխանությունը հրաժարական տալու փոխարեն, ինչ-որ սխալների համար ներողություններ է խնդրում: Այդպես չի լինում: Պարտված և ձախողված ղեկավարը պետք է հեռանա: Դա է նրա ներողությունը»,- ընդգծել է Հրայր Կարապետյանը:
Նա շել է նաև, որ հայկական դիվանագիտությունը պարտավոր է Հայոց բանակից հետո երկրորդ ճակատը բացել՝ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության վարկը կրկին բարձրացնելու և մեր անվտանգության համար քաղաքական նորանոր հնարավորություններ ապահովելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում:
