ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս նախագծով իրենք ուզում են խլացնել ժողովրդագրական այն խնդիրները, որոնք վրա են հասել Հայաստանին

06 Մարտ 2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմազավակությունը խթանելու նպատակով մշակել է նոր օրենքի նախագիծ՝ «Բազմազավակ ընտանիքների մասին»։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել մի շարք աջակցություններ, մասնավորապես դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի (բնակելի տան) տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում։

Օրենքի նախագիծը քննարկման է դրվել e-draft.am-ում՝ մարտի 2-ից։ Նախագծի վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների մոտ հարցեր են առաջացել։ Մասնավորապես, արդյոք այդ աջակցությունը վերաբերելու է սոցիալական բոլոր խմբերին, նախագիծն օրենք դառնալուց հետո այն հետադարձ ուժ ունենալու է, թե՞՝ ոչ, այսինքն այս աջակցությունից կկարողանան օգտվել արդեն 4 և ավելի երեխաներ ունեցող ծնողները։

Քաղաքացիները որպես դիտարկում նշում են, որ նախ պետք է խթանել, որ զույգը ցանկանա 2-րդ, 3-րդ երեխան ունենալ, ապա նոր միայն մտածել 4-րդի մասին։

Նախագծով հստակեցված չէ նաև թե օրենքի ուժ ստանալու դեպքում ֆինանսական ինչ ծանրաբեռնվածություն կլինի այն բյուջեի վրա՝ տարեկան կտրվածքով։

ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրենքի նախագծին՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տտնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այս նախագծի ներկայացման ժամկետները սահմանված էին Սահմանադրության անցումային դրույթներով, որը խախտվել է գրեթե 2 տարի. «2018թ-ի ապրիլ-մայիսին արդեն, երբ սահմանադրությունը ուժի մեջ մտավ, այս օրենքը պետք է լիներ ընդունված։ Բազմազավակ ընտանիքների աջակցությունը նախատեսված է սահմանադրությամբ, ի դեպ ասեմ, որ 2018թ-ին նախագիծն արդեն շրջանառված էր և Ազգային ժողով էր ներկայացվել ուղղակի այդ քաղաքական փոփոխություններով պայմանավորված չընդունվեց նախագիծը և այդպես էլ մինչև այս պահը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հիմա բերվել նախագիծը՝ Ավետիսյանը նշեց. «Սա հերթական պոպուլիզմն է, այսինքն քաղաքական իրենց շահից դրդված սիրաշահելու մոտեցում է»։

Նա նշեց, որ ըստ էության մենք մտել ենք ժողովրդագրական ճգնաժամի փուլ, իսկ այս նախագծով իրենք ուզում են խլացնել ժողովրդագրական այն խնդիրները, որոնք վրա են հասել Հայաստանին. «Ունենք մահերի աննախադեպ աճ, ծնելիության աննախադեպ նվազում, ամուսնությունների թվի նվազում, արտագաղթ և նաև արտագաղթի էական մեծ, բարձր ռիսկ, որը մենք ունենալու ենք։ Այսպիսի իրավիճակում նույնիսկ շատ ակնհայտ է, որ որպես այս խնդիրների պոպուլիստակն փաթեթավորում, այս նախագիծը բերեցին օրակարգ»։

Նրա խոսքով այս նույն նախագիծը, որ կար 2018թ-ին «քոփի փաստի» գործիքն օգտագործելով դրել են շրջանառության մեջ։

«Պիտի թիրախավորվի 3-րդ և հաջորդ երեխան, այսինքն այս կերպ ասած պետական աջակցության ներքո պիտի լինեն նաև 3 երեխա ունեցողները, քանի որ 3-րդ երեխայից սկսած արդեն բնական աճ ենք մենք ունենում և իրականում այսօր 3-րդ երեխա ունենալու խնդիրը կա և փաստացի թիրախի կենտրոնում պետք է լիներ։ Եթե ուզում են իրականում ժողովրդագրական խնդիր լուծել, ապա պետք է թիրախավորեն 3-րդ և հաջորդ երեխան։

Ընդհանուր առմամբ այս ծրագիրը բարի ցանկությունների ամբողջություն է, որովհետև ուղղությունները նշված են ըստ էություն, բայց ծրագրում ասում է, որ դրանց չափերը, աջակցության պայմանները կորոշի կառավարությունը։ Մեծ հաշվով օրենքով որևէ պարտավորություն չկա, վաղն էլ կառավարությունը կասի փող չկա, սոցապ նախարարն էլ կասի դե լավ թող մնա հաջորդ տարի։ Այսինքն օրենքով պետք է հստակ ամրագրվի այդ աջակցության ամբողջ էությունը և այդ նյուանսն ամենակարևորն է, այսինքն պետք է հստակ լինի, թե ինչ է որպես պարտավորություն պետությունը վերցնում իր վրա»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company