ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իրանահայերի գումարները կրկնապատկելով՝ ուղարկվել են հիմնադրամներին

08 Մարտ 2021

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդող ուժերից մեկին՝ Դաշնակցությանը, սևացնելու համար, սկսեցին լուրեր տարածել, որ պատերազմի օրերին իրանահայերը 563 հազար դոլար են փոխանցել ՀՅԴ-ին, որը, իբրև թե, չի փոխանցվել հիմնադրամին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրանահայ նվիրատուները գումարները փոխանցել են ազգային մարմինների հաշվեհամարին, որոնք էլ, իրենց կողմից, այդ գումարները ավելացրել կամ կրկնապատկել են և ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», իսկ ՀՅԴ-ն, որպես կառույց, այդ գործընթացի հետ որևէ կապ չունի։ Ավելին, գումարների ստացման և փոխանցման գործընթացը վերահսկվել է իրանահայ Թեմական խորհրդի և Պատգամավորական ժողովի կողմից։ Սիմոն Սիմոնյանը տրամադրեց հիմնադրամների տված անդորրագրերը, որոնք փաստում են, որ գումարների փոխանցվել են հիմնադրամներին, որոնք էլ կցում ենք այս հրապարակմանը։

«Դաշնակցությունն իր կառույցների՝ ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Համազգային հայ կրթամշակութային միության հետ ձեռք-ձեռքի իր աշխատանքը տանում է, և էդ շան հաչոցներին մենք ուշադրություն չենք դարձնում, բայց գալիս է պահ, որ է՛լ արդեն համը հանում են և պետք է դրա մասին խոսել»,-ասաց Սիմոն Սիմոնյանը։

Նա բացատրեց, որ ազգային մարմինները՝ թեմական խորհուրդը կամ մարզամշակութային միությունները, հաշվեհամար են հայտարարում, և ժողովուրդը նվիրատվությունները փոխանցում է այդ հաշվին։ Ուղղակի որևէ գումար չի փոխանցվում Դաշնակցությանը կամ դաշնակցականներին, այլ փոխանցվում է ազգային մարմինների հաշվեհամարին կամ տրվում է թեմական խորհրդին։

Եվ, քանի որ Իրանից բանկային փոխանցումների դժվարություն կա, այդ փոխանցված գումարը տարբեր անհատներ վերցրել են՝ տարբեր մասերով, բերել են Հայաստան, գնացել հիմնադրամների գրասենյակ՝ գումարը հանձնել, կամ բանկային փոխանցում են արել հիմնադրամների հաշվին, վերցրել են բանկային ստացականը՝ հիմնադրամի անդորրագիրը, վերադարձել Իրան և ներկայացրել ազգային մարմիններին։ Սա է մեխանիզմը։

«Դաշնակցությունը, որպես կազմակերպական կառույց, ուղղակի որևէ դերակատարում չունի այդ գումարների ստացման և փոխանցման մեջ։ Պարզապես այդ ազգային կառույցները Դաշնակցության անդամներով են ղեկավարվում՝ բոլորը դաշնակցական չեն, բայց դաշնակցականները մասնակից են, որովհետև ազգային կառույց է՝ պետք է դպրոց ղեկավարեն, միություն ղեկավարեն, այդ ընդհանուր աշխատանքի մեջ իրենք մասնակից են, և այստեղից էլ գալիս է Դաշնակցության անվան շահարկումները»,-բացատրեց Սիմոն Սիմոնյանը։

Նա վստահ է, որ Դաշնակցության անունը տալիս են վարկաբեկելու համար՝ առանց հասկանալու, որ Իրանում կան կառույցներ, որ վերահսկում են գումարների ստացման և փոխանցման ամբողջ գործընթացը։

«3 թեմական խորհուրդ ունենք, 3 պատգամավորական ժողով․ եթե համեմատելու լինենք պետական դրվածքի հետ՝ թեմական խորհուրդը մեր կառավարությունն է, պատգամավորական ժողովը՝ մեր ազգային ժողովը։ Պատգամավորական ժողովն ընտրվում է ժողովրդի ուղղակի քվեով։ Դա ձևավորում է թեմական խորհուրդը, ինչպես այստեղ ԱԺ-ն ձևավորում է կառավարությունը։ Այդ գործի ամբողջ ընթացքը կատարում են ազգային մարմինները՝ տեղի թեմական խորհուրդը և պատգամավորական ժողովից բխած այլ մարմիններ։ Այդպես է կարգը։ Դաշնակցությունն ուղղակի այդ նվիրահավաքի մեջ, որպես կազմակերպություն, ուղղակի դերակատարում չունի։ Պարզապես դրա քարոզչությունը տանում է ժողովրդի մոտ՝ որ նվիրատվություն արեք, թեպետ դա ինքնաբուխ լինում է»,-ասաց Սիմոն Սիմոնյանը։

Բացի այդ, ազգային մարմինները իրանահայերի տված գումարները լրացրել են կամ կրկնապատկել են․ ասենք, եթե ժողովուրդը տվել է 100 հազար դոլար, ենթադրենք, թեմական խորհուրդը հիմնարդամներին վճարել է 150 հազար դոլար։

Ժողովուրդը նաև աջակցություն է ցույց տվել հագուստի, ուտելիքի, դեղորայքի առումով, որը բերել են Հայաստան, տրամադրել ըստ անհրաժեշտության, մի մասն էլ այս պահին դեռ մաքսային պահեստներում են և կտրամադրվեն կարիքավորներին։

Այն, որ իրանահայերի գումարները հիմնադրամին, իբրև թե, չփոխանցելու լուրը կեղծ է, վկայում է նաև այն տեղեկատվությունը, որ այդ գումարը, իբրև թե, «հայտնաբերվել է ՀՅԴ-ի օֆշորային հաշվին»։ Բանն այն է, որ Իրանը անջատված է դոլարային փոխանցումների SWIFT համակարգից, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում Իրանից հնարավոր չէ դոլար փոխանցել օֆշորային գոտի։

«Հարցը կոտրում են Դաշնակցության վրա, օֆշորային գոտիներ և այլն, տանում են, պղտորում են ամեն ինչ, քանի որ հակադաշնակցական պայքարում իրենց հիմնական զենքը սուտն ու կեղծիքն է։ Այս գործով իրենք երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ մեկը Դաշնակցությանը վարկաբեկելն է, երկրորդը՝ իրանահայ կամ սփյուռքահայ համայնքների մեջ պառակտում առաջացնելը։ Շատ սխալ թիրախ են ընտրել․ Դաշնակցության առումով չեմ ասում, որովհետև մենք միշտ դրան սովոր ենք և կարողանում ենք փաստերով պատասխանել, իրանահայության նկատմամբ է այս թիրախը, որովհետև այնտեղ տարբեր քաղաքներում կան բազմամիլիոնանոց ադրբեջանցիներ, որոնք ունեն ուղղակի ազդեցություն քաղաքական վերնախավում, և այս հարցն այսպես բարձրացնելով՝ մեծ հարված են հասցնում մեր իրանահայ համայնքին։ Դա անում են որոշները՝ գիտակցաբար, որոշները օտարերկրյա գործակալներ են՝ իրենք չեն երևում մեջտեղը, բայց անում են այդ սև գործը»,-պարզաբանեց Սիմոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ այս լուրերն աբսուրդի ժանրից են նաև այն առումով, որ Դաշնակցությունը կարիք չունի օֆշորային որևէ հաշիվ ունենալու, քանի որ աշխարհի 40 երկրում ունի կառույցներ՝ ապակենտրոն կուսակցություն է և ամեն տեղ իր աշխատանքը տանում է, դաշնակցականը վճարում է իր անդամատուրքը, նվիրատուներ ունի աշխարհով մեկ։

«Մենք մեր ընկերների կյանքն ենք դրել այս ճանապարհին՝ հայրենիքի պաշտպանության գործին, այդ ժամանակ ո՞վ է մտածում գումար, օֆշոր և այլն։ Այդպիսի կեղծ, ճղճիմ մարդիկ են, որ միշտ այդ գործի մեջ են։ Մենք այս պատերազմի մեջ, միայն Հայաստանի կառույցից, շուրջ 30 զոհ ենք տվել, ընդհանուր մեր մնացած ընկերների հետ բավականին մեծ թվով զոհեր ունենք, 44 վիրավոր ենք տվել, պատերազմի երկրորդ օրը եղել ենք Արցախում, այդ ժամանակ ո՞վ է մտածում գումարի մասին, բոլոր նվիրատվությունները եղել են այդ ուղղությամբ»,-ասաց Սիմոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն ունեցել է նաև առանձին կամավորական շարժման նվիրատուներ, որոնք հագուստով, սնունդով և այլն ապահովել են, և այդ աշխատանքը մինչև հիմա էլ շարունակվում է, քանի որ Դաշնակցությունը գիտակցում է, որ սա դեռ պատերազմի ավարտը չէ, դեռ կա ուրիշ հանգրվան, և մենք պետք է էլի, նորից պատրաստվենք։

Աննա Բալյան

https://youtu.be/dCSaIrHNwTw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company