Այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ, ցույց է տալիս` երկրում իշխանություն չկա, անտերություն է և քաոս
08 Մարտ 2021
Մարտի 8-ը պետք է տոն լիներ, բայց այս կոտրված մեջքով, պարտված երկրում, քաոսի մեջ, անհայտ հեռանկարով, բացարձակապես տոնի մասին խոսելու բարոյական, հոգեկան մթնոլորտ չկա և այսօր թե՛ մեր պարտության, թե՛ հպարտության, թե՛ արժանապատվությունը վերագտնելու սահմանը անցնում է Եռաբլուրով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում առաջ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ, ցույց է տալիս, որ պարզապես երկրում իշխանություն չկա, թուրքի շնչառությունը Տավուշում է, երկրում անտերություն է և քաոս, և որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի տալիս՝ ոչ «ուսապարկերը», ոչ էլ տխրահռչակ վարչապետը, կառավարությունը կամ ԱԱԾ–ն։ Մինչ նրանք ֆեյքեր են որսում, Կապանում թուրքերը շրջապտույտի են դուրս եկել և չգիտենք, թե ինչ է կատարվում Տավուշում»,–ասաց նա։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ երկիրը քաոսի մեջ է և անդունդի եզրին, և մեր պետականության մնացորդները փրկելու համար ազգային համախմբում է հարկավոր։ «Սա պետության բացահայտ կորուստ է»,–ասաց նա։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցի մասին, նա ասաց, որ Փաշինյանը երեք տարի շարունակ դավադրությունների, ստի, խարդավանքների ճանապարհով կործանել է երկիրը, և բացառվում է, որ կարողանա ընտրություններ կազմակերպել։
https://youtu.be/yPlayDlek7s