ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

1921 թ․ Մոսկվայի պայմանագրի օրինականությունը վիճելի է․ Կիրո Մանոյան

09 Մարտ 2021

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն ձախողել են նախաձեռնությունները, որոնք կոչված էին 1921թ. Մոսկվայի պայմանագրին տալ քաղաքական եւ իրավական գնահատական»,- «Գոլոս Արմենիի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը

– Դեռեւս անցյալ տարվա հունիսին թուրքական մամուլը հրապարակել էր մի գաղտնի փաստաթուղթ, որն առնչվում էր Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի ծրագրերին՝ «Ալթայ» անվամբ։ Ըստ այդմ, մասնավորապես, մեր երկրում, 2000-ական թվականներից սկսած, պետք է ցնցումներ հրահրվեին, եւ Թուրքիան Հայաստանի քաղաքական դաշտում պետք է աշխատեր մի քանի ուղղություններով: Նպատակը՝ մինչեւ 2021 թ. մարտը քայքայել հայկական պետականությունը, որպեսզի 1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին կարողանա Հայաստանի մասով Մոսկվային պարտադրել բոլորովին այլ դասավորություն՝ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Զանգեզուրի վերաբերյալ։ Մարտի 16-ին լրանում է Մոսկովյան պայմանագրի ստորագրման ուղիղ 100 տարին: Ի՞նչ ունենք այսօր ՝ մեկ դար անց։

– Իրականում 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը Հայաստանը երբեք չի ճանաչել, ընդ որում՝ նաեւ Խորհրդային Հայաստանը, որի մասնակցությամբ նույն թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, եւ դրանից հետո։ Նույնիսկ Խորհրդային Հայաստանում առիթը բաց չէին թողնում ընդդիմանալու այդ պայմանագրին, երբ նման հնարավորություն էր առաջանում։ Եվ այստեղ հատկանշական է նաեւ այն փաստը, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1989 թ.սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել հանձնաժողով ձեւավորել՝ պատգամավոր, պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի գլխավորությամբ, որը պետք է քաղաքական եւ իրավական գնահատական տար 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին։ Սակայն, հաշվի առնելով, որ իշխանության եկավ ՀՀՇ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այդ հանձնաժողովն իր եզրակացությունն այդպես էլ չհրապարակեց։ Դրանից հետո՝ 1991թվականին, հարցին անդրադարձել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Հայ Դատի հայաստանյան գրասենյակը, փորձել Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը տապալեց նախաձեռնությունը:

ՀՅԴ-ն դեմ էր այդ պայմանագրին, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, որ պայմանագրի օրինականությունն ինքնին վիճելի է։ Քանի որ այն ստորագրած երկու կողմերը՝ Խորհրդային Ռուսաստանը եւ Թուրքիայի Ազգային ուխտի ուժերը, որոնք ընդդիմություն էին, այլ ոչ թե Թուրքիայի իշխանություն, իրավունք չունեին միջպետական պայմանագիր ստորագրել՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Այսինքն, ընդհանուր առմամբ, պայմանագրի օրինականությունն արդեն հարցեր է առաջացնում: Բայց առավել վիճահարույցը, մեր կարծիքով, Հայաստանին վերաբերող դրույթներն են, որոնց համաձայն՝ երկու կողմերը որոշեցին, Անդրկովկասի հանրապետությունների շարքին, պարտադրել նաեւ Խորհրդային Հայաստանին Թուրքիայի ազգային ուխտի ուժերի հետ սահմանազատման մասին պայմանագրի ստորագրումը։ Հենց այդ պատճառով այդ պայմանագիրը չի կարող իրավական հիմք համարվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօր գոյություն ունեցող սահմանի համար։

– Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը դեռ տեսանելի չէ։ Նախագահը գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու՝ վարչապետի պահանջի կապակցությամբ, ամենայն հավանականությամբ, կդիմի ՍԴ, վարչապետը քայլեր չի ձեռնարկում ծայրաստիճան լարված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, երկիրը անորոշ վիճակում է… Տեսնո՞ւմ եք արդյոք ներքաղաքական ճգնաժամի որեւէ կապ, որի մեջ Հայաստանի իշխանություններն ընկղմել են Հայաստանը եւ Մոսկովյան պայմանագրի հարյուրամյակը։

– Չեմ կարող հստակ պնդել, որ այն ամենը, ինչ անում է վարչապետի աթոռին կառչած անձը, կապված է Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի հետ։ Բայց այն, որ նրա վարած քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, փաստ է։ Ճիշտ է նաեւ, որ ներկայիս պայմաններում, որտեղ հայտնվել է մեր երկիրը, 100-ամյակի կապակցությամբ պայմանագրին առավել հանգամանալից անդրադառնալու մեր խնդիրն առավել բարդացել է։ Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ իր դիրքորոշումը կարող էր արտահայտել Հայաստանի խորհրդարանը։ Բայց խորհրդարանական մեծամասնությունը չի կատարում իր պարտականությունները՝ ենթարկվելով աթոռին կառչած վարչապետին։ Ուստի շատ ցավալի է, որ մենք՝ որպես պետություն, չենք կարող ավելի հանգամանալից անդրադառնալ այդ հարցին։ Թեեւ համոզված եմ, որ որոշակի հասարակական եւ քաղաքական շրջանակներ անուշադրության չեն մատնի պայմանագրի 100-ամյակը եւ որեւէ կերպ կանդրադառնան այդ թեմային։

– Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձելո՞ւ է վերանայել Մոսկվայի պայմանագիրը:

– Այդ պայմանագրի 90-ամյակի տարում Մոսկվայում Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որից հետո, Էրդողանը, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ նաեւ 1921 թվականին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրին։ Ինձ չի զարմացնի, եթե նույն բանը տեղի ունենա նաեւ այս տարի։ Ուստի, շատ կարեւոր է, որ մենք՝ որպես պետություն, արձագանքենք կամ առնվազն ներկայացնենք մեր դիրքորոշումը Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ դրա տարելիցի կապակցությամբ: Առնվազն՝ Հայաստանին վերաբերող դրույթների մասով։

– Խորհրդարանի հետ պարզ է, իսկ ի՞նչ քայլեր, ըստ Ձեզ, պետք է ձեռնարկեն պետական մյուս ինստիտուտները՝ ԱԳՆ-ն, դիվանագիտական կորպուսը:

– Սկսած նախագահից՝ հանդես գալ այս պայմանագրի անօրինականության մասին հայտարարություններով։ Բայց ներկայիս պայմաններում դժվար թե դա արվի, եւ ակնկալել, որ նախագահը, խորհրդարանը, ԱԳՆ-ն հանդես կգան հայտարարություններով… թեեւ ցանկալի է, բայց ես այդ առումով առանձնապես ակնկալիքներ չունեմ։ Այսօրվա իշխանությունը, որն ունի մեծամասնություն նաեւ խորհրդարանում, նման դիրքորոշում արտահայտելու համար չունի անհրաժեշտ քաղաքական հեղինակություն ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։

-Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անցկացնել Դաշնակցությունը:

– Մենք ունեինք միջոցառումների ծրագիր, որը պետք է մեկնարկեր այս տարվա մարտից եւ տեւեր մինչեւ հոկտեմբերի 13-ը՝ Կարսի պայմանագրի հարյուրամյակը։ Մենք ստիպված եղանք որոշակի փոփոխություններ կատարել այդ ծրագրերում։ Եվ եթե երկրում էլ ավելի ծանր իրավիճակ չստեղծվի, ՀՅԴ-ն մարտի 16-ին հանդես կգա հայտարարությամբ։

Արեւիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

«Գոլոս Արմենիի»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company