Հայրենիքի փրկության շարժումը նախագահի հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի անցկացրել
11 Մարտ 2021
Հայրենիքի փրկության շարժումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Չենք քննարկել, կքննարկենք, հայտարարությամբ հանդես կգանք, եթե հարկ համարենք»,-ասաց Սաղաթելյանը:
Քննարկումը հավանաբար կանցկացվի մարտի 11-ին:
