ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է

14 Մարտ 2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում խոսել է հայաստանյան գնաճի մասին՝ նշելով, որ դրա վրա էականորեն ազդում են միջազգային շուկայի բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բեռնափոխադրումների գների բարձրացում, սննդամթերքի գների կտրուկ աճ։

«Կենտրոնական բանկը և Կառավարությունն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը, և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է։ Եվ, բնականաբար, պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ եթե նայենք, թե ինչ տրենդներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գներն աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»,- հավելել է էկոնոմիկայի նախարարը և կարծիք հայտնել, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, ու գնաճը կվերադառնա թիրախային միջակայք։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով նախարարի այս հիմնավորումներին և խուճապի չմատնվելու հորդորներին՝ նշեց․

«Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է, որովհետև լինելով էկոնոմիկայի նախարար՝ հիմա էլ նախորդ 10-15 տարիների համեմատ երկրում առկա աննախադեպ գնաճը բացատրում է միջազգային շուկաների փոփոխություններով։ Այո՛, իհարկե, միջազգային շուկաներում որոշակի տրանսպորտային ծախսերի աճ կա և սննդամթերքի որոշակի գնաճ, բայց հիմնական գործոնը նախևառաջ այն է, որ վերջին 3-4 ամիսներին ազգային արժույթը 10 տոկոս արժեզրկվել է, իսկ Հայաստանում գներն արտացոլված են և հաշվարկվում են ՀՀ ազգային արժույթով»։

Տնտեսագետը մանիպուլյացիա որակեց նախարարի պնդումները և հիշեցրեց, որ մեր երկրում սպառվող հիմնական սննդամթերքը մեծ մասամբ ներկրվում է, կամ ունի ներկրման բաղադրիչ․

«Հետևաբար, եթե ազգային արժույթը արժեզրկվում է 10 տոկոսի չափով, ապա պետք է սպասել այդ ապրանքների առնվազն 10 տոկոս գնաճի, և նոր դրան գումարվում են տրանսպորտային ծախսերի ավելացումը կամ այլ գործոններ։ Նաև նշեմ, որ ապրանքներ կան, օրինակ՝ կաթնամթերք, ձեթ, որոնց գները միջազգային շուկաներում թանկացել է 5-6 տոկոսով, և եթե նույնիսկ դրան էլ գումարենք 10 տոկոս ազգային արժույթի արժեզրկում, բայց մենք ունենք 30-40 տոկոս գնաճ, հետևաբար՝ շարունակում է ազդել նաև մեր երկրի տնտեսության ներկրման մոնոպոլ բարձր աստիճանը»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այն գործոնները, որոնք բերել են գնաճի, կայուն կերպով կան և խորանում են․

«Փափուկ բարձը, որ դնում են հանրության գլխի տակ, այլևս այդ բարձի էֆեկտն էլ չի աշխատում, որովհետև մարդիկ, ի վերջո, կհավատան մի ամիս, մեկ տարի, երկու տարի, երեք տարի, բայց ակնհայտ է, որ ինչ խոստանում են, դրա ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Եվ, ի վերջո, մարդն ինչքան պետք է պրիմիտիվ մտածելակերպ ունենա, որ այսքանից հետո նորից այդ հորդորներին, նրանց գնահատումներին հավատա»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company