ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե նույնիսկ Արցախը ժամկետային զինծառայողներ չունենա, կամավորականները հերիք են, որ Արցախը ունենա բանակ

14 Մարտ 2021

Տևական պասիվությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական նստավայրում հյուրընկալել է տեղահանված բնակավայրերի բնակիչներին ու հայտարարել․ «Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»։

«Կամավորական շարժում» ՀԿ-ի խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանին hraparak.am-ը հարցրեց՝ Արցախում նման հարց քննարկվո՞ւմ է, թե՞ պարզապես ընդունեց տնից զրկված հադրութցիներին։ Զինվորականը համոզված է, որ Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայանությամբ «կամ ոնց ուզում եք անվանեք», Լեռնային Ղարաբաղի տարածքները վերականգնվելու են։

«Բոլոր սահմանագծումները, սահմանափաչումները, որ արվում են հիմա՝ Հայաստանում՝ Սյունիքում բոլորն այն մասին են հուշում, որ ուզում են վերադառնալ Սովետական Միության գծած սահմաններին։ Եվ ես չեմ կասկածում, որ Արցախում էլ պետք է լինեն Սովետական Միության օրոք սահմանները։ Իհարկե՝ իմ ցանկությամբ՝ մենք պետք է վերականգնենք Արցախի Հանրապետության սահմանները՝ համաձայն Սահմանադրության»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ հերքեց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:

«Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որի տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից»,-ասել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Այնուամենայնիվ, 44 օրվա պատերազմի ընթացքում, նաև հետո, հասարակությունը սովորեց չհավատալ պաշտոնական տեղեկատվությանը։ Իսկ Արտաշես Մխթիարյանը հավատո՞ւմ է և կամ ինչ տեղեկատվություն ունի։ Ասաց, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին հավատում է։ «Երբ ինքը Մատաղիսի շտաբի հրամանատարն էր, ես այդ զորամասի շտաբի պետն էի։ Ես հավատում եմ Արզումանյան Միքայելին, նա երբեք այս դավաճանական իշխանությանը իշխանահաճո քայլեր չի կատարի։ Ինքը տղամարդ է, ու անելու է էն, ինչ պետք է հայրենիքին։ Մի մոռացեք, որ նա նաև «Ասկոլկի» զինվորն է եղել»,-ասաց զինվորականը։

Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ կապված, որ «Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր»։ Արտաշես Մխիթարյանը ավելացնում է․«Եթե նույնիսկ Արցախը ժամկետային զինծառայողներ չունենա, Արցախի կամավորականները հերիք են, որպեսզի Արցախը ունենա բանակ։ Ու դրանցից մեկը ես կլինեմ»։

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հանդես էր եկել հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչով՝ հիշեցնելով, որ հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցույցերին ամենաակտիվ մասնակցությունը բերող Արտաշես Մխիթարյանի համար Սասուն Միքայելյանի կոչը ոչինչ չի նշանակում։ Ասաց․«Սասուն Միքայելյանը իրենց խայտառակել է դեռ 2018թ․ սեպտեմբերին, երբ հայտարարեց, որ իրենց կոչված Թավշյա հեղափոությունը ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը։ Էդ ժամանակվանից ինքը իրա տապանաքարի վրա գրեց՝ դավաճան։ Եվ դավաճանեց ինքը իր սպարապետին՝ Վազգեն Սարգսյանին, երբ իր համախոհների հետ հայտարարեց, որ 30 տարվա մեջ մենք բանակ չենք ունեցել ու էս 2 տարվա ըթնացքում է բանակ ստեղծվել»։

Անուշ Դաշտենց

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company