ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս ինտենսիվությամբ շարունակելու պարագայում անխուսափելիորեն հայտնվելու ենք հումանիտար աղետի շեմին

16 Մարտ 2021

Կառավարությունը նախորդ շաբաթ ընդունեց ընդգրկուն նախագծերի փաթեթ, որը վերաբերում է ինչպես կրթության ոլորտի, այնպես էլ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատմանը: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համար նշված գործընթացը սպասելի էր ու կանխատեսվող:

«Եթե շատ պարզ ու ընդհանրական ներկայացնեմ, իրավիճակը հետևյալն է. 2020 թվականը մեր երկրում ամփոփվել է 7,6 տոկոս տնտեսական անկմամբ: Տնտեսական անկումը շարունակվում է նաև հիմա:

Արդեն 2021 թ. հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով: Համաչափ անկում է կանխատեսվում նաև փետրվարին: Առաջին հերթին այս իրավիճակը պետական բյուջեի հարկային եկամուտների նվազմանն է բերում: Երկրորդ՝ առաջացնում է սոցիալական լրացուցիչ ծախսեր՝ պայմանավորված թե՛ Covid -19-ի համավարակի հետևանքների դեմ պայքարի ձախողմամբ, թե՛ 2020 թ.-ի վերջում վրա հասած պատերազմով ու խայտառակ կապիտուլ յացիայով: Այս իրողությունների հետևանքով ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք, փաստացի, լրացուցիչ սոցիալական աջակցության անհրաժեշտություն ունեն: Կան նաև մարդիկ, որոնք բնակարաններ ու կայուն եկամուտ են կորցրել: Եվ ամենակարևորը՝ ունենք նահատակված զինվորների հազարավոր ընտանիքներ, տասնյակ հազարավոր վիրավորներ: Այս ամենին էլ գումարենք գործազրկության մակարդակը, որը բարձրացել է. միայն վերջին 9 ամիսներին ՀՀ-ում մոտ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունն ու կայուն եկամուտը: Ու, ցավոք, նրանցից շուրջ 28 հազարն ընդհանրապես աշխատանք չի փնտրում, այսինքն, որևէ կերպ աշխատանք գտնելու կամ զբաղված դառնալու հույսն է կորցրել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ նկարագրվածները մտահոգիչ փաստեր են:

«Այս պարագայում, երբ իշխանությունն ապիկար է ու չի կարողանում հակաճգնաժամային ճիշտ քաղաքականություն վարել, գնում է անհասկանալի ճանապարհով և անընդհատ մեղավորների է փնտրում: Այս իշխանությունն անընդհատ ձախողում է ու փոխանակ իրապես գնահատի ձախողման խնդիրները, վերանայի մոտեցումները, այլ ուղիով է շարժվում: Եվ նման իրավիճակում, բնականաբար, պետական ծախսերի, այդ թվում՝ սոցիալական նվազագույն աջակցության ծախսերի կրճատմանն այլըտրանք չի մնում: Չմոռանանք նաև, որ ինչքան հնարավորություն ունեին, ավելացրել են արտաքին պարտքի բեռը. 2017 թ. համեմատ արտաքին պարտքը 2020 թ.-ին արդեն շուրջ 30 տոկոսով աճել է: Այսինքն, նման պայմաններում երկու բան պետք է անեն՝ ավելացնել արտաքին պարտք, ինչն անում են, և երկրորդ՝ պետական բյուջեի ծախսերի, այդ թվում՝ սոցիալական ծախսերի կրճատում, ինչն արդեն սկսել են անել: Մենք տեսանք այս օրինակը ՄԻՊ գրասենյակի, կրթության ոլորտի մասով: Այսպես շարունակվելու պարագայում կանդրադառնան նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատմանը, ինչպես նաև պետական հատվածի զանգվածային ազատումներին»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով նշված բոլոր հանգամանքներից բխող սոցիալական հետևանքների մասին՝ նա հավելեց. «Ունենք մի իրավիճակ, երբ թռիչքաձև աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, իսկ մարդկանց եկամուտները նվազում են, զուգահեռ՝ բարձրանում է գործազրկության մակարդակը: Այդ ֆոնին նաև սոցիալական ծախսերը կրճատելն ինքնին, առանձին վերցրած, աղքատություն ծնող և սոցիալական վիճակը խորացնող գործոն է հանդիսանում: Սա է օբյեկտիվ իրավիճակը, ու այս ինտենսիվությամբ շարունակելու պարագայում անխուսափելիորեն հայտնվելու ենք հումանիտար աղետի շեմին: Եվ, բնականաբար, անդառնալի հետևանքներ ենք ունենալու թե՛ տնտեսական համակարգի կորուստների, թե՛ նաև սոցիալական վիճակի խորացման իմաստով»:

Անդրադառնալով հատկապես ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախաձեռնությանը՝ Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Առհասարակ, այս կառավարության գործելաոճի մեջ տրամաբանություն փնտրելն անօգուտ գործ է, ինչպես անօգուտ է փնտրել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ցանկությունը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ իրենք այս իրավիճակից փորձում են նաև իրենց նեղ խմբակի քաղաքական շահերն առաջ մղել: Որպես ՀՀ քաղաքացի, երկու բան ինձ համար ակնհայտ է. նախևառաջ՝ ՄԻՊ-ը և ՄԻՊ գրասենյակը հլուհնազանդ չեն ենթարկվում օրվա քաղաքական խմբակի քմահաճույքներին, առանձին դեպքերում նաև ապազգային գործելաոճին: Երկրորդ՝ ընդգծված ցույց են տալիս, թե ինչպես պետք է գործի պետական մարմինը, ինչ ուղղություններով՝ չունենալով անգամ այնչափ լծակներ, որքան ունեն կառավարությունը կամ Ազգային ժողովը:

ՄԻՊ գրասենյակն իր առավելագույն գործիքակազմով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանն է նպաստում: Եվ սա, իհարկե, զայրացնում է օրվա իշխանություններին՝ քաղաքական խմբակին, որովհետև ակնհայտ է դառնում, որ, այո, կան ելքեր, անելիքներ, գործելու ուղղություններ, որոնք թողած՝ իրենք զբաղված են իրենց աթոռները պահպանելու և իշխանությունը մեկ օր ավել ձգելու գործով:

Փորձում են մեկ գնդակով երկու նապաստակ սպանել՝ և՛ պատժել ՄԻՊ-ին և՛, իհարկե, ֆինանսավորումը կրճատելով՝ ազդել ՄԻՊ-ի գործունեության արդյունավետության ու ընդհանուր ծավալի վրա:

Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ այս պահին պետական ծախսերի մեջ կան բազմաթիվ ուղղություններ, որոնք անարդյունավետ են: Հատկապես այն ծրագրերը, որոնք կյանքի կոչեցին ոտքի վրա՝ անունը դնելով կորոնավիրուսի դեմ պայքար: Այսօր չկա դրանց ազդեցության գնահատումը:

Հաշվի առնելով ընդհանուր գնահատումները՝ մեծ է հավանականությունը, որ հետո կպարզվի դրանց անարդյունավետության մասին: Ի վերջո, մեկ տարի է անցել, լիարժեք տեղեկություն կա դրանք գնահատելու համար, բայց չեն անում: Կա՛մ չեն կարողանում անել, որովհետև ձևը չգիտեն, կա՛մ չեն ուզում անել, որովհետև համոզված են, որ ձախողել են այդ ծրագրերը»:

Տնտեսագետի խոսքով, այդ ուղղություններին ուշադրություն դարձնելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և պետական ծրագրերը վերաիմաստավորելու փոխարեն իշխանությունները այլ ճանապարհով են գնացել: «Ակնհայտորեն այնպիսի ծախսեր են կրճատում, որոնք, ընդհակառակը, անհրաժեշտ են ու պետք է կատարվեն՝ ելնելով օրվա օբյեկտիվ իրավիճակից»,-ասաց նա:

Աննա Բադալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company