ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Ո՞ւր ենք գնում Նիկոլի հետ

18 Մարտ 2021

Նախորդ հոդվածում նշել էինք, որ հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվել է հրադադար, այլ ոչ թե խաղաղություն: Թերևս միայն նիկոլականների համար է խաղաղություն հաստատվել, բայց նախկինները խանգարում են այն վայելել: Վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ չի բացառում ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, եթե, իհարկե, հայերը կատարեն կապիտուլյացիայի բոլոր պայմանները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, օգտվելով իր հաղթանակից, քամելու է Հայաստանը մինչև վերջ և հաջողելու է, քանի դեռ ՀՀ իշխանության գլխին է կապիտուլյացիան ստորագրողը: Օրինակ` իր օգտին կվերագծի հայ-ադրբեջանական սահմանները, Հայաստանի տարածքով կանցկացնի Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան կոմունիկացիաները, կպահանջի իրենց բնակավայրեր վերադարձնել ՀԽՍՀ տարածքում ապրած ազերիներին կամ հատուցում կպահանջի նրանց համար և այլն: Իսկ իր վերջին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Ն. Փաշինյանի` «Իսկանդեր» հրթիռի վերաբերյալ տված ծիծաղելի գնահատականի առնչությամբ, հազիվ զսպելով հռհռոցը և գնահատելով իրավիճակը Հայաստանում որպես քաոսային և տրագիկոմիկական, առաջարկեց ռուսներին ետ վերցնել այն հայերից` ակնարկելով, որ նման կոմեդիանտի ձեռքում, ինչպիսին է, իր կարծիքով, ՀՀ վարչապետը, այն նույնքան վտանգավոր է, որքան նռնակը` կապիկի ձեռքում: Այսինքն` առաջարկում էր զինաթափել Հայաստանը: Եվ դա զարմանալի չէ. եթե հակառակորդիդ ծնկի ես բերել, եթե նա պատրաստակամ է կատարելու քո բոլոր պահանջները, ապա ինչո՞ւ մինչև վերջ չօգտվել այդ հնարավորությունից: Եթե պարտված պետության կառավարությունն ու խորհրդարանը և քաղաքացիների զգալի մասը պաշտպանում են կապիտուլյացիան ստորագրած ղեկավարին, այսինքն` ընդունում են այդ կապիտուլյացիան և նույնպես պատրաստ են կատարելու դրա պայմանները, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը սահմանափակի իր ախորժակը: Այն, ինչ կատարվել է պատերազմից հետո` անցած երեք ամիսների ընթացքում, դրա վկայությունն է: Մի խոսքով` քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության գլխին է, Ի. Ալիևի սանձարձակ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ շարունակվելու է:

Միայն մի բան է կաշկանդում նրան էլ ավելի ընդլայնելու Հայաստանի նկատմամբ իր ոտնձգությունները. նա գիտակցում է, որ ստիպված է լինելու պատասխան տալ տարածաշրջանում գլոբալ ուժային կենտրոնների կողմից սահմանված կարմիր գծերը խախտելու համար, և վստահ չէ, թե ավագ եղբայր Թուրքիան կկարողանա օգնել իրեն՝ խուսափելու պատասխանատվությունից: Այդ ուժային կենտրոններից և ոչ մեկը հավանություն չի տվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը: Ավելին՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները բազմիցս հայտարարել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ԵԱՀԿ համանախագահների կողմից առաջ քաշված այս սկզբունքի հիմնավորմանը: Այն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ կամ այլ կազմակերպությունների` խաղաղության կոչող բանաձևերով չէ, որ հիմնավորվում է: Դրա հիմքում ընկած են ռազմական փորձագետների և դիտորդների այն եզրակացությունները, ըստ որոնց` հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի ուժերն ու ռեսուրսներն ընդհանուր առմամբ հավասարազոր են, իսկ ուժերի նման հարաբերակցության դեպքում պատերազմը կհանգեցնի միայն կողմերի մեծաթիվ, թեկուզև հավասարաչափ զոհերի ու կորուստների, բայց ոչ երբեք հակամարտության կարգավորման: Վերլուծելով պատերազմի ընթացքը` կարելի էր կարծել, թե հավասարակշռությունը խախտվել է ադրբեջանցիների օգտին Թուրքիայի կողմից նրանց ցուցաբերված ռազմական օգնության շնորհիվ, բայց չէ՞ որ Հայաստանը այն կարող է վերականգնել ՌԴ-ի օգնությամբ: Միայն պատերազմից հետո, համադրելով փաստերը, օտարազգի քաղաքագետները հասկացան Ադրբեջանի հաջողության գաղտնիքը կամ, կարելի է ասել, պարզեցին, որ ադրբեջանցիների հաղթանակի գաղտնի զենքը Ն. Փաշինյանն է: Պատերազմի ընթացքում նրա`որպես գերագույն հրամանատարի բոլոր գործողություններն ուղղված են եղել բանակի ոչ արդյունավետ օգտագործմանն ու հրամանատարական կազմի` պարտականությունների կատարմանը խոչընդոտելուն:

Որպես երկրի քաղաքական ղեկավար` նա մոլորության մեջ է գցել ոչ միայն սեփական երկրի քաղաքացիներին, այլև միջազգային հանրությանը` կեղծելով պատերազմի իրական ընթացքի մասին տեղեկատվությունը: Նա ոչ միայն չի դիմել ՀՀ դաշնակիցների օգնությանը, այլև մերժել է նրանց` ռազմական, քաղաքական ու դիվանագիտական օգնության և միջնորդության առաջարկները: Վերը նշվածից միջազգային դիտորդներն ու քաղաքագետները միայն մեկ բան կարող են եզրակացնել. Արցախյան պատերազմը և դրա ընթացքը ծրագրվել և կազմակերպվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ ՀՀ գերագույն հրամանատարի ներգրավմամբ և Արցախը հանձնելու նրա համաձայնությամբ: Նրանք նաև հասկացել են, որ միայն այս դեպքում Ի. Ալիևը կարող էր համարձակվել խախտելով եռանախագահների նշագծած կարմիր գիծը պատերազմ սկսել Հայաստանի դեմ:

Արցախյան այս պատերազմը դարձավ ևս մեկ ծանրակշիռ ապացույց այն բանի, որ Թուրքիան ինքնուրույն, եթե չասենք` ինքնագլուխ խաղացող է դարձել միջազգային թատերաբեմում, պատերազմներ է ծրագրում և իրականացնում, մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում իրենց շահերն ունեցող պետություններին:

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմը և դրա հետևանքները անակնկալի բերեցին Արևմուտքին: 2020 թ. աշնանը ԱՄՆ-ն զբաղված էր նախագահական ընտրություններով, Թրամփ-Բայդեն, հանրապետականներ-դեմոկրատներ աղմկալի գզվռտուքով, սևամորթների և ԼԳԲՏ համայնքի նկատմամբ մեղքերը քավելով ու հարգանքի տուրք մատուցելով, համաճարակի հետևանքով ծագած սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելով, իսկ ԵՄ քաղաքական ղեկավարությունը, համաճարակին դիմակայելուց զատ, տարված էր հակապուտինականության մոլուցքով, աճեցնում էր Նավալնի անունով մի հոմունկուլուս` Ռուսաստան նետելու նպատակով` հույս ունենալով, որ նա կկրկնի նույն սրվակում աճեցված և Հայաստանում երեք տարի առաջ իշխանության բերված մեկ այլ հոմունկուլուսի հաջող օրինակը:

Օգտվելով այդ իրավիճակից` Ադրբեջանը Թուրքիայի հետ Ն. Փաշինյանի աջակցությամբ, հնարավորինս կաշկանդելով ու սահմանափակելով ՌԴ ռազմաքաղաքական ու դիվանագիտական ներգրավումը (այդպիսով գոհացնելով նաև եվրոպացիներին), խախտեց ուժերի դասավորությունն ու հավասարակշռությունը Հարավային Կովկասում և փաստորեն խաղից դուրս թողեց Արևմուտքին: Սակայն արևմտյան քաղաքական շրջանակները, վերլուծելով և գնահատելով Հարավային Կովկասում անցած տարվա իրադարձությունների նկատմամբ իրենց կրավորական դիրքորոշման հետևանքները, կոչ են անում Ջ. Բայդենին սաստելու Էրդողանին և Ալիևին, նորից հսկողության տակ վերցնելու տարածաշրջանում ծավալվող գործընթացները: Իհարկե, Արևմուտքի զայրույթի պատճառը հայերի կրած կորուստները չեն: Դատելով իրադարձություններին արևմտյան հեղինակավոր քաղաքական գործիչների տված գնահատականներից` Արևմուտքը լրջորեն մտահոգված է Էրդողանի` իր շահերն անտեսելու և ինքնագլուխ որոշումներ կայացնելու համարձակությամբ: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիան չկատարեց իր առջև դրված խնդիրը՝ դիմակայել և քայլ առ քայլ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից:

Ավելին`համագործակցելով Էրդողանը և Պուտինը կիսեցին Ղարաբաղը, հաստատվեցին Ադրբեջանում և ամրապնդում են իրենց դիրքերը` բնավ հաշվի չնստելով ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի հետ:

Ամերիկացիների հույսերը, թե Թուրքիայի համագործակցությունը ՌԴ-ի հետ ընդամենը խաղ է, և Թուրքիան հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքին, ռուսներից C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից և Արցախում համաձայնեցված քայլերից հետո պարզվեց, որ անհիմն էին, և նրանք հասկացան, որ այլևս չի կարելի վստահել Թուրքիային: Իհարկե, այդ նույն փորձագետները շատ լավ հասկանում են, որ Էրդողանն իր նպատակներն է հետապնդում այս տարածաշրջանում և հավակնում է ինքնուրույն դերակատար լինելու այստեղ, այլ ոչ թե հանձնարարականներ կատարող: Սա է անհանգստացնում ՆԱՏՕ-ին: Սա է անհանգստացնում նաև Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին: Այս երկրներից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիայի հզորացումը և աշխարհաքաղաքական հավակնություններն անխուսափելիորեն կհանգեցնեն շարունակական լարվածության Մերձավորարևելյան տարածաշրջանում և վերջիվերջո կարող են խախտել ողջ աշխարհակարգը:

ԱՄՆ-ն չի ցանկանում Մերձավոր Արևելքում, Իրանից բացի, ունենալ ևս մեկ սպառնալիք` ի դեմս Թուրքիայի, որը հետևողականորեն սրում է հարաբերությունները ԱՄՆ մյուս դաշնակիցների՝ Հունաստանի, Ֆրանսիայի և Իսրայելի հետ, չի հանդուրժում նաև ամերիկյան օժանդակությունը քրդերին՝ վերջիններիս անջատողական մղումներում: Ամերիկացի քաղաքագետները, մոդելավորելով նման զարգացումները, դեռ նախագահ Օբամայի օրոք նախազգուշացնում էին, որ Էրդողանի նեոօսմանական հավակնությունները և դրանց իրականացմանն ուղղված հետևողական քայլերը կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն: Նման կանխատեսումներն ավելի ամրապնդվեցին, երբ Թուրքիան սկսեց համագործակցել ՌԴ-ի հետ` հետապնդելով իր սեփական աշխարհաքաղաքական նպատակները տարածաշրջանում: Միանգամից նշենք, որ գործակցությունը վերջինիս հետ զուտ մարտավարական է: Ռուսները հստակ գիտակցում են, որ թուրքերի ռազմավարական նպատակները հակասում են ոչ միայն Արևմուտքի, այլև իրենց շահերին: Եթե Ռուսաստանի աշխարհաքաղաքական ավանդական պատկերացմամբ Հարավային Կովկասը իր ներքին խնդիրն է, այսինքն` Ռուսական և Խորհրդային կայսրությունների բաղկացուցիչ մասն է կազմել, ապա Միացյալ Նահանգների տեսանկյունից այն Մերձավորարևելյան տարածաշրջանի բաղկացուցիչ մասն է: Այժմ աշխարհաքաղաքական այս երկու հսկա տեկտոնիկ սալաշերտերի արանքում, օգտվելով դրանց հակամարտությունից, Էրդողանը նպատակ է դրել ձևավորելու նոր՝ թյուրքական սալաշերտ և համառորեն փորձում է հասնել այդ նպատակին:

Թուրքական շահերի հետապնդման տարածքը համընկնում է Օսմանյան կայսրության տարածքին, որն այսօր` 100 տարի անց, դարձել է ամերիկյան գլոբալ շահերի դաշտ, և Էրդողանը ամեն քայլափոխի դեմ է առնում ամերիկյան դիմակայության և ամեն մի նոր քայլով ԱՄՆ-ի երբեմնի հնազանդ դաշնակցից վերածվում է մրցակցի: Դժվար է չափել Էրդողանի համառության և ամերիկացիների համբերության սահմանները: Մի կողմից` տրամաբանությունից դուրս է, որ Թուրքիան, տնտեսապես, քաղաքականապես ու ռազմական առումով, ինչպես ասում են, ոտքով ու գլխով կախված լինելով Միացյալ Նահանգներից, համարձակվում է հակադրվել նրան: Մյուս կողմից` նույնքան տրամաբանական է, որ ԱՄՆ-ն չի ուզում կորցնել Ռուսաստանին զսպող, ՆԱՏՕ-ի անդամ իր կարևոր դաշնակցին:

Այս տրամաբանական հակասության պատճառը Էրդողանն է, որի նեոօսմանական ռազմավարական ծրագրերը չեն համապատասխանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի ռազմավարությանը: Դա նշանակում է, որ վերջիններիս պետք է Թուրքիան, բայց առանց Էրդողանի: 2016 թ. նրանք փորձեցին հեղաշրջման միջոցով ազատվել նրանից: Չհաջողվեց: Փոխարենը Էրդողանին հաջողվեց տեղի ունեցածն օգտագործել ներքաղաքական խնդիրների արմատական լուծման համար` մաքրելով քաղաքական դաշտը, բանակը, պետական բոլոր կառույցները իր հակառակորդներից:

Մի խոսքով` Էրդողանը չափազանց անհարմար գործընկեր է դարձել ԱՄՆ-ի համար, կարող է դիմել ծայրահեղ քայլերի և նույնիսկ շանտաժի իր դաշնակցի հետ հարաբերություններում: Հասկանալով, որ տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմին է, նա փորձում է խցկվել գլոբալ խաղի մեջ` հաշվի չառնելով, որ գերտերությունների աշխարհաքաղաքական պայքարում կարող է կորցնել ամեն ինչ և նույնիսկ հանգեցնել պետության մասնատմանը: Քննադատելով Էրդողանի այս նկրտումները` որոշ թուրք քաղաքագետներ նշում են, որ նրա արկածախնդրության պատճառով Թուրքիան հայտնվել է երկու գերտերությունների ճիրաններում և ենթարկվում է սաստկացող և ուժգնացող հարվածների նրանց կողմից: Ակնհայտ է նաև, որ Միացյալ Նահանգները Թուրքիային կարգի հրավիրելու գլխացավանքը փորձում է բարդել ռուսների վրա` հակամարտության դաշտեր ստեղծելով նրանց միջև Սիրիայում, Հարավային Կովկասում և արդեն Ուկրաինայում: Ռուս-ուկրաինական լարվածության սրումը Դոնեցկի և Լուգանսկի շուրջ, ուկրաինա-թուրքական պայմանավորվածությունները ռազմական համագործակցության վերաբերյալ, ամերիկա-թուրքական ռազմածովային զինավարժությունները Սև ծովում այդ մասին են վկայում:

Ընդունելով նման քաղաքական գնահատականները` նշենք, սակայն, որ Էրդողանն ընդունակ է վերջին պահին մի դիրքորոշումից անցում կատարելու հակառակ դիրքորոշման: Օրինակ, ռազմաքաղաքական խաղերի մեջ մտնելով Կիևի հետ և զենք մատակարարելով ուկրաինացիներին, զորակցելով նրանց Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների դեմ սպասվող հարձակման նախապատրաստության գործում, նա վերահաստատում է իր`որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամի կարգավիճակը` միաժամանակ դա ներկայացնելով ոչ թե որպես քայլ` ուղղված ՌԴ-ի դեմ, այլ որպես պայքար անջատողականության և ահաբեկչության դեմ: Միաժամանակ սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան, օգտագործելով գարնան վերջին սպասվող ռուս-ուկրաինական հակամարտության սրումը և օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ ուշադրությունը և ուժերը կենտրոնացած են լինելու Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների պաշտպանության ուղղությամբ, անցնելու է Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական ծրագրի հաջորդ փուլի իրականացմանը. կազմակերպելու և ապահովելու է ադրբեջանական ներխուժումը Սյունիք` միջանցք բացելով Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ռազմավարական անխափան կապի համար:

Այդ ներխուժումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կծախի ամերիկացիների վրա որպես լուրջ հարված ՌԴ և Իրանի դիրքերին տարածաշրջանում, իսկ ռուսներին դա կներկայացնի որպես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության` կոմունիկացիաների վերաբացման մասին կետի իրագործում: Ռուսների և մյուսների բերանը փակելու համար չենք բացառում, որ նա կպարտադրի մեր վարչապետին այդ ներխուժումն օրինականացնելու նպատակով ստորագրել եռակողմ պայմանագիր Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Չի բացառվում, որ նման պայմանագիր կամ բանավոր համաձայնագիր արդեն գոյություն ունի: Սրանով թերևս կարելի է բացատրել Էրդողանի հոգատարությունը Հայաստանում «ժողովրդավարության» և «լեգիտիմ իշխանությունների» հանդեպ:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական հանրությանը կամ, ինչպես ասում են, առաջադեմ մարդկությանը, ապա Էրդողանը ճիգ չի գործադրի` նրանց առջև արդարանալու, քանզի արևմտյան ԶԼՄ-ները այն աստիճան կբորբոքեն նրանց վրդովմունքը ռուսների «հերթական ագրեսիայի» հարցում, որ նրանք ուշադրություն չեն դարձնի Սյունիքի զավթմանը, ինչպես որ, զբաղված լինելով մեկ «առաջադեմ մարդու»՝ Ա. Նավալնու փրկությամբ, չնկատեցին Արցախի բռնազավթումը:

Հ.Գ.
ՀՀ լեգիտիմ վարչապետի եռամյա գործունեության տրամաբանությունը հուշում է նաև, թե որոնք են լինելու նրա հետագա քայլերը: Քանդելով պետությունն ու բանակը` նա նախապատրաստեց և իրականացրեց ՀՀ պարտությունը և Արցախի հանձնումը: Հետևելով իր հովանավորների խորհուրդներին և շարունակելով կատարել իր վրա վերցրած պարտավորությունները` նա իր ողջ հեղափոխական եռանդով կլծվի Հայաստանը ռուսական ազդեցության ոլորտից դուրս բերելու և Թուրքիայի ենթակայության տակ դնելու գործին: Միայն թե ընդդիմությունը չխանգարի:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company