ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Հանրահավաքներում ի՞նչ հրապարակային կոչեր է արել Վազգեն Մանուկյանը

19 Մարտ 2021

Քննարկվող հոդվածը խորհրդային ժամանակներից է գալիս և հակասում է ժողովրդավարական սկզբունքներին

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Մինչ այդ կոմիտեն հայտարարել էր, որ Վազգեն Մանուկյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ս.թ. փետրվարի 12-ին, փետրվարի 20-ին եւ մարտի 9-ին Երեւան քաղաքում հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար (քրօր 301 հոդված): Փորձենք դիտարկել այդ հանցագործության քրեաիրավական էությունը: Հանցագործության օբյեկտը համարվում է ՀՀ անվտանգությունը, սահմանադրական կառուցվածքը, քաղաքական համակարգը, տարածքային ամբողջականությունը, կարգավորվող հասարակական հարաբերությունները:

Իմանալ ավելին Հանցագործության օբյեկտիվ կողմը բնորոշվում է բռնությամբ, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը, քաղաքական համակարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը փոփոխելուն, երկրի անվտանգությունը քայքայելուն, ինչպես նաեւ այդ նպատակով, զինված խմբավորումներ ստեղծելուն, զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, եւ այլն ուղղված կոչերը:

Հրապարակային կոչեր (քրօր 301 հոդված). Պետք է հասկանալ, բանավոր կամ գրավոր ձեւով, կամ տեխնիկական միջոցների, ընդհանուր հաղորդակցական, հեռուստահաղորդումների, ինտերնետային կապի, միջոցների օգտագործմամբ այլ արտահայտությունները, որն ուղղված է այլ անձանց եւ նպատակ է հետապնդում ազդելու նրանց գիտակցության վրա, եւ հակելու, որպեսզի կատարեն պետական իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու եւ այլ արարքներ:

Կոչի պարտադիր պայմանը նրա հրապարակային բնույթն է, ինչն ուղղված է լինում մարդկանց, խմբին, եւ սովորաբար, դրանք արտահայտվում են հանրահավաքներում, եթերում, ցույցերում, եւ այլ հասարակական վայրերում: Հանցագործությունը համարվում է ավարտված՝ կոչը հրապարակելու պահից, իսկ եթե այն ուղեկցվում է զանգվածային անկարգություններ կատարելու, եւ այլն, ապա մեղավոր անձի արարքը որակվում է համակցությամբ՝ հրապարակային կոչեր եւ անկարգություններ: Իսկ երբ հիշյալ հանցագործությունը կատարվում է օտարերկրյա պետության, օտարերկրյա կազմակերպության կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ապա արարքը որակվում է պետական դավաճանություն, օտարերկրյա պետությանն այլ օգնություն ցույց տալու ձեւով:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը կատարվում է միայն ուղղակի դիտավորության ձեւով, անձը գիտակցում է կոչի հրապարակայնությունը, եւ ուղղվածության բնույթը, երբ ցանկանում է գործելու այդ ձեւով: Հանցագործության սուբյեկտ կարող են լինել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, եւ արտերկրի քաղաքացիները, որոնց 16 տարին լրացել է: Ըստ դատական պրակտիկայի, ղեկավար պարզաբանումների, հիշյալ հանցագործությունների վերաբերյալ, քրեական գործեր քննելիս, պարտադիր ապացուցման ենթակա է, թե ինչու է կատարվել արարքը, այսինքն՝ շարժառիթը: Բացի այդ, պահանջվում է քննությամբ հաշվի առնել մի կողմից հրապարակային շահերը (պետության անվտանգություն, սահմանադրական կարգի հիմքեր), մյուս կողմից՝ պաշտպանել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, խոսքի ազատությունը, կարծիքի արտահայտումը, կրոնի ազատությունը, խաղաղ, առանց զենքի հավաքներ, երթեր, ցույցեր, շրջափակումներ եւ այլ իրավունքները:

Հանրահավաքներում ի՞նչ հրապարակային կոչեր է արել Վազգեն Մանուկյանը: Քննչական կոմիտեն դեռեւս չի հրապարակել, թե ո՞ր կոչերն են մեղադրանքի հիմքերը: Սակայն տեղեկատվության միջոցների հրապարակումներից հայտնի է, որ փետրվարի 12-ին, փետրվարի 20-ին եւ մարտի 9-ին ինչ է ասել Վ. Մանուկյանը: Օրինակ, «Հեղափոխությունները նախապատրաստվում են, իսկ ապստամբությունները՝ դժգոհ ժողովուրդը ինքն է ապստամբում: Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբություն ցանկացած միջոցով, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է, որ իշխանությունները հեռանան: Ես կողմնակից եմ» (փետրվարի 12-ի կոչ): «2,5-3 տարի հետո մենք ունեցանք ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց եւ ռազմական բոլոր հաղթանակերը ոչնչացան: Պետությունն անկախ չէ, մեր անկախությունը պաշտպանում է Ռուսաստանը:

Նիկոլն ինքնակամ հրաժարական տվողը չէ, պետք է իշխանությունը վերցնել: Դրա համար առաջարկվում է պլան Ա եւ պլան Բ: Պետք է ջարդել Նիկոլի հենարանները, ոստիկանությանը եւ ԱԱԾ-ի պետին համոզել, որ մեր կողմն անցնեն: Պետք է հավաքներ, երթեր, ցույցեր անել, ավտոմեքենաներով շրջել հանրապետության քաղաքներում, կազմել խմբեր բոլոր մարզերում, շրջափակել շենքեր, կոշտ լինել պատգամավորների նկատմամբ եւ համոզել նրանց: Պլան Բ-ն էլ ասել է, որ այսօր, վաղը կամ տասն օր հետո պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբել եւ վերցնել իշխանությունը» (փետրվարի 20-ի կոչ):

«Մենք ունենք ԱԺ-ն, որը մեր օրենքներով գերագույն իշխանությունն է: Այս տարվա մեջ ինչ որոշում ընդունվել է՝ հօգուտ մեր ժողովրդի եւ պետության շահերից չէ: Մենք շրջափակելու ենք ԱԺ-ն: Այն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար որոշում ընդունելու ժամանակը» (մարտի 9-ի կոչ): ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հանցագործության կազմ առաջացնող վերը շարադրված հատկանիշները համադրենք հանրահավաքներում Վ. Մանուկյանի կոչերին:

Հանրահավաքներում Վ. Մանուկյանի արտաբերած հրապարակային կոչերը՝ պետք է կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնել, շենքեր շրջափակել, ԱԺ-ի մուտքերը փակել եւ պարալիզացնել աշխատանքը, Նիկոլին դուրս շպրտել եւ այլն, առանձին վերցրած իրենց արտահայտման ձեւով եւ բնույթով նման են Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հանցագործության կազմին` օբյեկտիվ կողմի հատկանիշներին:

Սակայն, երբ դրանք դիտարկում ենք նաեւ տվյալ հանցագործության համար պարտադիր պայմաններ հանդիսացող հանցագործության շարժառիթի եւ նպատակի հետ, ապա նկատվում է, որ Վ. Մանուկյանի հրապարակային կոչերը ուղղված են եղել ոչ թե պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով, այլեւ՝ պետական շահերից ելնելով պետության ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ ժողովրդին ստորացուցիչ պարտության հասցրած եւ պետության կառավարումը ձախողած անգործունյա վարչապետին եւ կառավարությանը հեռացնելու, երկիրը նոր վտանգներից փրկելու համար:
Այսպիսով, Վ. Մանուկյանի արարքում բացակայում է քրօրի 301 հոդվածի հանցագործության կազմի սուբյեկտիվ կողմը:

Իսկ ինչ վերաբերում է խաղաղ հավաքներ, ցույցեր, երթեր անցկացնելուն, շենքերը շրջափակելուն, կամ պարալիզացնելուն եւայլն, հրապարակային կոչերին, ապա դրանք երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ: Վ. Մանուկյանի արարքում բացակայում է 301 հոդվածի հանցագործության կազմը: Նաեւ նկատենք, որ քննարկվող հոդվածը խորհրդային ժամանակներից է գալիս, եւ հակասում է ժողովրդավարական սկզբունքներին: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այդ նորմը ուժը կորցրած է ճանաչվել: Եվ 25 հուլիսի 2008թ. ՌԴ օրենքով, նոր խմբագրմամբ կոչվում է «Ծայրահեղական գործողություն կատարելու հրապարակային կոչեր»: Այդ հանցագործության օբյեկտներ են համարվում ահաբեկչություն եւ այլ ահաբեկչական գործողությունները, հրապարակային արդարացնելու կոչերը եւայլն:

Կարծում եմ՝ Վ. Մանուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որը իմքայլականները սկսել են վաղօրոք:

Օրինակ, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «անկախ դատախազի» կարգավիճակով զրույց-հարցաքննություն կազմակերպեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ եւ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի հետ, հայտարարեց, որ «Մանուկյանը Հունանյանին խորհուրդներ է տվել եւ հակել նրան»: Հայտարարվածը համընկնում է ահաբեկչության դրդելը հանցագործության հատկանիշներին:

Այդ սուտ հայտարարությանը պատկան մարմինները չանդրադարձան, իսկ ԱԺ-ն նրա վարքագիծը չքննարկեց: Չափն անցած պատգամավորը վերջերս էլ հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխանության դեմ որեւէ ոտնձգություն պետք է խեղդել օրորոցում… Վազգեն Մանուկյանը մեր պետության եւ բանակի հիմնադիրներից մեկն է, նաեւ փառավոր հաղթանակներ կերտած եւ թուրքին ծնկի բերողն է, մինչդեռ նրա արժանապատվությունը նսեմացնողները պետության համար պարտությունից բացի, ոչ մի բան չեն արել:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ Իրավաբան «Առավոտ» օրաթերթ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company