ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ամեն ինչ անելու ենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ» ձևաչափը ճեղքեր չունենա

24 Մարտ 2021

Դաշնակցությունը միշտ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է առանձին՝ իր սեփական դեմքով ու դիմագծով, բայց այս անգամ, նկատի ունենալով, որ դեռ արտահերթ ընտրությունների հարց օրակարգում չունենք, ձեռնպահ կմնամ ձևաչափերին անդրադառնալուց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։

Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր դաշինքով հանդես գալու մասին լուրերը նա «մտավարժանքներ» որակեց։

«Տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող հնարավոր ձևաչափերը մեծ մասամբ մտավարժանքներ են, որովհետև գոնե մենք որևէ առարկայական քննարկում չունենք, առավել ևս որևէ պայմանավորվածություն չունենք։ Մեզ համար արտահերթ ընտրությունների հարց այս պահին օրակարգում չկա»,-ասաց Արսեն Համբարձումյանը։

Թեև, նրա խոսքով, քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել, բայց իրենց քաղաքական պայքարի նպատակը այս փուլում օրվա իշխանություններից ձերբազատվելն է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, լինեն արտահերթ ընտրություններ և մինչ այդ իրենք չկարողանան հասնել իշխանություններից ձերբազատվելու նպատակին, ընտրություններին մասնակցությունը կծառայեցնեն այդ նպատակին և ձևաչափի մասին իրենց քաղաքական որոշումը կբխի դրանից։

Վարչապետի սեփական թեկնածու հենց կուսակցության ներսից ՀՅԴ-ն կարող է ունենալ՝ վստահեցրեց Արսեն Համբարձումյանը․ ասաց՝ Դաշնակցությունն ունի այն կադրային ներուժը, այն փորձառությունը, որ ի վիճակի է ներկայացնելու վարչապետի նույնիսկ մի քանի թեկնածու, իրենք այդ տեսակ խնդիր չունեն, բայց ներկա փուլում ներքաղաքական պայքարի տրամաբանությունը, նրա համոզմամբ, զուտ իշխանություն-ընդդիմություն պայքար չէ։

«Ներկա փուլում, եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, դրանք չեն լինի բովանդակային ընտրություններ, որովհետև այն վիճակը, որն այսօր մենք ունենք շատ հեռու է բովանդակային ընտրություններ կազմակերպելու իրավիճակից»,-պարզաբանեց նա։

Արսեն Համբարձումյանի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող են քաղաքական ուժերը դուրս գալ քարոզարշավի և ներակայացնել իրենց պատկերացումները, երբ յուրաքանչյուր օր լրջագույն անվտանգային խնդիրների ենք բախվում և երկիրը այս վիճակից փրկելու անհրաժեշտություն ունենք։ Նա համոզված է, որ եթե անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա ոչ թե կլինի ընտրություն, այլ պարզապես քվեարկություն։ Այս պատճառով էլ ՀՅԴ-ն հակված է ընտրություններն անցկացնել Փաշինյանին հեռացնելուց մեկ տարի հետո՝ ժամանակավոր կառավարության կազմակերպմամբ, որի գլուխ կլինի չեզոք անձ, ոչ թե Փաշինյանը։

«Ներկա իշխանությունները հոգեվարքի մեջ են և ինչքան շուտ հեռանան, այնքան լավ կլինի նաև իրենց համար։ Հակառակ պարագայում այդ հոգեվարքը շատ ցավոտ է լինելու և պատասխանատվությունը շատ ավելի խիստ է լինելու։ Նախընթաց ամիսների փորձառությունից ելնելով՝ արձանագրում ենք, որ իշխանության մեղքերի չափաբաժինը գնալով մեծանում է, իշխանության ձախողումների շարքը գնալով մեծանում է, իշխանության որդեգրած գործելաոճի հետևանքով կորուստները գնալով շատանում են, և ի վերջո գալու է պատասխանատվության պահը։ Դրա համար պետք է հասկանան, որ այս կարճ ժամանակահատվածում կատարել են սարսափելի սխալներ, և փորձել ընտրությունների միջոցով վերատադրվել կամ պատասխանատվության և մեղքի բաժինը տարածել այն մարդկանց վրա, ովքեր կքվեարկեն իրենց օգտին, նշանակելու է, որ այդ մարդիկ ստանձնելու են իշխանությունների մեղքի պատասխանատվությունը։ Իշխանությունները փորձելու են մեղավորությունը կիսել այդ մարդկանց հետ»,-ասաց Արսեն Համբարձումյանը։

Նա արձանագրեց, որ գործող իշխանությունների պաշտոնավարումը ոչ միայն նշանավորվեց հայրենիքի զգալի մասը հանձնելով, այլև շեշտակի ավելացավ պետական պարտքը, տնտեսությունը անկում է ապրում, գործազրկության ծավալները ավելացել են, արտագաղթը մեծացել է, բարոյահոգեբանական անկումը հասել է գագաթնակետին, պետական համակարգը անգործության է մատնված։

«Այսքան կարճ ժամանակահատվածում այսքան բացասական հետևանքների հասնելու համար շատ մեծ տաղանդ էր պետք։ Եթե անգամ մեր երկիրը կառավարեին թշնամիները, մեծ դժվարություն կունենային 2,5 տարում այսքան մեծ ձախողումներ արձանագրելու համար, բայց իրենք հաջողել են»,-նշեց նա։

Ազգային ժողովն այսօր վերացրեց ռազմական դրության ռեժիմը։ Արսեն Ահմբարձումյանը սա ևս դիտարկում է իշխող քաղաքական թիմի շահերի տեսանկյունից։

«ԱԺ՝ այսօր կայացրած որոշումը հերթական անգամ վկայեց, որ օրվա իշխանությունը մշտապես առաջնորդվել է սեփական շահերով, ներքին վախերով և իրենց կայացրած որոշումները բխում են գերազանցապես հենց այս նկատառումներից։ Որովհետև անցնող ամիսների ընթացքում բազմիցս բարձրաձայնվեց, որ ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտություն չկա, բայց քաղաքական մեծամասնությունը համառորեն անհիմն պնդումներ էր հնչեցնում, որ մենք հետպատերազմյա իրավիճակում ենք գտնվում, բազմաթիվ մարտահրավերներ և անվտանգային խնդիրներ ունենք, հետևաբար, ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտությունը կա։ Եվ հանկարծ այսօր պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը չկա՝ դարձյալ առանց որևէ բացատրության կամ հիմնավորման։ Սա հստակ վկայում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը թքած ունի ցանկացած տրամաբանության վրա, ցանկացած հիմնավորման վրա և միայն ու միայն առաջնորդվում է սեփական շահախնդրություններով և նպատակադրումներով՝ խուսափել անխուսափելի իրավական պատասխանատվությունից և ամեն կերպ փրկել իրենց սեփական կաշին»,-բացատրեց Արսեն Համբարձումյանը։

Սա ևս, նրա խոսքով, տեղավորվում է արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ, որովհետև մեր Սահմանադրության իրավակարգավորումների շրջանակում վարչապետի հրաժարական հնարավոր չէ ռազմական դրության ռեժիմի պայմաններում։ Այդ արգելքը, նրա խոսքով, շարունակում էին կիրառել, որպեսզի արհեստականորեն խոչընդոտեն վարչապետի հրաժարականի պահանջը։ Բայց երբ որոշեցին, որ ստեղծված իրավիճակից իրենց ձեռնտու ելքը կարող է լինել արտահերթ ընտրությունները, փորձեցին այդ տրամաբանությամբ կառուցել իրենց պատկերացրած քաղաքական զարգացումները։

Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի սցենարների հանգուցալուծումը տեղի ունեցավ 2018 թ-ին՝ շնորհիվ Փաշինյանի մեծ դերասանական տաղանդի՝ համոզված է Արսեն Համբարձումյանը։

Տարբեր ժամանակներում, նրա համոզմամբ, տարբեր ուղղություններից փորձ արվել է հասնել նրան, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը․ «Այդ փորձը արվել է 1999 թ-ին «Հոկտեմբերի 27»-ով, այդ փորձը արվել է 2008 թ-ին, որի հետևանքով ունեցանք «Մարտի 1», այդ փորձը արվել է Սասնա ծռերի կողմից․ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով։ Այս բոլորը մի ընդհանուր սցենարի մաս են կազմում։ Բայց հանգուցալուծումը, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի մեծ դերասանական տաղանդի, տեղի ունեցավ 2018 թ-ին՝ գտան ծաղրածուին, ով կարողացավ, մեկտեղելով մեր ժողովրդական հեքիաթների բացասական հերոսների տարբեր կողմերը, վարդագուն խոստումներով, ոսկե սարեր խոստանալով, անպատասխանատու հայտարարություններով շահել ժողովրդի համակրանքը և, արդյունքում, ունեցանք այն, ինչ ունեցանք»։

Դաշնակցությունը, նրա խոսքով, շատ ու շատ իրավիճակներում ստիպված է եղել միայնակ պայքարելու․ այդ «վճռական մենակի» գիտակցությամբ պատրաստ են առաջնորդվել թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը։

«Վճռականության պակաս չի եղել և չկա։ Անշուշտ, գիտակցում ենք միասնական ճակատով պայքարելու կարևորությունը և ամեն ինչ անելու ենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ» ձևաչափը, որն արդեն ձևավորվել է, որևէ դեպքում ճեղքեր չունենա։ Բայց եթե անգամ ունենանք իրավիճակ, որ հնարավոր չլինի այս ձևաչափը պահպանել, վստահեցնում եմ, որ կգտնենք այլ ձևաչափեր, այլ հնարավորություններ և կշարունակենք մեր պայքարը»,-վստահեցրեց Արսեն Համբարձումյանը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/NO4Xutcw2_U

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company