ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսական դաշտում ևս ամեն օր կրում ենք պարտություններ

27 Մարտ 2021

«Հաղթելով պարտվում ենք». մարտի 26-ին, Հայելի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով մեր երկրի տնտեսական վիճակին:

«Միանշանակ տնտեսական դաշտում ևս ամեն օր կրում ենք պարտություններ, որոնք արտահայտվում են այս կերպ՝ կորցրած համախառն ներքին արդյունք, տնտեսական ակտիվության նվազում, գների աննախադեպ աճ, մարդկանց իրական եկամուտների նվազում և որպես սոցիալական հետևանք՝ աղքատների և ծայրահեղ աղքատների թվի աճ: Օրվա իշխանությունը պետք է մի պահ կանգնի, իրապես հասկանա իրողությունները և անհետանա մեր կյանքից, անհետևանք, սա է իրենց ամենաէֆեկտիվ քայլը, որ կարող են անել, որովհետև 3 տարիների մակրոտնտեսական, սոցիալական, հանրային կյանքի որևէ ոլորտում ցուցանիշները եթե դիտարկենք, տեսնում ենք տոտալ ձախողումներ, անսահման անպատասխանատվություն և միանշանակ նաև հետևանքները զգում ենք մեր ամենօրյա կյանքի վրա»,- ասաց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գալիս էին իշխանության, խոստանում էին դրական անչափելի փոփոխություններ հանրության բոլոր շերտերի համար, բայց տեղի է ունեցել լրիվ հակառակը:

«2017-ի համեմատ 2020թ.-ի ցուցանիշներով մենք ունենք համախառն ներքին արդյունքի անվանական արժեքի ընդամենը 10 % աճ, այն դեպքում, երբ այս ընթացքում մեր երկրի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 27 %-ով՝ 3 անգամ ավելի արագ ավելացրել են արտաքին պարտքը, քան ՀՆԱ-ն: ՀՆԱ-ի իրական ցուցանիշը, այսինքն՝ դրանից հանած գնաճը, ըստ էության ոչ թե 10 % է, այլ դրա կեսը, երեք տարվա ընթացքում իրական ՀՆԱ-ն, եթե սպառողական գների ինդեքսը հաշվի առնենք, առնվազն պաշտոնական վիճակագրությամբ գները 5 %-ից ավելի աճել են»,- ասաց տնտեսագետը:

Ավետիսյանը, վերլուծելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, պնդեց, որ կապիտալ ներդրումները նվազել են բոլոր հնարավոր ուղղություններով՝ օտարերկրյա պորտֆելային, ուղղակի ներդրումները:

«Միայն 2020թ. պատիկներով է նվազել դրանց զուտ ներհոսքը, նաև ներքին ներդրումները: Էապես կրճատվում է նաև մեքենասարքավորումների, այսինքն՝ կապիտալ ապրանքների ներմուծումը ՀՀ, և սրանք փոխառնչվող են: 2019-ին, երբ համավարակ չկար, պատերազմ չկար, աղքատության մակարդակը 2018-ի 23.5 տոկոսից դարձավ 26.3 տոկոս: 2020-ը երբ ամփոփենք, ակնհայտ է, որ ունենալու ենք 30 %-ի մոտ աղքատություն»,- ասաց Թադևոսյանը:

Տնտեսագետն անդրադարձավ նաև մի շարք ցուցանիշների, որոնք ազդում են մարդկանց կյանքի որակի վրա:

«Միջին աշխատավարձը չնչին աճ է ունեցել: 2020թ.-ին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի հետ համեմատած՝ 2-2.5 անգամ ավելի պակաս է աճել, այսինքն՝ իրական եկամուտները նվազել են, իսկ 2021 թ.-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ՝ միջին աշխատավարձը 4 %-ով նվազել է, այն դեպքում, երբ 7 % աճել են սննդամթերքի գները: Երբ անդրադառնում ենք գնաճին և մարդկանց եկամուտներին, պետք է փաստել, որ 2020 թ.-ի առաջին 9 ամիսներին մոտ 50.000 մարդ կորցրել է իր զբաղվածությունը և եկամուտները: Ոչ թե մարդիկ գնացին նպաստից դեպի աշխատանք, ինչպես օրվա իշխանությունները քարոզում էին նախընտրական փուլում, այլ ճիշտ հակառակը, մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, իրենց եկամուտները, և, բնականաբար, առաջանում են նոր իրական խթաններ դեպի աղքատություն»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ այս ամենը շատ լավ հայտնի է նաև իշխանությանը, քանի որ մարդկանց կյանքի որակի վատացումն ակնհայտ է, սակայն դա նրանց չի հուզում, քանի որ միշտ գտնում են մեղավորներ և կտրվում են իրականությունից: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գնաճը պայմանավորում է միջազգային շուկայում թանկացումներով և կոչ է անում քաղաքացիներին խուճապի չմատնվել: Տնտեսագետը պնդում է, որ մասնագիտական առումով նախարարի հայտարարությունները մեկնաբանելը անհնար է և անիմաստ:

«Խուճապի չեն մատնվում մարդիկ, էն էլ հայ մարդը, մարդիկ ուղղակի ուզում են Զատիկին ընդառաջ մի քանի ձու գնել, տանել իրենց տուն: Շուկայում արդեն նկատվում է այդ ապրանքատեսակի էական գնաճ, փետրվարին պաշտոնական վիճակագրությամբ 52 %-ով ձվի գինը թանկացել է, հունվարին՝ 26 %-ով, դեկտեմբերին՝ մոտ 20 %-ով: Սա կապել միջազգային շուկաների հետ, սա պրիմիտիվ անհաս մանիպուլյացիա է: Ճիշտ է, ձվի արտադրության մեջ կա ներմուծման կոմպոնենտ, բնականաբար, դրա վրա ազդել է նաև արժույթի փոխարժեքը, բայց 10 % արժույթի փոխարժեքի թանկացումը և մոտ այդքան էլ կերի թանկացումը միջազգային շուկաներում չէր կարող բերել ձվի գնի կրկնապատկման: Սննդամթերքի գնաճը փետրվարին մոտեցավ 8 %-ի, դրա մեջ մտնում են նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք մեր գնահատմամբ՝ կրկնակի շատ են թանկացել: Ամենավտանգավորն այն է, որ գնաճի բերող գործոնները կան ու խորանում են»,- ասաց Ավետիսյանը:

Տնտեսագետը նշեց, որ 2019-ի առաջին 4 ամիսների ընթացքում ամսական 20 %-ով ձուն էժանացել է, և հասկանալի է, որ տնտեսությունը հյուծվել է, սրան գումարվում է նաև գերշահույթ ստանալու տնտեսվարողների ցանկությունը:

«Ոչ միայն ձուն է թանկացել, բենզինը, սեղմված գազը, առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ձեթ և այլն, սրանք թանկանում են մեծ ինտենսիվությամբ գրեթե ամեն օր: Այստեղ հիմնական բացատրությունն այն է, որ տնտեսությունը հյուծվում է, իսկ շուկայի պետական կարգավորում, այն էլ՝ արդյունավետ, մենք չունենք»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց, որ տնտեսական շոկերը շարունակվելու են և ավելի են խորանալու, քանի որ դեռ առկա են այն հանգամանքները, որոնք նպաստում են դրան:

Անդրադառնալով Հայաստանում ապրանքների թանկացումը միջազգային շուկայում թանկացումներով պայմանավորելուն՝ տնտեսագետը պնդեց.

«Գնաճի և ազգային արժույթի արժեզրկման մեղավորը միջազգային շուկաները չեն, այլ տնտեսության կարգավորողները, կառավարողները, որոնք կոչված են անել այդ գործը և դրա համար են աշխատավարձ ու պարգևավճար ստանում: Ներսի մեղավորներին թողած, դրսում են մեղավորներ փնտրում»:

Տնտեսագետը վտանգավոր որակեց Էկոնոմիկայի նախարարի այն պնդումները, թե ունենալու ենք 10 % տնտեսական աճ, քանի որ հարց է առաջանում, թե որտեղի՞ց է դա լինելու, տնտեսագետի կարծիքով՝ Էկոնոմիկայի նախարարի 10 տոկոսանոց աճ ապահովելու համար բոլոր հնարավոր քայլերը հանրության համար ընդունելի չեն լինելու:

«Լավ, խոստանում եք, բա եթե 10% տնտեսական աճ չլինի, ի՞նչ ես անելու, կախվելո՞ւ ես, ինքնասպա՞ն ես լինելու, ձեր թիմով հեռանալու եք այլ մոլորա՞կ անհետ, ի՞նչ եք անելու, անսահման անպատասխանատվություն է»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց՝ եթե Քերոբյանը մնա նախարար, բազմահազար մարդիկ, այդ թվում՝ ինքը, կլքեն երկիրը, քանի որ անհնար կլինի գոյատևել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company