ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փորձում ենք ժողովրդի մեջ արմատավորել վճռականություն և հարատև պայքարի համոզմունք․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եռօրյա այցով Արցախում էր

02 Մայիս 2021

Ապրիլի 29-ին եռօրյա այցով Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ՀՅԴ Արցախի ԿԿ, ԱՀ ԱԳ նախարարի, ՀՅԴ անդամների, երիտասարդների հետ: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ իր նախորդ այցի հետ համեմատ բնակչության տրամադրության փոփոխություն է նկատում:

«Ես Արցախում եղել եմ նաև դեկտեմբերին: Այն ժամանակ բոլորն ավելի ընկճված վիճակում էին: Այս անգամ տարբերությունը զգալի է հատկապես Ստեփանակերտում. եռուզեռ կա, մարդկանց վերադարձը նկատելի է: Տա Աստված, որ այդ վերադարձը մշտական բնակության նպատակով լինի և արտագաղթը կասեցվի: Անցյալ անգամ հուսահատություն էի տեսել, հիմա վճռականություն եմ նկատում: Մենք էլ փորձում ենք միջոցներ գտնել, որպեսզի ժողովրդին դուրս բերենք այդ վիճակից և կրկին նրանց մեջ արմատավորենք վճռականությունը և հարատև պայքարի համոզմունքը»,- ասել է Հ.Տեր-Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ Դաշնակցության կառույցները, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները նախորդ ամիսների ընթացքում աշխատանքներ են ծավալել, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, թե ինչպիսին է Թուրքիայի, Ադրբեջանի հարձակողական դիմագիծը և ամուր կանգնի Արցախի կողքին:

Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ:

Ապրիլի 30-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է արտաքին ուժերի հետ աշխատանքների համադրման հարցը:

Նույն օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Դավիթ Իշխանյանը հանդիպել են Արցախի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարների՝ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանի և «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ապրիլի 30-ին՝ Արցախ կատարած այցի վերջին օրը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է նաև Ստեփանակերտում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը:

«Պատանիներից յուրաքանչյուրի հայացքի մեջ տեսնում եմ վճռականություն, ապագայի նկատմամբ հավատ և իրենց պատրաստակամությունն ամեն գնով աշխատելու, որ Արցախը մնա կանգուն և իրականանա Արցախի ամբողջականության վերականգնումը»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Արցախ կատարած այցն ուներ նաև ներքին կազմակերպական ուղղվածություն. կայացել է հանդիպում Արցախի կուսակցական շրջանակների հետ:

Ավարտելով հանդիպումները՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ ամփոփել է այցի արդյունքներն ու նոր մարտահրավերներին դիմակայելուն միտված անելիքները։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company