ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Մայիս 9-ի Նորացուած Խորհուրդը

09 Մայիս 2021

Մայիս 9-ի եռատօնը իմաստազրկուած է: Այս հարցումը բնական կարգով կ՛ուրուագծուի բոլորիս մտապատկերին մէջ, երբ այս տարի կ՛անդրադառնանք, որ ազատագրուած Շուշին վերագրաւուած է: Տօնին երկրորդ բաղադրիչը Արցախի պաշտպանութեան բանակին հիմնումն է, իսկ երրորդը` Հայրենական պատերազմին յաղթական աւարտը:

Ցաւալի է, որ այսօր Արցախի զինեալ ուժերու կարգավիճակը խնդրոյ առարկայ է: Փոխուած են նաեւ այն սահմանները, որոնց վրայ կը հսկէին հայկական ուժերը: Յաղթանակի բաժինը այս օրուան առումով կը վերաբերի միայն Հայրենական պատերազմին մասնակցած վերապրող հայերուն:

Եռատօնի խորհուրդը ձեւախեղուած է: Խորհուրդի վերարծարծումը, յատկապէս նոր առաջադրանքներու վերաբանաձեւման առումով, հրամայական է: Այլապէս Մայիս 28-ը պիտի չպահպանէր իր մեծագոյն խորհուրդը, եթէ հայրենիքի խորհրդայնացումով իմաստազրկուած նկատէինք անկախութիւն եւ հանրապետութիւն կերտելու գաղափարը:

Յուսաբեկում յառաջացուցած էր հայրենիքի սահմաններու փոփոխութիւնը, անկախութեան կորուստը, իշխանութեան յանձնումը խորհրդային վարչակարգին: Կար սակայն հայրենիքը վերանկախացնելու հետեւողական պայքարը, աշխատանքը, սերունդներուն մօտ վառ պահելու գերիշխանութեան եւ ազատագրման նպատակները:

Արցախ աշխարհը այսօր ո՛չ միայն կորսնցուցած է ռազմավարական եւ անվտանգային նշանակութիւն ունեցող իր պատմական շրջանները, այլ նաեւ ԼՂԻՄ-եան տարածքները: Իր անվտանգութեան երաշխաւորութիւնը ստանձնած են Ռուսիոյ դաշնութեան խաղաղապահ զօրքերը:

Մայիս 9-ը կը յուշէ ներկայ իրավիճակէն մեկնած առաջադրել հայկական կողմի հետագայ աշխատանքներուն նպատակը:

Եթէ կ՛ընդունինք, որ 9 նոյեմբերի յայտարարութիւնը հրադադարի համաձայնութիւն է եւ ոչ թէ տագնապի լուծում, ապա այդ մէկը կը նշանակէ, որ բանակցութիւնները վերսկսելու օրակարգ ունինք մեր առջեւ: Պահն է, որ հայկական կողմը պահանջէ Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան: Հայաստանի Հանրապետութիւնը մինչ այժմ կը մասնակցէր բանակցութիւններուն իբրեւ Արցախի անվտանգութեան երաշխաւոր: 44-օրեայ պատերազմն ու յետպատերազմեան դասաւորումները կը համոզեն, որ Հայաստանի Հանրապետութիւնը կորսնցուցած է անվտանգութեան երաշխաւոր ըլլալու իր իրաւակարգը: Պահն է իրականացնելու Ստեփանակերտի բանակցային կողմ ըլլալու հանգամանքի ապահովումը: Վերականգնելու իբրեւ պետական անկախ միաւոր բանակցելու իր իրաւունքը իբրեւ հակամարտութեան կողմ:

Բանակցող Ստեփանակերտը կը մշակէ բանակցային նոր ռազմավարութիւն, հիմնուած` հետեւեալ կէտերուն վրայ.

– Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնում,

– Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում,

– Արցախի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի միջեւ սահմանազատման-սահմանագծման իրականացում` առաջադրանք ունենալով հիւսիսային Արցախի վերակցում` Արցախի Հանրապետութեան:

Աշխարհաքաղաքական առումով կը նկատուին ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի վերականգնման միտումներ: Այս կը նշանակէ վերադառնալ Հելսինքեան եզրափակիչ աքթի հիմնարար սկզբունքներուն`

– Տարածքային ամբողջականութիւն

– Ազգերու ինքնորոշման իրաւունք

– Ուժի կիրարկման բացառում

– Կողմերու իրաւահաւասարութիւն

Այս սկզբունքներէն կիրարկելի մնացած է ազգերու ինքնորոշման իրաւունքը: Արդէն ինքնորոշուած Արցախը ունի իրաւական տուեալները վերադառնալու բանակցութիւններուն` իբրեւ բանակցող կողմ, եւ իրականացնելու իր տարածքային ամբողջականութեան վերականգնումն ու իր հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company