ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Դքտ Ռոստոմ Ստեփանեան ( 8 Նոյ. 1922 – 27 Մարտ 2021)

30 Մարտ 2021

Դքտ Ռոստոմ Ստեփանեան

8 Նոյ. 1922 – 27 Մարտ 2021

Մ. Թ. Եան Համայնքաին Խորհրդի անդամ 1987 – 1995

Ընկեր Դքտ Ռոստոմ Ստեփանեանը ծնւել էր Թեհրան, Իրան 1922-ի Նոյեմբեր 8-ին, որպէս Ստեփանեան գերդաստանի կրտսեր զաւակ: Նախնական կրթութիւնը ստացել է Հայոց Ազգային Վարժարանում, ապայ Թեհրանի Ամերիկեան միջնակարգ դպրոցում։

Եղել է յառաջադէմ, շատ աշխատասէր աշակերտ։ Միջնակարգ կրթութիւնը աւարտելով՝ ընդունւեց Թեհրանի համալսարանի Բժշկական բաժնի ներքին հիվանդութիւնների եւ սրտաբանութեան մասնագիտութեան ակադեմեան։

Նա փայլուն կերպով տիրապետում էր անգլերէն լեզւին, պարսկերենին, հայերենին եւ որոշ չափով նաեւ ֆրանսերենին։ 18 տարիքը լրացնելով Ռոստոմը անցնում է Հայ Յեղափոխական Դամնակցութեան շարքերը գործունեայ մասնակցութիւն ծաւալելով Թեհրանի կուսակցական շարքերում։

Դքտ Ստեփանեանը իր բժշկական եւ մասնագիտական գործունէութեան զուգահեռ նախանձախնդրօրէն շարունակեց ազգային եւ կուսակցական իր պարտականութիւնները՝ որին իբր հետեւանք 1960 թւին նշանակւեց իրանում հրատարակւող “Ալիք” Օրաթերթի արտոնատէր, որը հաջողութեամբ շարունակեց շուրջ 22 տարի։

Լուսահոգի Դքտ Ռոստոմ Ստեփանեանը բնակցութիւն հաստատեց Մ. Թ.եան Լոնդոն մայրաքաղաքում 1980 թւին իր սիրեցեալ կեանքի ընկեր լուսահոգի Սեդա-ի հետ։ Նրանք բնակցութիւն հաստատեցին Վիմբլդոն ու Փաթնի քաղաքամասերում եւ անհապաղ զբաղւեցին ազգային ու համայնքային կեանքով։

Ազգային ու հասարակական կեանքին նւիրւած եւ արդեն փորձառու Դքտ Ստեփանեանը ընդունեց իր թեկնածութիւնը Միացեալ Թագաւորութեան Հայ Համայնքային Խորհրդի ընտրութիւններին մասնակցելով։ Նա շարունակեց իր ազգին նւիրւած գործունէութիւնը որպէս Խորհրդի անդամ 1987-1992 կրկին վերընտրւելով 1992-ից 1995:

Դքտ Ստեփանեանը շարունակեց իր դրական ներդրումն ունենալ Լոնդոնաբնակ համայնքի առաջնահերդ խնդիրների ուղութեամբ, դիմելով զանազան միջոցների իրականացնելու համար առանցքային կարեւորութիւն ունեցող երկու հիմնական ծրագրեր՝

Նախ, վաղուց անհրաժեշտ էր Լոնդոնահայութեան համար ապահովել ազգային կենտրոն իր հարմարութիւններով, ի մի հաւաքելու հայ երիտասարդութեան եւ գործոն կազմակերպութիւններին։ Դքտ Ստեփանեանը մասնակից եղաւ հիշեալ նախաձեռնութեան կազմակերպական եւ նիւթական առումով բարէրար անձնաւորութեանց դիմելու գործընթացին հաջողութեամբ իրականացնելով Հայկական կենտրոնի հաստատումը (Armenian Community Centre) եւ պաշտօնական բացման արարողութիւնը Օգո1988-ին դրամատան պարտքի ապահովագրումը համադրելով լուսահոգի ազգային բարէրար Պրն Սիամանթօ Կարապետեանի ամբողջական հանձնառութեամբ, ստանձնելով արձանագրւած կառոյցի խնամակալութեան իր բաժինը։ Հայկական Համայնքային Կենտրոնը աշխատեց շուրջ վեց տարի։ Կարժէ աւելցնել որ կենտրոնը բերեց իր լուրջ դերակատարութիւնը Հայաստանի Դեկ 1988-ի երկրաշարժին հաջորդող անմիջական օգնութեան գործին։

Ցաւոք, տարիներ հետոյ, ժամանակի տնտեսական բարդութիւնների հետեւանքով անհնար եղավ կենտրոնը պահել 1994-ից վերջ։

Հաջորդ անհրաժեշտութիւնը Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թելադրանքից ելնելով եւ զուգահեռ ու համադրաբար արդեն իսկ գործունեայ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախմբի աշխատանքների Դքտ Ստեփանեանի նախաձեռնութեամբ կազմակերպւեց Բրիտանահայ Համայնքային Խորհրդի Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Յանձնախումբը, (CRAG) ստանձնելով նրա նխագահութեան պաշտօնը, որը հաջողութեամբ շարունակեց աւելի քան 10 տարով։

Դքտ Ստեփանեանը նաեւ սատարեց Հայաստան Օգնութեան Հիմնադրամի (Aid Armenia) խնամակալութեան գործին 1993-98 թւականներին։

Դքտ Ստեփանեանը անդամ էր Բրիտանական Բժշկական Միութեան (British Medical Association), նաեւ անդամ Միջազգային Բժշկական եւ Վիրահատման Ամերիկեան Քոլէջի Ակադեմիաի (Վաստակաոր Անդամ – Fellow Emeritus)։ Կարեւոր է անդրադառնալ որ Դքտ Ստեփանեանը Իրանի առաջին սրտի մասնագէտն էր ըստանալով MRCP Բրիտանական տիտղոսը որով հետագային տարիների փորձառութեան իբր արդիւնք պատիւն ուներ օգտագործելու FRCP տիտղոսը (Fellow of the Royal College of Physicians). Իր կրթական եւ ուսումնասիրական գործունէութիւնը ընդարձակելով նա նեւ արժանացաւ Սքոթլանդիաի Բժշկական Քոլէջի անդամակցութեան տիտղոսին (RCPE):

Դքտ Ստեփանեանի բարէսիրական գործունէութեան թերեւս կարեւորագոյն օրինակներից մէկն էր՝ իր սրտաբանութեան մասնագիտական ծառայութեան մատակարարումը Լոնդոնի Համըրսմիթհ Հիւանդանոցում անվճար ծառայութեամբ շուրջ 6 տարիների ընթացքին։

Դքտ Ստեփանեանը (‘Ընկեր Ռոստոմը’ կուսակցական ընտանիքում) ապրեց արդիւնաւետ, բազմակողմանի եւ հետաքրքիր կեանք՝ Նա իր երիտասարդ տարիներին ականատես էր Ռուբեն Տեր-Մինասեանի իր ընտանիքին այցելութեան օրերին որի ընթացքին նաեւ յեղափոխական տիպար ունեցող Ռուբենը խաղաղ մթնոլորտի առիթը օգտագործելով արձանագրում էր իր հետագային հրատարակւելիք հանրահռչակ ՛Ռուբենի Հուշերը՛ հատորները։

Իր ընտանեկան, բարեկամական եւ կուսակցական շրջանակներում յարգւած եւ սիրւած Դքտ Ստեփանեանը ապրեց հետաքրքիր ու նւիրւած կեանք։ Ազգային ու մասնագիտական ասպարեզներում նա ունեցաւ որոշակի ու գործունեայ դերակատարութիւն՝ վայելելով իր մտերմիկ շրջանակի սէրն ու գուրգուրանքը։ Ցաւոք, իր կեանքի վէրջի տարիները գնալով ծանր կացութեան մատնեցին իր առողջական վիճակը։

Իրաւ որ կըսպասէինք իր 100-Ամեակը միասնաբար տօնելու , սակայն նա չը համբերեց եւ թոքերի ծանր բորբոքումի առ ի հետեւանք ազատւեց կեանքի եւ մահւան պայքարից։

Ուրախ ենք տեղեկացնելու որ Լոնդոնաբնակ իր բարեկամները եւ ընկերները առիթը ունեցան վայելելու երկու հպարտալի միջոցառումներ կազմակերպւած Դքտ Ռոստոմի ազգանպաստ գործունէութեան եւ բժշկական ասպարեզներում ունեցած ներդրումի առումով՝ Նախ 2012-ի Նոյեմբերին հաւաքաբար տօնեցինք իր 90 Ամեակը իսկ նույն տարվայ ընթացքին, Դքտ Ստեփանեանը հատուկ գնահատականի արժանացաւ Բրիտանիայի Հայ Բժշկական միութեան կողմից՝ վեթերան եւ հիմնադիր անդամի պատւոյ կոչումը ստանալով։ Սույն միջոցառումը կազմակերպած էր ԲրիտանաՀայ Բժշկական Միութիւնը, Լոնդոնի համալսարանում որին հատուկ հրաւիրւած էին նաեւ Բարոնուհի Քառոլայն Քոքսը եւ Լօրդ Արա Դարզին։

Աստւած լուսաւորէ նրա հոգին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company