ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀՀ քաղաքացիին միակ ողջմիտ ընտրանքը

11 Մայիս 2021

Վերջապէս, երկար ջղապայքարներէ ետք, ՀՀ քաղաքացին իր առջև ունի երկիրը իր ներկայ փակուղիէն դուրս բերելու քաղաքական հզօր այլընտրանքը յանձին Հայաստան Դաշինքին, որ ՀՀ Երկրորդ Նախագահ ՝Պր. Ռոբերտ Քոչարեանի թեկնածութեան շուրջ կը համախմբէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր համակիրներու զանգուածով և Վերածնուած Հայաստան Կուսակցութիւնը։

Կրկնե՞նք անգամ մը ևս, որ կը գտնուինք ճակատագրական ժամանակներու մէջ։ Կրկնե՞նք, որ ՀՀ քաղաքացիի այս քուէն պիտի վերջնականապէս ճշտէ հայ անկախ պետականութեան ճակատագիրը։

Ըսե՞նք, որ հայ ազգի զաւակները այլ պատեհութիւն չեն ունենալու իրենց քուէն տալու մեր երկրի ինքնիշխանութեան և իրենց զաւակներու ազատութեան համար։ Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, այս եզրակացութիւնները արդէն իսկ ամէն հայ քաղաքացիի սեփականութիւնը պէտք է եղած ըլլան։

Միաժամանակ պէտք չէ զարմանալ, որ ՀՀ հասարակութեան մէջ գոյութիւն ունենան կարծիքի բազմաթիւ շերտեր։ Ընդհակառակն պէտք է ողջունել այլակարծութեան խաւերու առկայութիւնը երկրի կեանքին մէջ և անոնց առողջ յարաբերակցութիւնը ազգային բանավէճի դիրքերէն։ Այս ընտրութիւնը մեր այս տարբերութիւններու ընդհարման բեմը չէ։
Մեր երկիրը առևանգուած է Նիկոլ Փաշինեանի պարտութեան վարչակարգին կողմէ և զայն վերագրաւելու առաջնահերթ խնդիրը ունի այսօր ՀՀ քաղաքացին։ Նախ պէտք է վերականգնել ՀՀ ժողովրդավարութեան փուլ եկած շէնքը տեղ բանալու համար մեր ազգային առողջ բանավէճին։

Առողջ քաղաքական դաշտը վաղուց դուրս թափած պիտի ըլլար նմանօրինակ տարրերը քաղաքական ուժերու դասաւորման ոլորտէն։ Այն իրողութիւնը, որ անձեռնհասներու այս հաւաքածոն կրցած է վերապրիլ ՀՀ քաղաքական բեմին վրայ, ինքնին կը վկայէ, թէ լուրջ բացեր գոյութիւն ունին ներկայ ժամանակներու հայ քաղաքական մտքի գործադաշտին մէջ։ Փաստը այն է, որ անոնք իշխանութիւն են այսօր։ Իշխանութի՛ւն՝ որ դարձաւ հայ անկախ պետականութեան պարտադրուած պարտութեան դժխեմ գործիքը և կը շարունակէ մնալ իշխանութեան վրայ և գործել իր աւերը…Այս իսկ մեզի ըսել կու տայ, որ իսկական մեղաւորը Փաշինեանը չէ այս պարագային։ Մեղաւորը Փաշինեանի ամբոխավարութեան հետևողներն են։ Մեղաւորը այս մոլորութիւնը ազգին — թէկուզ ակամայ — պարտադրողներն են, ինչպէս մարդկութեան առջև մեղաւոր են Հիթլէրը իշխանութեան բերող Վայմարի Հանրապետութեան քաղաքացիները։ Այսպէս է, երբ քաղաքացին իր քաղաքական դատողութիւնը կամովին կը յանձնէ իր զգացումները չարաշահողներուն։ Վե՛րջ՝ այս անկումային իրավիճակին։

Այսօր հասած է վայրկեանը ազգային այս մեծ սխալը սրբագրելու։ ՀՀ սրտցաւ քաղաքացիին համար միայն մէկ ողջմիտ ընտրանք գոյութիւն ունի ներկայիս այս թիւրիմացութիւնն ու չարիքը ՀՀ Սահմանադրութեան գործիքներով չէզոքացնել կարենալու համար։ ԱՌԱՆՑ ՏԱՏԱՆՈՒՄԻ ԶՕՐԱՎԻ՛Գ ԿԱՆԳՆԻԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ։ Զօրավիգ կանգնիլ՝ եթէ նոյնիսկ վերապահութիւններ ունիս դաշինքի թեկնածուին հանդէպ։ Այդ տարբերութիւնները միշտ պիտի ըլլան և օրը-օրին պէտք է բերուին սեղան և համապատասխան լուծումներ գտնեն։ Այսօր այդ վէճերուն ժամանակը չէ։Այսօր մենք մեր քուէն պիտի տանք միայն ու միայն Հայաստան Դաշինքին։ Քանի որ մենք մեր երկիրը ազատագրելու խնդիր ունինք։ Մեր հայրենիքը փրկելու միակ ճանապարհն է ասիկա։ ՀՀ քաղաքացին պարտական է ինքնիր առջև և ինքնիր սերունդներուն առջև Նիկոլ Փաշինեան աղէտը կասեցնելու։ Եւ կասեցնելու՝ մեծագոյն վճռակամութեա՛մբ, որպէսզի կարելի ըլլայ վերագտնել կորուսեալ սկիզբը և սկսիլ վերակառուցել մեր հայրենիքի և անկախ պետականութեան ապագան։ ԱՅԼ ԸՆՏՐԱՆՔ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ։

ՅԳ. Աւելցնեմ նաև, որ Փաշինեանէն յուսախաբ մեր ազգակիցներու ոլորտին մէջ կը խօսուի Երրորդ Ուժի տեսական կարելիութեան մը մասին։ Պարզ խօսքով ՝ ոչ ան, ոչ միւսը…այլ երրորդ թեկնածու մը՝ որ գոհացնէ քաղաքական ճաշակը միջանկեալ ընտրազանգուածին։ Այդպիսի ուժ — թէկուզ տեսականօրէն փափաքելի — գոյութիւն չունի այսօր և չի կրնար գոյութիւն ունենալ։ Նմանօրինակ նախաձեռնութիւնը համազօր է քուէ տալու Փաշինեանին։ Անհաւանական չէ, որ այդպիսի մարտավարութիւններու դիմէ Փաշինեանը՝ ի՛նք ցրուելու համար ընդդիմադիր քուէն։ ՀՀ քաղաքացին պէտք է մերժէ այդ ախտաւոր փորձութիւնը։ Այսօր Փաշինեանը պարտութեան մատնելու ժամանակն է և այլ թիրախ չի կրնար գոյութիւն ունենալ ողջմիտ քաղաքացիին համար։

Կարօ Արմենեան
Մայիս 10, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company