ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 1-ին

18 Մայիս 2021

Վեց ամիս առաջ այս օրը՝ նոյեմբերի 18-ին, կամաց-կամաց դուրս գալով ապաստարանից, ուր ճողոպրել ու թաքնվել էր կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց անմիջապես հետո, կապիտուլյանտը վեցամսյա ճանապարհային քարտեզ հրապարակեց: Այդ «քարտեզով» նա ներկայացրեց իր ապաշնորհ կառավարման ու պատերազմում ձախողման հետևանքով «ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերը»: Կապիտուլյանտը չէր պատրաստվում հեռանալ: Ավելին՝ երկիրը կործանման եզրին հասցնելուց հետո նա շարունակում էր իրեն մեսիա համարել ու հայտարարում էր. «Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ»:

Չնայած կապիտուլյանտի պնդումներին, թե ինքը մտադիր չէ հրաժարվել այդ պատասխանատվությունից, իշխանամերձ սազանդարները, ձգտելով մարել կապիտուլյանտի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժումը, համառորեն լուրեր էին տարածում, թե նիկոլը, միևնույն է, վեց ամսից հրաժարական է տալու, հիմա երկիրը մի ապակայունացրեք: Իհարկե, ստում էին…

Կապիտուլյատը խոստացել էր վեց ամսվա կատարածի մասին հունիսին հաշվետվություն ներկայացնել: Չսպասենք հունիսին, վերլուծենք, թե նա ինչ նոր վնաս ու աղետ է բերել երկրին այս վեց ամիսների ընթացքում:

1․ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ

Բանակցային գործընթացը չվերականգնվեց: Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերին այցելեցին Բաքու և Երևան: Ընդ որում՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովն այդ պատվիրակության կազմում չէր: Պատահականությո՞ւն: Չգիտեմ: Բաքվում ընդունելությունն ընդգծված սառն էր: Ալիևը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցն արդեն լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել էր իր առաքելությունը, իսկ հիմա հետները հանդիպում է զուտ քաղաքավարությունից դրդված: Երևանում համանախագահների հետ չհանդիպեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Չթողեցի՞ն, որ հանդիպի, թե՞ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները չցանկացան հանդիպել՝ հայտնի չէ: Արցախյան կողմի պաշտոնական բացատրությունը ծիծաղ է առաջացնում. «Կազմն ամբողջական չէր»: Ինչևէ, նախորդ վեց ամիսների ընթացքում սա համանախագահների միակ այցելությունն էր տարածաշրջան: Խմբի ակտիվությունը բավականին նվազել է. տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել: Ի դեպ, սրա մասին պարզ ակնարկեց նախ Դմիտրի Մեդվեդևը:

ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը, մեղմ ասած, առաջ չի գնում: Իսկ կա՞ն, ընդհանրապես, քաղաքական բանակցություններ: Վերջապես նպատակը բանակցություններով արցախյան հարցի լուծումն էր, այլ ոչ թե ՄԽ-ի համար գործ ապահովելը: Հունվարի 11-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև ետպատերազմյան առաջին բանակցությունները: Բանակցությունների նախօրեին կապիտուլյանտն ու նրա մամուլի քարտուղարը վախվորած գրեցին, որ բանակցությունների հաջողության ու տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար նախապայման է գերիների վերադարձը և Արցախի կարգավիճակի քննարկումը: Սակայն այս հարցերը նույնիսկ բանակցությունների սեղանին չդրվեցին: Ալիևը կատեգորիկ հրաժարվում է քննարկել կարգավիճակի հետ կապված որևէ հարց, հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով որևէ վարչատարածքային միավոր չկա:

Ռուսական մամուլում հրապարակված՝ կոմունիկացիաների առաջարկվող քարտեզին նետած նույնիսկ հպանցիկ հայացք պարզում է, որ կապիտուլյանտին պարտադրել են դրա տակ ստորագրել: Կապիտուլյանտը հերթական անգամ ձախողվեց: Այն, որ նա ձախողել է բանակցությունները, փաստում են նաև բանակցություններից անմիջապես հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովի հայտարարությունը, որով նա կապիտուլյանտին փաստացի մեղադրում է ՄԽ շրջանակներում անցկացվող բանակցությունների պատմությունը խեղաթյուրելու մեջ, և Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ գերիների վերադարձի հարցը ձգձգվում է, քանի որ հայկական կողմը ցուցակ չի ներկայացրել: Հայտնի չէ, թե այսօրվա դրությամբ հայկական կողմը ռուսներին ցուցակ ներկայացրե՞լ է, բայց հայտնի է, որ Տիգրան Ավինյանն այդ ուշացումը պայմանավորել է ցուցակի գաղտնի բնույթով:

Փաստորեն, կապիտուլյանտը ձախողեց ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող, այլև ռուս և ադրբեջանցի ղեկավարների հետ բանակցությունները: Լավ, իսկ որևէ բանակցություն նա հաջողե՞լ է: Ո՛չ: Մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի սահմանափակ ստորաբաժանումներ, Սյունիքում և Գեղարքունիքում խախտելով ՀՀ պետական սահմանը, ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք: Զենքով ներխուժածներին զենքով դուրս շպրտելու փոխարեն, մեկ շաբաթ է՝ կողմերը բանակցում են: Կարծում եք՝ բանակցող կողմերից մեկը Հայաստա՞նն է: Ո՛չ: Բանակցում են ադրբեջանցիք և Ռուստամ Մուրադովը: Բանակցելու ի՞նչ մանդատ ունի Մուրադովը՝ հասկանալի չէ: Պաշտոնապես նա Արցախի ռուսական ազդեցության գոտում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարն է:

Ավելին՝ մայիսի 17-ին Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման բանակցությունները պետք է տեղի ունենան եռակողմ ֆորմատով: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է երկու երկրների սահմանները որոշվեն երրորդ կողմի ներգրավմամբ: Պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն բանակցել: Կապիտուլյանտը, որը դեռ սեպտեմբերի 26-ին սպառնում էր Ալիևի հետ բանակցությունների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ բացահայտել, որ ներսից կքանդեն Ադրբեջանը, այսօր վախենում է միայնակ բանակցել…

Փաստենք՝ կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ ուզեց, որ բանակցային գործընթացը վերականգնի: Ձախողեց: Խայտառակ կերպով ձախողեց: Հիմա արդեն նա չի բանակցում, իր փոխարեն այլ երկրի ներկայացուցիչ է բանակցում:

2․ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը

Տեղահանված արցախցիների մի որոշ մաս վերադարձավ Արցախ։ Ի՞նչ ներդրում ունեցավ կապիտուլյանտն այս հարցում: Ոչ մի: Շարասյուները ռուսներն են ուղեկցում, ռուսներն են մարդկանց կենցաղային պայմանները հոգում, ռուսների ներկայությունն է, որ մարդկանց գոնե ինչ-որ ապահովության զգացում է տալիս:

Կապիտուլյանտը հպարտանում է, թե 100 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվելու Արցախին, որ նաև փախստականների կարիքները հոգան: Որտեղի՞ց այդ 100 միլիարդը: Միգուցե դա այն 170 մլն ամերիկյան դոլարն է, որ հանգանակել էր համայն հայությունը, որը հետո անհետ կորավ պետական բյուջեի «լաբիրինթոսում»: Կապիտուլյանտն ընդամենը այդ գումարն է վերադարձնում, բայց դա անում է այնպիսի շոուով, որ նույնիսկ բրոդվեյան բեմադրիչները կնախանձեն:

Որոշ հաշվարկներով՝ մոտ 25.000 արցախցի դեռ Հայաստանի Հանրապետությունում է: Իսկ ի՞նչ պայմաններում են ապրում այդ փախստականները, որոնք ուղղակի գնալու տեղ չունեն՝ շուշեցիները, հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիները: Տխուր, շատ տխուր: Կապիտուլյանտի սանձազերծած հակաղարաբաղյան հիստերիայի արդյունքում մարդկանց ֆիզիկական ու նյութական տառապանքներին ավելանում է նաև հոգեկան տանջանքը: Հիշենք վերջերս Արարատի մարզի Գետազատ համայնքում ապաստանած արցախցի բազմազավակ ընտանիքի հետ տեղի ունեցած պարսավելի դեպքը: Սեփական հայրենիքում մանկահասակ երեխաներին փորձում են զրկել վերջին ծածկից….

3․ Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում

Հերթական սուտը: Գումարը, որը ստանում են զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքները, ձևավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած դրոշմանիշային վճարներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից:

Ժամանակն է հիշեցնել, որ կապիտուլյանտի շուրջ հավաքված խմբակի անդամներից ոմանք դեմ էին այս հիմնադրամին, դեմ էին պարտադիր կերպով 1.000 դրամ վճարելուն, դա համարում էին մարդու իրավունքների խախտում:

4․ Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում

Կապիտուլյանտի կառավարությունը հստակ տեղեկություններ չի ներկայացրել, թե Հայաստանի Հանրապետության տարածքում պատերազմական գործողությունների արդյունքում բնակելի և հանրային կառույցներին ու ենթակառուցվածքներին որքան վնաս է հասցվել, բայց ակնհայտ է, որ վնասը մեծ չի եղել: Ադրբեջանցիները կործանել են Արցախի ենթակառուցվածքները: Կապիտուլյանտի համար Արցախն այլևս Հայաստան չէ, Արցախի վերականգնումն իր գործը չէ…

5․ Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:

Կապիտուլյանտի կառավարությունը հստակ տեղեկություններ չի ներկայացրել, թե քանի զինծառայող և քաղաքացիական անձ է պատերազմի ժամանակ վիրավորում ստացել: Շրջանառվում է 11.000 թիվը: Չվիճարկենք: Փաստենք, որ վիրավորում ստացած զինծառայողներ պրոթեզավորվել են: Փաստենք նաև, որ ոմանք սպասում են իրենց հերթին: Նաև փաստենք, որ պրոթեզավորման համար գումար հատկացվել է ոչ միայն պետական բյուջեից: Նվիրատվություն են արել հայաստանցի, սփյուռքահայ և օտարերկրյա բարեգործներ: Նաև հիշենք, որ կապիտուլյանտի աշխատակազմի ղեկավարը դեռևս առողջապահության նախարար եղած ժամանակ հայտարարել էր, որ անիմաստ է հաշմանդամ դարձած զինծառայողների վրա այդքան գումար ծախսել. «Հաշմանդամ էին, հաշմանդամ էլ կմնան»։ Ճիշտ ժամանակն է նաև հիշեցնել, որ մի քանի օր առաջ դրանց քայլական ուսապարկերը հրաժարվեցին պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50.000 դրամ փոխհատուցումն ուղղել պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին…

Անդրադառնանք մասնագիտական վերապատրաստումներին: Այս խնդրի լուծումը պրոթեզավորումից պակաս կարևոր չէ:

Վիրավորում ստացածները երիտասարդ տղամարդիկ են, նրանք պետք է վերադառնան հասարակություն, դառնան հասարակության լիարժեք անդամ, ընտանիք կազմեն, երեխաներ ունենան: Տղամարդը պետք է ինքն իր աշխատանքով փող վաստակի: Եթե ապրի միայն պետության տրված թոշակով, հոգեբանական խնդիրներն անխուսափելի կլինեն: Ի՞նչ է արել կապիտուլյանտի կառավարությունն այս ուղղությամբ մինչ օրս: Քանի՞ մարդ է վերապատրաստվել, նոր մասնագիտություն ձեռք բերել, քանի՞սն են աշխատանք գտել: Չգիտենք, չեն ասում…..

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ
Արթուր Խաչատրյան

(շարունակելի)

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Առեւտուր՝ Ցորեն, Վառելանիւթ Եւ ․․․Բանտ

Վերջին օրերուն պատահածները իսկապէս գլխապտոյտ կը պատճառեն եւ հարցադրումի դիմաց

08 Հունվար 2026
Դաշնակցութիւնը ապրող կամք է, շարունակո

ՅԱԿՈԲ ՃԱՆՊԱԶԵԱՆ Դար մը եւ երեսուն հինգ տարիներ կը բաժնեն մեզ Հայ Յեղափոխակա

08 Հունվար 2026
Յայտարարութիւն Կիպրոսի Հայ դատի յանձնա

Կիպրոսի Հանրապետութիւնը, 1 Յունուար 2026-ին ստանձնեց Եւրոպական Միութեան Խորհու

07 Հունվար 2026
Մեր Համոզումը Այն Է, Որ Արթննալու Ժամն

Անդրադառնալով Արցախի վերաբերեալ մեր օրակարգին վրայ գտնուող հարցերուն՝ մենք գոր

07 Հունվար 2026
Հալեպում իրավիճակը սրվել է

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խ

07 Հունվար 2026
Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությ

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մա

06 Հունվար 2026
Փաշինյանի թափառախմբի նվազող կազմը ցույ

«Փաշինյանի քաղաքական հետագծում արյուն, ավեր, կործանումներ են, և այդ 10 հոգուն

06 Հունվար 2026
Փաշինյանի «ուխտերթը» շոու է

Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղա

06 Հունվար 2026
Մենք անսասան կը մնանք մեր ազգային օրակ

Այս ազգային օրակարգին ուղղութեամբ արդիւնաւէտ աշխատանքը կը պահանջէ Հայաստանի մէ

06 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company