ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անհոգութիւն՝ որ համազօր է ոճիրի

27 Մայիս 2021

Օրերէ ի վեր, ամէն հայ ինքզինք կը գտնէ մահացու ապշութեան մը գերիրական ոլորտին մէջ, ուր խախտած կը թուին ըլլալ տիեզերական կշիռները և տրամաբանութիւնը՝ ենթակա՛յ այլանդակ շրջադարձերու։

Յանկարծ սահմանային բարձունքներուն վրայ ամրացած հայ սահմանապահները հրահանգ կ՚ըստանան քաշուելու իրենց այդ նպաստաւոր դիրքերէն և տեղաւորուելու ստորոտային գօտիին մէջ և յամենայն դէպս չկրակելու թշնամի ուժերուն վրայ։ Զուգահեռաբար թշնամի ուժերը հրահանգ կ՚ըստանան յառաջանալու և գրաւելու մեր տարածքային ամբողջականութեան մաս կազմող այս ռազմավարական դիրքերը և իրենց յառաջխաղացքը շարունակելու մինչև որ հանդիպին հայ սահմանապահներու…

Երկու օր ետք, հայ սահմանապահները կ՚ըստանան նոր հրահանգ «վերանուաճելու» թշնամիին յանձնուած բարձունքները, բայց՝ առա՛նց կրակելու թշնամիին վրայ…Թշնամին ապշած կը դիտէ հայ սահմանապահներու այս եղերազաւեշտական գործողութիւնը, բայց ի վերջոյ կ՚անդրադառանայ, որ թատրոն չէ բեմադրուածը…և կը կրակէ։ Հետևա՞նքը։ Երկու հայ զինուորներ զոհ կ՚երթան այս գործողութեան։

Եւ յանկարծ՝

Փաշինեանի իշխանութեան մամլոյ հաղորդագրութիւնը, որ կ՚ըսէ.

«Մայիսի 27-ի վաղ առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիքի մարզի սահմանային հատուածում, ՀՀ Զինեալ Ուժերու N զօրամասի պահպանութեան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինուած ուժերի զինծառայողների կողմից շրջափակուել և գերեվարուել է ՀՀ Զինեալ Ուժերու վեց զինծառայող։
Ձեռնարկւում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարուած զինծառայողներին վերադարձնելու ուղղութեամբ։»

Պա՛րզ է։ Թշնամիի գիտակցութիւնը վաղուց կորսնցուցած Փաշինեանական այս ժխորը իրաւունք չունի այլևս իր ձեռքերուն մէջ պահելու հայ անկախ պետականութեան ղեկը։ Հանրութիւնը իրաւունք չունի այլևս համբերելու և ընդունելու գոյութենական և բարոյական այս զանգուածային գահավէժը։ Մենք իրաւունք չունինք հանրութեան պարտադրելու այս խելակորոյս ջրապտոյտը։ ՀՀ Սահմանադրութիւնը չէ ստեղծուած ՀՀ քաղաքացին անբանացնելու, զայն իր կենսական ողջախոհութեան զէնքերէն զրկելու, զայն ինքնիր ձեռքով ստրկացնելու համար։ ՀՀ Սահմանադրութիւնը ստեղծուած է ՀՀ քաղաքացին ոգեզինելու, զայն ազատագրելու, զայն նորանոր նուաճումներու առաջնորդելու։ Մեր երկրի օրէնքներու օրէնքը, իր տառով և ոգիով, այսօր կը պահանջէ, որ Նիկոլ Փաշինեան կոչուող թիւրիմացութիւնը անմիջապէս դուրս դրուի իշխանութենէ։ Մեծագոյն անհեթեթութիւնը պիտի ըլլայ, եթէ արտահերթ ընտրութիւններու ներկայ գործընթացը ծառայէ հանրութիւնը անշարժութեան դատապարտելու…և մեր անկախ պետականութիւնը՝ մահուա՛ն։

Բոլոր երևոյթները արդէն ցոյց կու տան, որ արտահերթ ընտրութիւններու գործընթացը դարձած է գործիք թշնամիի ձեռքին։ Ան դարձած է գործիք ստեղծուած քաղաքական պարապութիւնը (vacuum) ի նպաստ թշնամիի օրակարգին ուղղորդելու։ Եւ անշուշտ կասկած պէտք չէ ունենալ, որ պարտութեան վարչակարգը այսօր լաւագոյն գործիքն է մեր երկրին պարտադրուած պարտութիւնը մշտնջենաւորելու։

Հետևաբար՝ դո՛ւրս։ Այս վարչակարգը՝ անմիջապէս դո՛ւրս։ Դո՛ւրս՝ առանց այլևայլի։ Վաղն իսկ պէտք է վար բերուի այս ինքնակոչ իշխանաւորը Վարչապետի Պաշտօնակատարի դիրքերէն և յանձուի արդարադատութեան։

Ուշացումը կրնայ ճակատագրական ըլլալ մեր երկրին համար։ Կանխե՛լ վտանգը ամէն գնով։ Կասեցնել չարի՛քը։ Կասեցնել պարտութեան և անձնատւութեան նոր համաձայնագրի մը վերջնականացո՛ւմը։ Անյապաղ վերջ տալ մեր երկրի անվտանգութեան սպառնացող այս դժխեմ եղեռնագործութեան։

Կարօ Արմենեան
Մայիս 27, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company