ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Առաջին Հանրապետութեան կերտիչներու անյեղաշրջելի տեսլականը իրագործելու ճանապարհով

28 Մայիս 2021

«Երկիրը կատարեալ քաոսի և անիշխանութեան մէջ էր… Մի խօսքով, պէտք էր ոչինչից պետութիւն ստեղծել»:

Սիմոն Վրացեան

1918 թուականի Մայիսի աւարայրեան գուպարներու արգասիքն է Հայաստանի Հանրապետութիւնը, որուն վերընձիւղման համար չխնայուեցաւ ինքնազոհաբերութիւնը եւ որուն անզուգական օրինակն ու նախատիպարը հանդիսացան ժողովուրդի առաջնորդ՝ Արամ Մանուկեանն ու անկախութեան կերտիչ իր սերնդակիցները։ Ազգային ոգիի ու հայրենատէր հայ ազգի այդ սերուցքն էր, որ անկախութեան երկու տարուան ժամանակահատուածին, հեռատեսութիւնը ունեցաւ ընդարձակելու եւ ամրագրելու նորաստեղծ հանրապետութեան բոլոր տարածքներն ու սահմանները, Սիւնիքէն մինչեւ Լոռի, Արցախէն մինչեւ Կարս, Նախիջեւան։

Հայաստանի հանրապետութեան հիմնադրման 103-ամեակը կը նշենք, երբ այս օրերուն, ՀՀ իշխանութիւններու անկարողութեան, ապիկարութեան, ձեռնածալութեան եւ անձնատուողական վարքագծին պատճառով բռնագրաւուած են ազատագրուած Արցախի տարածքներու ստուար մէկ հատուածը եւ սպառնալիքի տակ կը գտնուին Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանադռները։

Սիրոյ և համերաշխութեան «յեղափոխութեամբ» պետութեան ղեկը ձեռք առած այս վարչախումբը, երկու տարուան ընթացքին հայ ժողովուրդին մէջ սերմանեց ատելավառութիւն, երկպառակոուոթիւն, թշնամութիւն եւ ստոյգ կործանման եզրին հասցուց հայոց պետականութիւնը։ Այս խմբաւորումը պետական իր ողջ գործունէութեան ընթացքին ցուցաբերեց քաղաքական ու դիւանագիտական անատակութիւն, որովհետեւ անակարող եղան գործադրելու իրենց իսկ խմբագրած Ազգային անվտանգութեան հայեցակարգը, որովհետեւ ձախողեցան ձեւաւորել նոյնինքն այդ հայեցակարգի հիմնարար արժէքներու կիզակեդրոնը հանդիսացող Արցախի պաշտպանա-անվտանգային համակարգը։

Պատերազմէն ետք, անցնող ժամանակահատուածին, սեփհական իշխանութիւնը վերարտադրելու նպատակով, գահամոլութեան տենդով տարուած անոպայ ղեկավարն ու քաղաքականապէս թերաճ իր վարչախումբը՝ պետութիւնը նուաստացուցին եւ ազգը հայրենազրկման ենթարկեցին։ Առանց արեան հեղման 2018ի իշխանափոխութենէն երկու տարի ետք՝ հեղուեցաւ հազարաւոր հայ զինուորներու արիւնը։ Փաշինեան եւ իր խմբակիցները, պէտք է ըմբռնեն ու հասկնան, որ թաւշեայ յեղափոխութիւնը ոչ միայն աւարտած է, այլե՛ւ՝ մսխուած է, կորստաբեր քաոսի մէջ տեղադրելով ազգն ու պետութիւնը։ Պէ՛տք է գիտակցին, որ կեղծիքներով խորտակած են հանրապետութեան հիմնասիւները ու թիզ առ թիզ կազմաքանդման հունի մէջ դրած են երկրի սահմանները։

Առաջին Հանրապետութենէն 100 տարի ետք, Արցախեան պատերազմի աշխարհաքաղաքական ենթախորքը գրեթէ մնացած է նոյնը։ Ինչպէս 1918 թուականին, այսօր նոյնպէս, Ատրպէյճանի ռազմաքաղաքական հիմնական ուղղութիւնն է Զանգեզուրի եւ Արցախի տարածքներով միանալ Նախիջեւանին՝ ճանապարհ հարթելով դէպի Թուրքիա։ Ատրպէյճանի նպատակն էր անէացնելով Մեղրիի տարածքը՝ վերջնականօրէն սահմանային կամուրջ ստեղծել Նախիջեւանի հետ։ Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզին մէջ ատրպէյճանական հայկական տարածքներ կորզելու ամէնօրեայ ճիգերը կը հետապնդեն այս նպատակը. տկարացնել, արնաքամ ընել եւ հայաթափել Սիւնիքը։

Այսօր, արտաքին և ներքին սպառնալիքներէ մեր պետականութեան կայուն զարգացումը ապահովելու եւ ազգային շահերու պաշտպանուածութիւնը կենսագործելու համար, օրուան հրամայական է ամրագրելու Հայաստանի ազգային անվտանգութեան համակարգը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական եւ տեղեկատուական բնագաւառներէն ներս։

ժամանակն է ձեւաւորելու Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերու արդիականացման ուղին, ժամանակն է, ազգովին ինքնակազմակերպուելու, համահայկական ներուժը վերադասաւորելու, հայ ժողովուրդի ռազմունակութիւնը վերընձիւղելու ու յաղթանակ կերտելու հոգեկերտուածքը վերահաստատելու, որպէսզի վերջնականապէս իրագործենք Առաջին Հանրապետութեան կերտիչներու անյեղաշրջելի տեսլականը՝ աշխարհագրականօրէն միաւորուած Հայաստանը։

Խմբագրական «Հորիզոն»ի

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company