ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր. կտրելով գորդյան հանգույցը…

01 Հունիս 2021

Իշխանության կողմից շրջանառության մեջ են նետվել երկու պարզունակ հարցադրումներ, որոնց նպատակն է սադրել ընդդիմախոսներին ռազմատենչ հռետորաբանության և ցույց տալ ներկայիս իշխանության քաղաքականության անայլընտրանքությունը:

Առաջին հարցադրումն է՝ «Արդյո՞ք ընդունելի է իշխանության քննադատների համար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը», իսկ երկրորդը` «Ինչպե՞ս եք ազատագրելու զավթված հայրենիքը, օրինակ` Շուշին կամ Հադրութը: Պատերա՞զմ եք սկսելու»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության գորդյան հանգույցը

Անհասկանալի կարգավիճակով այս փաստաթուղթը իշխանության ձեռքում դարձել է ներքաղաքական մահակ, իսկ ընդդիմախոսների համար` գորդյան հանգույց:

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր, դրանք ստորագրվում են այդ պահի թելադրանքով եւ տվյալ պահի լուծումների համար:

Այսօր ոչ ոք չի հիշում 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, որը խախտվեց Ադրբեջանի կողմից։ Չեն հիշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ հայտարարություններ, որոնք ստորագրվել էին երեք հզոր պետությունների ներկայացուցիչների և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։

Ձեւավորվել է նոր իրավիճակ, որի ծնունդն է այդ եռակողմ հայտարարությունը:

Բայց արդյո՞ք այսօր գործում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Խախտումներն ակնհայտ են. երկու կողմերն էլ չմնացին իրենց դիրքերում, տեղի ունեցան շփման գծի տեղաշարժեր, կողմերը չփոխանակեցին գերիներին` հայ ռազմագերիները դեռ Ադրբեջանում են, իսկ պատերազմի արյունալի փուլը ստացել է սողացող դրսեւորում ու արդեն մտել Հայաստանի տարածք՝ տալով առաջին զոհին եւ գերիներին:

Իսկ ինչո՞ւ ամբողջական չի գործում նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ընդհանրապես, նման փաստաթղթերը գործում են միայն ուժերի հավասարակշռության պայմաններում: Դրանով է բացատրվում 1994 թվականի հրադադարի համաձայնության եւ Բիշքեկյան արձանագրության երկարակեցությունը: Եվ ուրեմն կողմերի միջև ուժերի հավասարակշռությամբ է պայմանավորվելու նաև այն, թե գործելո՞ւ է գիշերային հայտարարությունը, թե՞ խախտվելու է այս կամ այն կողմի հայեցողությամբ:

Այսօր Ադրբեջանը կարողանում է խախտել, քանի որ Հայաստանը դա թույլ է տալիս: Հետեւաբար, այս իշխանության օրոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակվելու է օգտագործվել ի վնաս Հայաստանի շահերի:

Ի վերջո, այդ հայտարարությունն իր գլխավոր խնդիրը վաղուց լուծել է` դադարեցրել է արյունալի պատերազմը Արցախում և մտցրել խաղաղապահ ուժեր: Ուրեմն «մավրն իր գործն արել է»: Առաջ անցնելու ժամանակն է: Ադրբեջանը չհամարեց, որ 1994-ի հրադադարը խնդրի վերջնական լուծումն է: Եվ որեւէ մեկն իրավունք չունի նոյեմբերի 9-ի թղթով շարունակելու տանել հայ ազգին ստրկացման:

Երբ է ազատագրվում հայրենիքը

Պարզունակ քարոզչական նախընտրական էֆեկտի նպատակով արվող երկրորդ հարցադրումը վերաբերում է հողերի վերադարձի համար ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այնինչ՝ պատերազմում հաղթում են ոչ թե այն սկսելով, այլ հաղթելու ունակ լինելով:

Ադրբեջանը հաղթեց, քանի որ գերազանցում էր Հայաստանին բազմաթիվ բաղադրիչներով․

– թշնամին ֆինանսապես, տեխնիկապես, տեխնոլոգիապես, կազմակերպվածությամբ գերազանցում էր Հայաստանին,

– Հայաստանը փչացրեց հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ, այնինչ՝ Ադրբեջանը ուներ ուժեղ դաշնակիցների բացահայտ աջակցություն:

– ադրբեջանցիներն ատում էին հայերին, իսկ հայերն ատում էին միմյանց, այնտեղ քարոզվում էր հայերի բնաջնջումը, Հայաստանում` քիրվայությունը,

– այնտեղ պետական ապարատը կայուն էր, իսկ Հայաստանում ենթարկվում էր ամենօրյա ցնցումների,

– Ադրբեջանում բանակը արդիականացվում էր, Հայաստանում` կազմաքանդվում,

– Ադրբեջանում հերոսացնում էին հային կացնահարողին, Հայաստանում դատում էին հերոսներին:

Մի պահ պատկերացրեք՝ արդյո՞ք կարող էր Ադրբեջանը մտածել պատերազմի մասին, եթե ինքը լիներ ներկայիս Հայաստանի վիճակում:

Հզոր բանակը ժամանակակից պետության մեծ փազլի կարեւորագույն կտորն է, բայց ունակ չէ ստեղծելու պատկեր առանց խճանկարի մյուս մասնիկների։

Եվ ուրեմն՝ Հայաստանն ունակ կլինի կառուցել ավելի մեծ պետություն հայրենի հողի ավելի մեծ հատվածի վրա միայն այն դեպքում, երբ էներգետիկ հզորությամբ, տրանսպորտային կարողություններով, պետական կառավարման համակարգի նախաձեռնողականությամբ և արդյունավետությամբ, դիվանագիտական լայնախոհությամբ, տնտեսական կարգով ու հասարակական համերաշխությամբ, կրթական և գիտական մակարդակով, ոգու և մշակույթի հզորությամբ, զինված ուժերի պատրաստվածությամբ կգերազանցի հակառակորդին:

Ինչի շուրջ կառուցել պետությունը

Ազգային ուժերը պետք է, կտրելով գորդյան հանգույցը, դուրս գան իրենց պարտադրվող կեղծ և էժանագին մանիպուլյատիվ հարցադրումների շղթայից: Հասարակությանը պետք է ներկայացվի ազգային պետության տեսլականը, որի քաղաքական դիսկուրսում ներկայիս իշխանական խմբակը պարզապես գոյություն չունի:

Հայ հասարակությունն այս տարածաշրջանում չի կարող միավորվել նյութական արժեքների, այսինքն` ստամոքսի շուրջը: Միայն հոգեւոր արժեքներն են ունակ միավորել ազգերին եւ տանել դեպի այնպիսի պետության կառուցման, որն ունակ կլինի լուծել նաեւ բազմաթիվ նյութական խնդիրներ: Միակ հարցը, որ կարող է միավորել հայ ժողովրդին եւ տալ պայքարելու էներգիա, կորսված հայրենիքի կարոտն է եւ այն վերադարձնելու երազանքը: Այն կտա նաեւ ինքնապաշտպանական անհրաժեշտ դիմադրողականությունը։

Բոլոր նրանք, ովքեր դա համարում են «հայդատականություն» կամ արկածախնդրություն, իրականում դատապարտում են հասարակությունը տգիտության եւ որկրամոլության` կոտրելով հայերին միավորող ողնաշարը։

Անկախ Հայաստանում պահանջատիրությունը երբեք չի եղել պետական քաղաքականություն։ Մենք կորցրեցինք ոչ թե որովհետեւ առավելապաշտ էինք ու իրատես չէինք, այլ հակառակը` մենք վախեցել էինք սեփական հաղթանակից եւ իջեցրել մեր նպատակների ու պահանջների նշաձողը։

Հայ ժողովուրդը երեք տասնամյակ առաջ հաղթեց Արցախյան գոյամարտում ոչ թե ինչ-որ միջազգային փաստաթղթում նշված սկզբունքների շնորհիվ, այլ որովհետեւ 1988-1994 թվականներին ուժեղ էր հայրենիքն ազատագրելու վճռականությունը։

Ժողովուրդը կարող է դուրս գալ այսօրվա ծանր վիճակից, երբ նոր իշխանությունը վերադարձնի հայերին միավորող գաղափարը: Ազգը պետք է հավատա, որ կարող է վերագտնել իր հայրենիքը՝ թողնելով սերունդներին այն Հայաստանը, որի մասին երազել են իրենց նախնիները։

Ի դեպ, եթե «Ղարաբաղ» կոմիտեի որոշ առաջնորդներ չէին հավատում Ադրբեջանի կազմից Արցախի դուրս գալուն, այսօր անվանելով դա «հայդատականություն», ապա հանուն ինչի՞ էին հանրահավաքներ անում՝ «Միացում» և «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսներով:

Ասիան տիրանալու մասին երազող Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ գորդյան հանգույցը լուծեց թրի մեկ հարվածով…

Մեծ քաղաքական գործիչը նա չէ, ով պարզունակ հաշտվողականությունը ներկայացնում է որպես խորիմաստություն։ Մեծ գործիչը նա է, ով առաջնորդում է ժողովրդին` երազանքը դարձնելով իրականություն։

Արա Նռանյան

Ժան Սիմոն Բարտելեմի «Ալեքսանդր Մակեդոնացին կտրում է գորդյան հանգույցը» (1776թ.)

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company