ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Հրաժարականով Հնչող Ահազանգը

02 Հունիս 2021

Հայաստանի արտաքին գործոց նախարարի պաշտօնակատարին ներկայացուցած հրաժարականին հիմնաւորման հետեւեալ բաժինը անպայման պէտք է լուսարձակի տակ բերել` այնտեղ ընդգծուած պատճառներուն էութիւնը փորձել հասկնալու համար.

«Այս նախարարութիւնը, որ ծնունդն է անկախութեան, պէտք է անշեղօրէն պաշտպանէ մեր ինքնիշխանութիւնը, մեր անկախութիւնը, մեր պետական, ազգային շահերը: Յոյսով եմ, որ ձեզի ամօթով չեմ ձգեր, եւ հրաժարականիս որոշումը պայմանաւորուած էր ճիշդ այդ պատճառով, որ երբեւէ որեւէ կասկած չըլլայ, որ այս նախարարութիւնը կրնայ ինչ որ քայլ կատարել կամ համաձայնութիւն տալ ինչ որ գաղափարներու, նախաձեռնութիւններու, որոնք մեր պետականութեան, մեր ազգային եւ պետական շահերուն դէմ եղած են»:

Արտակարգ ընտրութիւններու նախօրէին կայացած այս որոշումը պարզ է, որ կը կապուի նոր համաձայնագիրի ստորագրութեան հետ: Նոր համաձայնագիր, գուցէ եռակողմ, որ պիտի առաջնորդէ Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման: Այստեղ պահ մը փորձենք կեդրոնանալ գործընթացներուն վրայ:

Սահմանային դէպքերը, ազրպէյճանական ներխուժումները, հայ զինուորներու գերեվարումները` բոլորը կը մեկնաբանուին իբրեւ ճնշամիջոց անմիջապէս անցնելու սահմանային համաձայնութիւններու: Այդ սահմանային համաձայնութիւնները կ՛առաջնորդեն նաեւ երկկողմանի առումով ինքնիշխանութեանց եւ մանաւանդ տարածքային ամբողջականութեանց փոխադարձ ճանաչումներու: Յիշենք անպայման, որ նման պահանջ, աւելի ճիշդը` նախապայման կ՛արծարծէր նաեւ Անգարան Երեւանի հետ դիւանագիտական կապերու հաստատման կամ յարաբերութիւններու բնականոնացման համար:

Տարածքային ամբողջականութեան ճանաչումի այս պահանջը ուղղակի առաջադրուած է Պաքուի կողմէ: Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարը բառացիօրէն կը յայտարարէր իր պատկերացումը Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւններու հաստատման եւ խաղաղութեան համաձայնագիրի կնքման առումով:

Ըստ Պայրամովի, Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագիրի կնքումը պայմանաւորուած է «ինքնիշխանութեան եւ սահմաններու անձեռնմխելիութեան փոխադարձ ճանաչման սկզբունքով»: Ազրպէյճանի այսօրուան սահմաններու ճանաչումը արդէն ազրպէյճանական տարբերակով կը լուծէ նաեւ արցախեան հակամարտութիւնը:

Խնդիրը սերտօրէն առնչուած է նաեւ նոյեմբեր 9-ի յայտարարութեան 9-րդ կէտին` տարածաշրջանի ճանապարհային եւ ենթակառուցուածքային ապաշրջափակման հետ:

Առ այս պահը պարզ չէ, որ սահմանազատման-սահմանագծման համար ի՞նչ քարտէս է, որ իբրեւ հիմք պիտի ծառայէ: Դիտորդական եւ միջնորդական առաքելութիւն ներառելու համար Երեւանը կ՛արծարծէ ԵԱՀԿ-ի ներգրաւուածութիւնը, մինչ Պաքուն կ՛առաջադրէ Երեւան-Պաքու-Մոսկուա եռակողմ ձեւաչափը` գործընթացը նոյեմբեր 9-ի պայմանաւորուածութեան առնչելու նպատակով: Այսինքն. սահմանազատում-սահմանագծում-ապաշրջափակում:

Հասկնալի է յաղթած կողմի շտապողականութիւնը այս հարցին մէջ: Հայկական կողմը հերթական անգամ յանձնուողական դիրքի մէջ յայտնուած է: Թրքական նախապայմաններէն առաջ հայկական կողմին կը պարտադրուի ընդունիլ ազրպէյճանական նախապայմանները: Ապաշրջափակումը սակայն միայն Ազրպէյճանին չի վերաբերիր. հերթը շուտով կու գայ թրքական նախապայմաններուն:

Այս բոլորը կը թուի, որ ներառուած են Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի պաշտօնակատարի հրաժարականի պատճառներուն մէջ: Այնտեղ կը խօսուի երկրի անկախութեան, ինքնիշխանութեան եւ պետական շահերու վտանգուած ըլլալուն մասին: Աւելի ճիշդը` արդէն հարուածուած ըլլալուն մասին: Հետեւաբար նաեւ հակապետական ընթացքի մասին:

Հրաժարականը հերթական ահազանգն է: Յունիս 20-ը առիթ` հակապետական ընթացքը կասեցնելու:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company