ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խոսք իմ բարեկամին

08 Հունիս 2021

Խոսքս ուղղում եմ առաջին հերթին ինձ ճանաչողներին.

– իմ համագյուղացիներին՝ գառնեցիներին,

– իմ հազարավոր ուսանողներին՝ ներկա և նախկին,

– բոլորին, որոնց հետ սովորել եմ, աշխատել կամ ճանաչել եմ ինչ-ինչ հանգա­մանք­ներում:

Այլ կերպ՝ բոլոր նրանց, որոնց համար իմ խոսքը կարող է արժեք ունենալ:

Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները պարզապես իշխա­նու­թյան ընտ­րու­թյուններ չեն և ոչ էլ սոսկ կառավարման ճգնաժամով պայմա­նա­վորված ընտ­րություններ, որպիսի վիճակի հետ վերջին երկու տարիներին չորս անգամ բախվել է, օրինակ, Իսրայելի բնակչությունը: Առաջիկա ընտրու­թյուն­ները լինելու են 1990-ից ի վեր ամենից վճռորոշ, իսկապես՝ բախտորոշ ընտրությունները Հայաստանի երրորդ հանրապետության երեսն­ամյա պատ­մու­­թյան մեջ: Այս ընտրություններն առաջինն են, որոնց արդ­յունք­ներից կախված է լի­նե­լու մեր՝ հինգ­հա­զար­ամյա պետականության պատմություն ունե­ցող ժողովրդիս, պետու­թյուն ունենալ-չունենալու, իբրև ազգ՝ համաշխարհային մեծ ընտա­նի­քում մեր տեղն ունե­նալ-չունենալու հարցը: Ստեղծված իրավիճակի մեծ պատասխա­նա­տվու­թյունը միա­ժա­մանակ ավելի է դժվարացնում կողմնո­րոշ­վելու հնարավո­րու­թյունը: Մեզ հուզող հարցերի մասին կուսակացական-քաղաքական գոր­ծիչ­ներից ամեն օր լսում ենք իրարամերժ բացատրություններ, առաջարկու­թյուն­ներ, լուսավոր ապա­գայի խոստումներ, և բնականաբար հեշտ չէ բառերի այդ լաբիրինթոսում կողն­ո­րոշ­վե­լը: Հասարակության տարբեր շեր­տերի հետ շփումները ցույց են տալիս, որ շա­տերը դեռևս մնում են իրենց կանխակալ պատ­կե­րացումների գերին, չեն հաղթահարել ազգը «նախ­կին­ների և ներկաների» բաժանելու կեղծ օրակարգը: Այդ իրողությունը վկայում է մեկ բանի մասին. այդպիսի մարդիկ դեռևս չեն հաս­կացել մեզ սպասվող ընտրությունների իրական նշանակությունը: Ազգը «նախ­կին­ների և ներկաների» բաժանողները հետա­պն­դում են մեկ հիմնական նպա­տակ՝ նրանք առաջնորդվում են «բա­ժա­նիր, որ տիրես» սկզբունքով, որը բացառապես կոչված է սպասարկելու իրենց անձնական-կուսակցական շահերը: Դա խորամանկ, բայց թույլ մարդկանց սկզբունք է, իսկ թույլ մարդիկ չեն կարող ուժեղ ղեկավարներ լինել, հետևաբար չեն կարող պետու­թյուն ու ժողովուրդ առաջնորդել: Ցանկացած մակարդակի իշխանության, առավել ևս համապետական առաջնորդի ընտրությունը չի կա­րե­լի կատարել զգացմունքներով, անձնավորված համակրանքներով ու հակա­կրանքներով, առավել ևս՝ այսրոպեկան մանրախնդիր հաշվարկներից ելնելով: Մեր կարծիքով, այդպիսի ընտ­րու­թյուններում պիտի առաջնորդվել մի քանի հիմ­նական չափանիշներով, որոնցից ինքնաբերաբար կարող են բխել ընտրու­թյան սկզբունքները: Այդպիսիք կարող են լինել հետևյալները:-

1) Անթերի իշխանություններ չեն լինում, ինչպես որ չկան անթերի մար­դիկ: Այս իրողությունը միշտ ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ կողմ, բայց դրանց քննությունը մեզ շատ հեռուն կտանի և կշեղի բուն խնդիրներից:

2) Ոչ մի պարագայում պետության ղեկը չի կարելի վստահել պետական կա­ռա­վարման բավարար փորձ չունեցող, առավել ևս՝ այդպիսի փորձից իսպառ զուրկ մարդկանց: ՀՀ ներկա վիճակը ցույց է տալիս, որ այդ սկզբունքի կարևո­րու­թյունը չափազանց մեծ է հատկապես մեր տիպի ժողո­վուրդ­ների համար, որոնք ունեն չլուծված ազգային հիմնահարցեր, հետևաբար՝ տարա­ծա­շր­ջա­նային խնդիրներ հարևանների հետ և գտնվելով աշխարհաքա­ղա­քա­կան հետա­քրք­րու­թյունների խաչմերուկում՝ մշտապես ենթակա են արտաքին ազդեցու­թյուն­ների:

3) Չի կարելի ընտրել աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների), որոնք իրենց մութ, ապազգային հայացքներով ավելի շատ հակված են դառնալու օտար շահերի սպասարկուները մեր երկրում, քան ծառայելու սեփական ժողո­վրդի բար­օրու­թյանը:

4) Չի կարելի ընտրել ամբոխվարներին (պոպուլիստներին), որոնց խոսքն ու գործը, որպես կանոն, հակասում են միմյանց:

5) Չի կարելի ընտրել ստախոսներին և ամբարտավաններին, որոնց համար գոյություն չունեն տաբուներ և կարմիր գծեր: Որոնք այդ պահի իրենց խնդիրները լուծելու համար պատրաստ են ուրանալ ամեն ինչ և բոլորին:

6) Առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրությունները ոչ մի դեպքում չի կարե­լի դիտել իբրև կենցաղային հարցեր լուծելու միջոց: Մի բան, որը այս կամ այն չափով դրսևորվել է նախորդ գրեթե բոլոր մակարդակների ընտրու­թյուն­ներում:

7) Պիտի մերժել ամենից բարձր և սուր հայհոյողներին, անկախ այն բանից՝ նրանք հայհոյում են օրվա իշխանությանը, թե հիմնական ընդիմադիր ուժերին, որովհետև այդպիսիները փորձում են ինքնահաստատվել երկու կող­մե­րից դժգոհ ընտրողներին մոլորեցնելու միջոցով՝ ներկայանալով իբրև թե երրորդ այլընտրանք, բայց հենց այդպիսիներն են դառնում վաղվա ամբոխ­վար­ները:

Թվարկված չափանիշները օբյեկտիվորեն գնահատելու դեպքում, կար­ծում ենք, պարզ կդառնա, որ առաջին հերթին պիտի մերժել նիկոլին ու նիկոլիզմը՝ իրենց բոլոր ճյուղավորումներով: Նիկոլիզմը նման է քաղցկեղի, որը ամեն օր հյուծում է մեր ազգային Ոգին, Միտքը և Դիմադրողականությունը:

Իշխանություն ընտրելու առաջին և ամենից կարևոր չափանիշը պիտի լինի գործը: Այդ առումով մեզանից շատերը անցած երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցածի ականատեսներն են և անաչառ մոտեցման դեպքում դժվար չէ տեսնել, ով կամ որ ուժերն են եղել պետականակերտ գործի իրական նախանձախնդիրներն ու կրողները: Ովքեր են, որ, իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, ոչինչ չեն խնայել հանուն համազգային մարտա­հրա­վերներին դիմակայելու և ունեն դրանք հաղթահարելու բավարար ներուժ: Օբյեկտիվորեն (տարիքի բերումով) այդ հնարա­վո­րու­թյունից զրկված են երի­տասարդները, հենց որոնք էլ, մի կողմից, կեն­սա­փորձի պակասի, մյուս կոմից՝ իրենց եռանդի պատճառով եղան 2018-ի ապրիլ-մայիսի ազգային աղետի հիմ­նական շարժիչ ուժը՝ մեծահասակների մի մասի թեթևա­ձեռն առաջնոր­դու­թյամբ: Մնում է հանուն մեր իսկ շահերի անկողմ­նա­կալ կերպով վերլուծել նախորդ երեսն­ամ­յակի մեր տեսածն ու ապրածը և ըստ այդմ առաջ­նոր­դել նաև երիտա­սար­դությանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական կուսակցությունների և դաշինքների մի մասն ունեն փորձառու առաջնորդներ և զգալի մտավոր ներուժ, բայց իմ համոզումն է, որ պետական կառավարման ամենից մեծ դրական փորձ և ներուժ ունի «Հայաստան» դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի առաջնոր­դու­թյամբ: Մյուս բոլոր ազգային ուժերի հանդեպ իմ հարգանքով հանդերձ (ի դեպ, նրանց մի մասի շարքերում ես ունեմ նաև լավ բարեկամներ), առաջին հերթին «Հայաստան» դաշինքն եմ համարում այն քաղաքական ուժը, որը ի զորու է երկիրը դուրս բերել ներկա համակողմանի խոր ճգնաժամից և դնել զարգացման ռելսերի վրա:

Երկու անգամ՝ 1998-ին և 2003-ին, ես ոչ միայն ընտրել եմ Ռ. Քոչարյանին ՀՀ նախագահի պաշտոնում, այլև եղել եմ նրա քարոզարշավի գործուն մաս­նա­կիցներից մեկը: Ընդ որում՝ այն դեպքում, երբ երկրորդ նախագահի հիմնական մրցակիցները ծանրակշիռ քաղաքական և պետական գործիչներ էին, այլ ոչ թե՝ նիկոլներ: Այսօր ավելի մեծ համոզումով պատրաստ եմ կրկնելու նույնը, որով­հետև, հետա­դարձ հայացքով նայելով մեր անկախ պետականության երեսն­ամ­յա ուղուն, տեսնում եմ, որ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տասը տարի­ները (1998-2008) եղել են, պայմանականորեն ասած, մեր պետականության ոսկե դարը (այս միտքը նախընտրական չէ. նույն գնահատականը ես հնչեցրել եմ դեռևս 6 ամիս առաջ` դեկտեմբերի 11-ին, «Yerkir.am»-ի իմ հրապարակման մեջ, երբ նոր-նոր էր թափ հավաքում «Հայրենիքի փրկության շարժումը»): «Զարգա­նալ՝ չզիջելով»,- ահա այն կարգախոսը, որով 1998-2008 թթ. առաջ­նորդ­վեց ՀՀ պետական նավը՝ աննախադեպ նվաճումներ արձանագրելով մեր ազգային-պետական կյանքի բոլոր ոլորտ­նե­րում: Երկրորդ նախագահը ցույց է տվել, որ ինքը գիտակ, կամային հատկա­նիշ­ներով օժտված, դժվարությունները սառնա­սր­տորեն դիմակայող, հաջողու­թյուն­նե­րից արագ չոգևորվող, մեծ նախա­ձեռն­ությունների ընդունակ և դրանց կեն­սա­գործման հարցում հետևողական, համաշխարհային քաղաքական և տնտեսական զարգա­ցումների միտում­նե­րին համաչափ քայլ պահող և, որ շատ կարևոր է, ընդգծված ազգային դիմագիծ ունեցող քաղաքական-պետական գործիչ է: Ընդ որում՝ մասնա­գի­տու­թյամբ լինելով տեխնոկրատ և ունենալով բազային ռուսական կրթություն: Ա՛յն գործիչը, որի ներկայությունը պետական բուրգի գագաթին այս պահին օդ ու ջրի պես կենսական անհրաժեշտություն է մեր հայրենքի համար: Ա՛յն գործիչը, որի քաղաքական վերադարձը ամենից քիչը կցանկանային մեր թշնամիները:

Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ կոչ եմ անում վեր կանգնել այս օրերին նախընտրական ստոր հաշվարկներից բխող զանազան անհիմն, հաճախ՝ քստմնելի շահարկում­նե­րից ու բամբասանք­ներից և առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրություններում քվեարկել հօգուտ «Հայաստան» դաշինքի և նրա առաջնորդ Ռ. Քոչարյանի:

Վարդան Պետրոսյան
ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ
7. 06. 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company